Օդանավի հրամանատարը հարբել է և բաց թողել չվերթը
AZUR аir ավիաընկերության օդաչուներից մեկը հայտնվել է բարդ իրավիճակում: Իր հանգստյան օրերին օդաչուն բավականին շատ ալկոհոլ է օգտագործել, ապա վիճաբանության մեջ մտել և ծեծկռտուք հրահրել Տյումենի օդանավակայանում: Այստեղից նա որպես ուղևոր պետք է թռչեր Սուրգուտ, որտեղից էլ արդեն որպես օդանավի հրամանատար պետք է թռչեր Թուրքիա:
Հայհոյանքներից և ծեծկռտուք հրահրելուց հետո օդաչուին տեղափոխել են Տյումենի Ռոշչինո օդանավակայանի ոստիկանության բաժանմունք: Արդյունքում՝ նա չի կարողացել թռչել Սուրգուտ և այնտեղից էլ իրականացնել դեպի Թուրքիա չվերթը: Օդաչուն փորձել է արդարանալ՝ նշելով, թե ինքը երկու ազատ օր է ունեցել, դրա համար թույլ է տվել իրեն ալկոհոլ օգտագործել, իսկ իր հրամանատարությամբ չվերթը նախատեսված է եղել մեկ օր ուշ, բայց իրեն շուտ են կանչել թռիչքի: Այս արդարացումները նրան չեն օգնել: Ոստիկանությունից օդաչուին ազատ են արձակել, բայց մինչև ծառայողական քննության ավարտը ազատել են նաև աշխատանքից։
AZUR аir ավիաընկերությոնից նաև տեղեկացրել են, որ բոլոր թռիչքներից առաջ օդաչուները մանրակրկիտ բժշկական ստուգում, ինչպես նաև ալկոհոլի առկայության թեստ են անցնում։