Ինչպես է Lego-ից պատրաստված բեռնատարը բարձրանում քարքարոտ ճանապարհով (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ցուցադրվում է Tatra T813 բեռնատարի ինքնաշեն կրկօրինակը՝ պատրաստված Lego-ի մասնիկներից:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ավտոմեքենան համալրված է մի քանի շարժիչներըով, ինչի շնորհիվ էլ այն հնարավոր է վարել հեռակառավարման համակարգով: Այս մեքենան դարձել է madoca1977 անունով հայտնի բլոգերի երկրորդ նախագիծը: Առաջին փորձնական բեռնատարը նա հավաքել էր 2014-ին:
Երկրորդ «Տատրան» ավելի խոշոր և ծ անր է ստացվել. այն կշռում է 3810 գրամ, երկարությունը կազմում է 62.4 սմ, լայնությունը՝ 24 սմ, իսկ բարձրությունը՝ 25 սմ: Այն հավաքելու համար բլոգերը 3599 մասնիկ է օգտագործել:
Բեռնատարի փոքր մոդելը համալրված է 10 շարժիչով, ինչը հնարավորություն է տալիս տեղաշարժվել նույնիսկ քարքարոտ վայրում և ավազի վրա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: