Մահաբեր հրդեհ Ճապոնիայում
Կիոտոյում անիմացիոն ստուդիայի հրդեհման հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ: Կան տասնյակ վիրավորներ:
Ոստիկանների փոխանցմամբ, շենքը միտումնավոր հրդեհել են: Կա մեկ ձերբակալված, ով, ըստ ականատեսների, հրդեհի բռնկումից առաջ շենքի տարածքում գետնին է լցրել բենզինին նման հեղուկ:
Այդ անձը ձերբակալման պահին ճչացել է՝ «մեռե՛ք, մեռեք՛»: Նրա արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
Հաղորդվում է, որ նա ստուդիայի աշխատակից չի եղել, և, հետևաբար, դժվար թե արարքը կապ ունի աշխատանքային հարաբերությունների հետ:
Այդ 41-ամյա անձը նույնպես այրվածքներ է ստացել և հիմա ոստիկանների հսկողության տակ գտնվում է հիվանդանոցում:
«Տեղի ունեցածն այնքան զարհուրելի է, պարզապես խոսքեր չունեմ», - Թվիթերում գրել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն: