Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հրաժարվել է Հայաստանի անդամակցության հարցում օգտագործել «սառեցում» հասկացությունը Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է. Իմ տպավորությամբ իշխանությունը չգիտի՝ ինչով զբաղվի. Օհանյան Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ուկրաինան հավանություն չի տվել Ռուսաստանի և Թուրքիայի հետ համաձայնեցված գործարքին Երկրի մակերեսի տակ հսկա օվկիանոս է հայտնաբերվել Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Ռուսական ընկերությունը կթողարկի մասնագիտացված հակահրդեհային անօդաչու սարքեր ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում
Հարցում

Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ Հայաստանում

Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ Հայաստանում:

Այս հարցը ապագայի առանցքային հարցերից մեկն է, որովհետև եթե հաջորդ իշխանությունները ևս, մեկ այլ պոպուլիզմի ալիքի վրա գան իշխանության, ապա մենք վերջնականապես կորցնելու ենք առողջ քաղաքացիական հասարակություն ունենալու մեր անհրաժեշտությունը: Օրինակ՝ եթե ներկայիս ծայրահեղ լիբերալիզմի դիրքերից հանդես եկող պոպուլիզմին փոխարինելու գա ծայրահեղ ազգայինի դիրքերից հանդես եկող մեկ այլ պոպուլիզմ, ապա ինչպես մամթմատիկայում է՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվելու:

Ժողովրդավարություն և պոպուլիզմ. երկուսն էլ հանդես են գալիս ժողովրդի անունից: Սակայն ի տարբերություն ներկայացուցչական ժողովրդավարության (որի հիմքը գիտակից և պատասխանատու քաղաքացին է)՝ պոպուլիզմը ձգտում է կուրացնել մարդկային գիտակցությունն ու բանականությունը: Պատասխանատու քաղաքացին առաջին հերթին մտածող և գիտակից քաղաքացին է, որը պոպուլիզմի թիվ մեկ հակառակորդն է և իրական ժողովրդավարության թիվ մեկ բարեկամն ու հենարանը: Որովհետև պատասխանատու և գիտակից քաղաքացին չի ենթարկվում մանիպուլիացիաների: Նրան հնարավոր չէ խաբել ու մոլորեցնել, հնարավոր չէ սեփական կարծիք փաթաթել, հնարավոր չէ նրա էմոցիաների հաշվին քաղաքական պայքար մղել այլախոհների ու քաղաքական մրցակիցների դեմ:

Մասնագետները նշում են, որ պոպուլիզմը “ձվադրում և զարգանում” է իրական ներկայացուցչական ժողովրդավարության մեջ տեղ գտած թերությունների հաշվին: Պոպուլիզմը երբեք բաց չի թողնում առիթը՝ ժողովրդավարության թերություններից օգտվելու համար: Այն միշտ գտնում է հասարակության մեծ կամ փոքր խմբերի, որոնք ինչ որ հարցերում դուրս են մնացել պետական կառավարման ուշադրությունից և անմիջապես սկսում են “բղավել վերջիններիս իրավունքների ու շահերի համար՝ դրանք հարմարացնելով սեփական պատկերացումներին ու շահերին:

Հատկանշական է, որ վերջին տարիներին պոպուլիզմի ալիքը քաղաքական ազդեցիկ դերակատարություն է տվել տարբեր քաղաքական գործիչների և ուժերի. մասնավորապես Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Հունգարիայում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Եմենում, Բիրմայում, Վենեսուելաում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Հարավային Սուդանում և այլն:

Թվարկված երկրներից յուրաքանչյուրում պոպուլիզմի համար առիթ են հանդիսացել տարբեր խնդիրներ, հատկապես գլոբալիզացիայի բացասական հետևանանքները, սոցիալական ապահովության մակարդակի անկումը, ազգային ինքնությանը սպառնացող վտանգները, փախստականների հարցերը, ձգձգվող հակամարտությունները, ռասսայական խտրականությունը, աշխատատեղերի կրճատումները, կրոնական հարցերը, հանրային ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունը, ԼԳԲՏ-ի իրավունքները, ազգայնական շարժումները, կոռուպցիան և այլն:

Բոլոր երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ, պոպուլիստական մոտեցումները ակնհայտ սպառնալիք են դարձել մարդու իրավունքների և ազատությունների համար: Առկա հիմնախնդիրների համար, որպես կանոն պոպուլիստներն ունեն պարզ լուծումներ՝ մեղքը բարդել “ոչ պոպուլյար” քաղաքական ուժերի վրա և վերջինների դեմոնիզացման միջոցով փորձել ամրապնդել սեփական իշխանությունը:

Վերհիշենք՝ 2018թ. ապրիլին երկրի խնդիրների լուծման համար թիվ մեկ "խոչընդոտողը" հայտարարվեց Սերժ Սարգսյանը, հետո Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո ՀՀԿ մեծամասնությամբ խորհրդարանը, հետո ազգային գաղափարախոսության կրող ուժերը (ՀՅԴ, ԲՀԿ), հետո դատարանները, հետո դաշտային հրամանատարները, հետո սահմանադրական դատարանը, առանձիև վերցրած դեպքերում որոշ ՏԻՄ-եր ու այսպես շարունակ: Այս ընթացքում պետական մակարդակով սանձազերծած կամայականնությունների արդյունքում ոտնահարվել են բազմաթիվ մարդկանց իրավունքներ՝ հասցնելով նրանց ինչպես իրավական, այնպես էլ բարոյական մեծ վնասներ:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մոնոէթնիկ հասարակությամբ, ունիտար փոքր պետությունները՝ թեկուզև շատ խոցելի են պոպուլիզմի տեսանկյունից, այնուամենայնիվ որպես կանոն ավելի արագ են ընկալում պոպուլիզմի անհեռանկարայնությունը: Մեր երկրում պոպուլիզմի կիրառական մեթոդները կարծես սպառվել են, որովհետև սպառվել են նաև “մեղավոր ճանաչվելիք” ինտիտուտները: Այսինքն, այլևս չկան նոր ինստիտուտներ ու սուբյեկտներ, որոնց վրա հնարավոր լինի բարդել ընթացիկ սոցիալ- տնտեսական ու հանրային այլ պրոբլեմները: Հետևաբար եկել է հիասթափությունները մեղմելու և պոպուլիզմից ու տոտալ մանիպուլյացիաներից սթափվող քաղաքացիների հետ առերեսվելու ժամանակը:

Այս իրավիճակում պոպուլիստներն օգտագործում են վերջին հնարավորությունը՝ շեղող մանևրներով անընդհատ քարոզը (լայվեր, հարցազրույցներ, երկարաշունչ ելույթներ, միապաղաղ բացատրական զրույցներ, անընդհատ կրկնվող տեքստեր, “լեգիտիմացվող” վախի մթնոլորտի ձևավորում, “հոգատար կառավարման” իմիտացիա և այլն) և տեղեկատվական կարճատև առիթներ ստեղծելն ու դրանց զանգվածային քննարկումներ կազմակերպելը:

Աշխարհում դեռ ոչ մի պոպուլիստական ուժ չի կարողացել վերածվել ռացիոնալ կառավարում իրականացնող արդյունավետ քաղաքական սուբյեկտի: Դրանք կամ վերածվել են բռնապետական ռեժիմի, կամ էլ բախվելով գիտակից քաղաքացիների սառը դատողությանը՝ աստիճանաբար հետ են քաշվել քաղաքական ասպարեզից:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan