Պորոշենկոն առաջարկել է Վրաստանը վերանվանել Սաքարտվելո
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել Ուկրաինայի քաղաքացիներին ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում` այդպիսով օգնելով Թբիլիսիին «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում, հաղորդում է РИА Новости-ն:
«Իհարկե, ես կոչ եմ անում ուկրաինացիներին հանգստանալ Ուկրաինայում, բայց նրանք, որոնք մտադիր են հանգիստն արտերկրում անցկացնել, խորհուրդ եմ տալիս ուղևորվել Վրաստան»,- ասել է նախկին նախագահը:
Պորոշենկոն կոչ է արել իր հայրենակիցներին «վրացի եղբայրներին ծանր դրության մեջ մենակ չթողնել»:
Նա նաև դիմել է երկրի կառավարությանը՝ կոչ անելով զեղչեր սահմանել Ուկրաինա-Վրաստան-Ուկրաինա չվերթների համար:
Բացի այդ, Պորոշենկոն առաջարկել է նաև, ի հեճուկս Ռուսաստանի, Վրաստանը վերանվանել Սաքարտվելո: