Այսօր՝ 12 հունիսի 2021թ., 00:00
նիկոլականի խոստովանությունը. «Բազումում շատ քիչ մարդ կա, որ քեզ ա ընտրելու» (Տեսանյութ) «Շուշիում Էրդողանի ու Բաքվի բռնապետի հանդիպումը թիրախավորում է ոչ միայն հայկական կողմին, այլև այլ խաղացողների». Վարդան Ոսկանյան Տաշիրցիները չէին ցանկանում բաժանվել Ռոբերտ Քոչարյանից (Տեսանյութ) Կապիտուլյանտի հույսը մանկապարտեզների կայքերն են (Լուսանկար) «Ինքը պետք է հեռանա, բայց ոչ թե նրա համար, որ մեզ կոռումպացված է անվանում, այլ որովհետև մեզ հայրենազրկել է, խայտառակել է». Շիրակի թեմի առաջնորդ «Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում»․ Արթուր Վանեցյան Կար­ծում եմ, որ հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սը գի­տա­կից խավն է Չե՛ս մարսելու հորդածդ արյունն ու ավերը, չկասկածե՛ս։ Հայաստանի ապագան առանց նիկոլիզմի է Իոաննիսյանների Արցախյան արկածների, լուսանկարների և քրեական գործի մասին. Փաստաթուղթ «Նիկոլ» գոռացող շրջիկ աջակիցներին տեղափոխող մեքենաները Սևանում (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը. Արմեն Գևորգյան Կարեն Կարապետյանին «իսկանդեր-վարչապետ» անվանող մոմավաճառ կինը Փաշինյանի շտաբում է. (տեսանյութ) Ընդ­դի­մու­թյու­նը հաղ­թում է գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը Սպասվում են ահռելի նոր ավերածություններ Սյունիքի տարածք են մտել Թուրքիայի հատուկջոկատայիններ. (տեսանյութ) «Քո-չար-յա՛ն». Նիկոլին խայտառակել են Բաղանիսում. (տեսանյութ) Ստեփանավանում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանդիպումը ընտրողների հետ․ (տեսանյութ) Մի ֆենոմեն կա, որը հոգեբանական առումով բացատրության կարիք ունի Եթե 3 տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արել կառավարությունը, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում. Ռոբերտ Քոչարյան Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է Բազալտե հեղափոխություն. Փաշինյանն իրագործում է պետության դեմ հաղթանակի վերջին արարը Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել Եվրո-2020. Օրվա խաղերի անոնս Կոմպրոմատին սպասելիս Ինչպես ստացվեց, որ պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ 3 տարի է' մղձավանջի մեջ ենք, հույս ունեմ հունիսի 21-ին արթնանալ և այս մղձավանջից ազատվել. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննություն պետք է կատարվի. Օնիկ Գասպարյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին «Ալիեւը մատի վրա ֆռցրեց էս տհասին. այդ ժամանակից է մեր անվտանգության համակարգի փլուզման հիմքը դրվել». Սերժ Սարգսյան Կորոնավիրուսը եւ նիկոլավիրուսը շատ նման են իրար, երկուսն էլ մահեր են բերում. Արթուր Վանեցյան Մեհրաբի եւ Մեղրիի հրամանատարները մաքուր զինվորական են, ոչ մի անգամ չեն խառնվել քաղաքական պրոցեսներին. Մեղրիի քաղաքապետ «Բացարձակ չարիքի իր ձգտման մեջ Նիկոլը նախատեսում է հայի ձեռքով հայի արյուն թափել». Միքայել Մինասյան Ինչպես էր Անկարան միջամտում գրավյալ հյուսիսային Կիպրոսի «ընտրություններին» Քիմ Քարդաշյանը դրական է արձագանքել Քանյե Ուեսթի եւ Իրինա Շեյքի սիրավեպին Լոնդոնը չի աջակցում այսպես կոչված «պատվաստանյութային դիվանագիտությանը» Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը՝ օգտագործելով երկրի եւ ժողովրդի ռեսուրսները. «Բարգավաճ Հայաստան» Քոչարյան. հունիսի 20-ից հետո կհայտնվի մի երիտասարդ թոշակառու, որը ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար Մոուրինյոն հույսեր չի կապում Ժեզուսի եւ Ֆասիոյի հետ Էս արնախումը երազում է Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը հանձնել Ադրբեջանին. Գեղամ Նազարյան Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել մի քանի ամիս Երևանի Էրեբունի համայնքում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանրահավաքը․ ՈւՂԻՂ Հայաստանի հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է, եւ դա վերանայման ենթակա չէ. «Բարգավաճ Հայաստան» Վարչապետ. Հունաստանը պատրաստ է աջակցել Թուրքիայի հետ հարաբերություններում ԵՄ «դրական» օրակարգին Իկեր Կասիլյաս. Հույս ունեմ, որ Սերխիո Ռամոսը կմնա «Ռեալում» Պեկինը ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին կոչ է արել կրճատել իրենց միջուկային զինանոցները ՌԴ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հարցի կարգավորման գործընթացը Հանրայինը մեր դաշինքին պարտադրանք է ներկայացնում, թե ում ներկայացնենք Ռուբեն Ռուբինյանի հետ բանավեճի. Վարդեւանյան Ամբողջ երկիրը վխտում է լրտեսներով. «Հայաստան» դաշինք Կոչ ենք անում բոլոր ուժերին, հատկապես՝ իշխող ուժին, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից. եպիսկոպոսների հայտարարությունը 2 ակումբներ ստացան Հայաստանի Առաջին խմբում հանդես գալու իրավունք ԵՄ երկրները պայմանավորվել են մեղմել ուղեւորությունների սահմանափակումները լրիվ պատվաստվածների համար Հայտնի են 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները Նյու Յորքի կառավարական փաստաթղթերում կարելի է նշել X «չկողմնորոշված սեռի» համար Արմեն Ջիգարխանյանի արձանը Վահանկովյան գերեզմանատանը կտդեղադրեն նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունը հրապարակել է 26 հայ զինծառայողի անուն, որոնց մտադիր է «դատել» Բաքվում Երեւանը, Բաքուն եւ Մոսկվան որոշել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման համար հետագա քայլերը Հանրահավաքն էլ ինձնից, ժողովուրդն էլ․ Բերդավանում մարդաշատություն են ապահովում Փաշինյանի համար Ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում Փաշինյանի՝ վենդետաների մասին հայտարարությունները Քոչարյանի գլխավորած դաշինքի հեղինակությունն օր-օրի բարձրանում է․ Օսիպյան Ինչո՞ւ չընտրել Նիկոլին-1. (տեսանյութ) Արթիկում Նիկոլին «սատարողներից» էին «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ռեժիմի դատապարտյալները Մենք գալիս ենք՝ ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և արտագաղթը կանխելու համար․ Ռոբերտ Քոչարյան Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում․ 24 ժամ աշխատելու ենք և մյուսներին էլ ենք աշխատեցնելու․ Ռոբերտ Քոչարյան Հայաստանում չի´ լինելու թուրքական արտադրության նիկոլաիշխանություն և նիկոլավիրուս Ճանաչենք բոլորին-6 Փակվել են արտերկրից Հայաստան ներդրումները․ Վահե Հակոբյան Այնտեղ, որտեղ նիկոլը համարվում էր «սուրբ կով», հիմա ընդամենը «գավյաձին է». Ռուբեն Մխիթարյան Երեք տարվա ընթացքում համակարգված հարձակում է եղել բանակի և ազգային գաղափարախոսության վրա․ Ռոբերտ Քոչարյան Հետո որեւէ մեկը չասի, թե չենք զգուշացրել․ Գեղամ Մանուկյան Մենք չենք կարող մեր երկիրը ևս մեկ անգամ դարձնել մարզասարք, տալ անփորձ մարդկանց ձեռքը․ Ռոբերտ Քոչարյան Մենք առաջարկում ենք ուժեղ տնտեսություն, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունենան․ Վահե Հակոբյան «Կոնդի ամառանոցը դարձնելու ենք վերականգնողական կենտրոն. ամենաբարձր պաշտոն ունեցողներն ապրելու են իրենց տներում, շփվելու են հարևանների հետ». Ռոբերտ Քոչարյան Սա պետական դավաճանության դասական օրինակ է, որի համար այս դավաճանը պետք է պատասխան տա․ Իշխան Սաղաթելյան «Հայաստան» դաշինքի ղեկավարները Նոր Հաճընում 27 ավտոմեքենա և 8 միկրոավտոբուս «ախրանիկ» ու «աջակից», 6 մեքենա ոստիկան. Փաշինյանին ամեն օր այսքան մարդ է ուղեկցում միայն Երևանից Այ սա է հանցագործ իշխանություն կոչվածի գործելաոճը Ինչ պետք է անել, որպեսզի բռնապետ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի. Կարեն Վրթանեսյան Ճանաչենք բոլորին-5 Ճակատին նայում են, ասում՝ «ողջույն բ…-ի տղա»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին Երբեմնի «պոչտալյոն», Նիկոլի օրոք դեպուտատ դարձած Բոշյանը գերիների մասին հարցը համարում է ինտիմ տարածք մտնել
Հարցում

1 ամսում աշխատատեղերը կրճատվել են 4750-ով

«168 Ժամ»-ը գրում է․ Նախորդ իշխանությունների ժամանակ բացված կամ ստվերից դուրս եկած աշխատատեղերը ևս վերագրելով թավշյա հեղափոխությանը` Նիկոլ Փաշինյանը մինչև վերջերս հպարտանում էր, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են ի հայտ եկել։ Ոչինչ, որ դրանք ոչ թե նոր ստեղծված, այլ հիմնականում ստվերից դուրս եկած աշխատատեղեր էին, պարզվում է՝ հիմա այդ գործընթացն էլ է կանգ առել։

Այն, որ Հայաստանում նոր աշխատատեղեր գրեթե չեն ստեղծվում, տեսանելի է բոլորին։ Բայց դրա հետ մեկտեղ՝ դադարել է ավելանալ նաև գրանցված աշխատողների թիվը։

Ավելին, աշխատատեղերը նույնիսկ կրճատվել են։ Հավանաբար դա է պատճառը, որ չնայած հայտնի են աշխատաշուկայի նոր տվյալները, այնուհանդերձ վարչապետը չի խոսում այդ մասին կամ չի շտապում իր ֆեյսբուքյան լայքերից մեկը նվիրել դրան։ Պատճառը հավանաբար կռահեցիք` միտումներն այլևս այնպիսին չեն, որոնցով հնարավոր է հպարտանալ։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մարտին Հայաստանում հայտարարագրվել է 564.454 աշխատատեղ։ Ընդամենը մեկ ամսվա տարբերությամբ աշխատատեղերը կրճատվել են 4750-ով։ Փետրվարին Հայաստանում հայտարարագրված է եղել 569.204 աշխատատեղ։

Խոստովանենք, որ մեկ ամսվա ընթացքում ավելի քան 4700 աշխատատեղի կրճատումը, ինչով էլ դա պայմանավորված լինի, թանկ հաճույք է Հայաստանի աշխատաշուկայի համար։ Հատկապես որ, գործազրկության առումով վիճակն առանց այդ էլ մի բան չէ։

Մարտին հայտարարագրված աշխատատեղերի կրճատումը տարօրինակ է նրանով, որ այդ ամսին Հայաստանում ցնցումներ կարծես չեն եղել, իսկ տնտեսական տարվա խորանալուն զուգընթաց` սովորաբար աշխատատեղերը ոչ թե կրճատվում են, այլ ավելանում։ Ասենք` անցած տարվա մարտին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր սկսել իր հայտնի քայլարշավը, Հայաստանում բացվել էր ավելի քան 11.000 աշխատատեղ։

Կարևոր չէ, թե դրանց ո՞ր մասն էր նոր ստեղծված, ո՞ր մասը` ստվերից դուրս բերված։ Փաստն այն է, որ այդքանով ավելացել էր հայտարարագրված աշխատատեղերի քանակը։

Մինչդեռ, իշխանափոխությունից հետո, երբ կառավարությունը հայտարարել է տնտեսական հեղափոխության իրականացման մասին և կոչ արել մարդկանց ստեղծել աշխատատեղեր իրենց, ինչպես նաև ուրիշների համար, աշխատատեղերի ակտիվություն չկա։ Ու դա նկատվում է՝ ոչ միայն մարտի տվյալներով։

Որպեսզի պատկերն ավելի առարկայական լինի, ցուցանիշները վերցնենք մի փոքր ավելի երկարաժամկետ կտրվածքով։

Այսպես` այս տարվա հունվարին՝ պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցված է եղել՝ 560,6 հազար, փետրվարին` 569,2 հազար, մարտին` 564,5 հազար աշխատատեղ։ Այսինքն` այդ ժամանակահատվածում աշխատատեղերի քանակն ավելացել է գրեթե 3,9 հազարով։

Գուցե և քիչ չէ։ Բայց հիմա տեսնենք, թե ինչպիսի՞ն է եղել աշխատատեղերի փոփոխությունն անցած տարվա հունվար-մարտ հատվածում։

2018թ. հունվարին Հայաստանում գրանցված է եղել 509,9 հազար, փետրվարին` 522,5 հազար, մարտին` 533,8 հազար աշխատող։ Այսինքն` աշխատատեղերն այդ ժամանակահատվածում ավելացել են 23,9 հազարով։

Հիմա հավանաբար դժվար չէ ասել, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունեցել աշխատաշուկայում այս և անցած տարվա առաջին երեք ամիսների ընթացքում։ Եթե այս տարի կամ իշխանափոխությունից հետո դրանք ավելացել են 3,9 հազարով, ապա անցած տարի կամ մինչև իշխանափոխությունը` 23,9 հազարով։ Տարբերությունը հասնում է 20 հազարի։

Սրանք չոր վիճակագրական ցուցանիշներ են, որոնց արժեր ուշադրություն դարձնել։

Գուցե կառավարությունն ասի, թե կարողացել է ստվերային աշխատաշուկան այնքան կրճատել, որ այլևս բացահայտելու բան չի մնացել։ Բայց նույնիսկ դա չի արդարացնում իրեն։ Չէ՞ որ կառավարության խնդիրը միայն ստվերի բացահայտումը չէ։ Բա ո՞ւր մնացին նոր ստեղծվող աշխատատեղերը։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մարտին Հայաստանում հայտարարագրված աշխատողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլև կրճատվել է ավելի քան 4,7 հազարով։ Դա տեղի է ունեցել՝ ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածում։ Թեև հիմնական մասը բաժին է ընկել պետականին։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ մարտին այս հատվածում հայտարարագրված է եղել շուրջ 197,2 հազար աշխատող։ Նախորդ ամսվա համեմատ՝ թիվը պակասել է ավելի քան 4,6 հազարով։

Ո՞ւր են անհետացել այդ աշխատատեղերը։ Թվում է, թե մեկ ամսվա կտրվածքով այդքան աշխատողի կրճատումը բավական կտրուկ փոփոխություն է, և դա չէր կարող անաղմուկ անցնել։ Բայց պարզվում է՝ անցել է։

Դատելով պաշտոնական տվյալներից` մարտին պետական հատվածում կրճատված կամ քիչ հայտարարագրված աշխատատեղերի կեսը եղել է կրթության ոլորտում։ Ընդհանրապես այս ոլորտում զբաղվածների քանակն անցնում է 100 հազարը։

Տնտեսության կամ մասնավոր հատվածում ևս աշխատատեղերը մարտին կրճատվել են։ Թեև դրանց թիվը շատ չէ` ընդամենը 142, այնուհանդերձ միայն այն, որ աշխատատեղերը ոչ թե ավելացել, այլ պակասել են, արդեն լավ չէ։ Եվ դա տնտեսության զարգացումների լավագույն բնութագրիչներից մեկն է։

Անհամեմատ նստել է նաև մեկ տարվա կտրվածքով հայտարարագրված աշխատատեղերի աճը, որի մասին տարեսկզբին խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Եթե հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, տարբեր պատճառներով՝ արձանագրված աշխատատեղերի աճը հասնում էր 51 հազարի, ապա մարտին տարբերությունն ավելի քան 20 հազարով պակասել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի հայտարագրված աշխատատեղերի թիվն այլևս 30,6 հազարի սահմաններում է։

Ենթադրվում է, որ առաջիկայում այս միտումը կշարունակի խորանալ։ Ու բոլորովին էլ զարմանալի չի լինի, եթե տարեվերջին մոտ ընդհանրապես դադարի աշխատատեղերի ավելացումը։ Տնտեսական այսօրվա զարգացումներն աշխատատեղերի ավելացման լուրջ ակնկալիքներ չեն տալիս։ Թեև, եթե հաջողվի նախկինում կասեցված 1-2 խոշոր ծրագիր վերականգնել, գուցե հնարավոր լինի խուսափել նման տխուր հեռանկարից։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan