Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն կհայտնեն դատավոր Աննա Դանիբեկյանին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, դիմելով դատարանին, ժամանակ խնդրեց ինքնաբացարկի միջնորդության պատրաստության համար․ «Այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում եք այն թեւի ազղդեցության տակ, որը այսօր հետապնդում է իրականացնում պրն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,-դիմեց նա դատավոր Աննա Դանիբեկյանին։
Նշենք, որ ելույթի իրավունք խնդրեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, սակայն դատարանը նրան թույլ չտվեց խոսել։
Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ հաշվի առնելով, որ Հայկ Ալումյանը ժամանակ խնդրեց՝ միջնորդության պատրաստության համար, դատական նիստը հետաձգվում է։
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ ժ․ 13։00-ին։