Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն չի բացառում նոր քաղաքական կուսակցության ստեղծման հնարավորությունը
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի բացառում նոր քաղաքական կուսակցության ստեղծման հնարավորությունը, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Դավութօղլուն նշել է, որ եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ իր բանակցություններն արդյունավետ ավարտ չունենան, ստիպված կլինի նոր կուսակցություն ստեղծել:
Թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Թուրքիայում էկոնոմիկայի նախկին նախարարի գլխավորությամբ նոր կուսակցություն է ստեղծվելու, որին միանալու են նաև Ահմեթ Դավութօղլուն, Աբդուլլահ Գյուլը, Բյուլենթ Առընջը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր քաղաքական կուսակցության ստեղծման դեպքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շուրջ 40 պատգամավորներ կմիանան նոր կուսակցությանը՝ լքելով իշխող կուսակցության շարքերը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում