Գարիկ Մարտիրոսյանը իտալական լողափում հայկական դրոշ է «նկատել» (լուսանկար)
Այս թեմայով
- Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. Այդպես է եղել միշտ. Այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
- Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով
- Գարիկ Մարտիրոսյանի կինը 13 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել
- «Սիրելի ամուսնուս համար տոլմա եմ պատրաստել». ինչ անակնկալ էր սպասվում Գարիկ Մարտիրոսյանին ծննդյան օրը
Հայտնի շոումեն, հաղորդավար և Comedy club-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել իտալական լողափից:
«Իտալիայի լողափերից մեկում գտնվող կարմիր և դեղին գույների երկու դրոշակը գուցե ոչինչ չնշանակեն սովորական զբոսաշրջիկի համար, սակայն հայի աչքն անմիջապես կտեսնեի ազգային եռագույնը», - լուսանկարին կից գրել է Մարտիրոսյանը:
Հայոց եռագույնից պակասող կապույտը Մարտիրոսյանն ասոցացրել է ծովի կապույտ գույնի հետ:
Նրա գրառման ներքո օգտատերերը նույնպես հումորային մեկնաբանություններ են արել, ինչպես օրինակ՝ «Հայկական հոյակապ աչքն ամեն ինչ կնկատի», «Իտալիան փոքրիկ Հայաստան է»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում