Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ «Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» ԵԱ․ Նարեկ Մանասյանի տպավորիչ հաղթանակը Ադրբեջանի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն՝ ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Հարցում

Ստեփան Մարգարյան. Կան բաներ, որոնք շատ թանկ են նստում երկրի վրա

Նույնիսկ տոնացույցում քաղաքացու օրը նշելու տոն սահմանելու որոշումը որեւէ որոշակիություն չի մտցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում:
Այդ քաղաքացու համար այդպես էլ պարզ չի, թե ապագայում երբ եւ ինչ է սպասվում իրեն:

Երբ եւ ինչ պետք է անի ինքը, որպեսզի իր եւ իր ընտանիքի օրվա նվազագույն ապրուստը ապահովի: Ավելին, չի երեւում, թե երբ այն պարզ կդառնա: Կարծում եմ, որ մեկ տարին բավարար ժամանակ էր, որպեսզի տեսանելի դառնար, թե երբ եւ ինչ է փոխվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում:

Վստահ եմ, որ ինձ առարկելու են, որ շատ բան է փոխվել եւ բերելու են օրինակ` կոռուպցիան վերացել է:

Անկեղծ լինենք, գոնե պետական համակարգում աշխատանքի ընդունվելու հարցում ավելի մեծ խտրականություն եւ ավելի մեծ հովանավորչություն դժվար է պատկերացնել: Դա կոռուպցիայից ինչով է ավելի լավը: Պետական համակարգը ձեւավորվեց եւ շարունակում է ձեւավորվել միայն անձնական հավատարմության սկզբունքով:

 Ունենալով բավականին մեծ վստահության պաշար, անհրաժեշտ էր անմիջապես հավաքել բանիմաց ու արհեստավարժ թիմ եւ գնալ լուրջ բարեփոխումների: Սակայն դա չարվեց: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես թե տնտեսությունը գերակա ուղղություն չի:

Այժմ հայտարարվել է տնտեսական հեղափոխություն անելու մասին:

Չգիտեմ, որեւէ մեկը կարող է բացատրել, թե ինչ է նշանակում տնտեսական հեղափոխություն այսօր Հայաստանում: Եւ ինչո՞ւ անպայման` հեղափոխություն: Կարծում եմ՝ տնտեսությունը պարզապես պետք է զարգացնել, որի համար անհրաժեշտ է երկրում նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրումներ ապահովելու համար:

Անցյալ տարվա վերջին բոլորը միաբերան հայտարարում էին, որ օտարերկրյա ներդրումներին խանգարում է միայն գործող ազգային ժողովը եւ այն արագ պետք է լուծարել եւ նորը ձեւավորել: Օտարերկրյա ներդրողները Ազգային Ժողովի այս կազմին չեն վստահում:

Այն փոխվեց, ընտրվեց նոր Ազգային Ժողով: Ընդ որում լուրջ ճնշումների գնով: Սակայն անհասկանալի է, թե ինչու այդ ներդրումներն արդեն չկան կամ դեռ չեն երեւում:

Ընդհանրապես, պարզ էլ չի, թե ներդրողը ինչու պետք է Ազգային Ժողովի այս կազմը ավելի լավը համարի, քան նախորդ կազմը:

Ներդրողի համար մի շարք կարեւոր պայմաններ կան` երկիրը պետք է ունենա նպաստավոր օրենսդրություն, իշխանության քայլերը պետք է լինեն կանխատեսելի եւ սեփականության անձեռնամխելիությունը պետք է լինի երաշխավորված:

Արդյո՞ք այդ պայմաններն ադեն կան, կամ մենք գնում ենք դրանք ապահովելու ճանապարհով:

Մեր մոտ վաղուց վերացել է խոշոր կապիտալ տերմինը եւ դրա փոխարեն օգտագործվում է օլիգարխ բառը: Պարզ է, որ խնդիրը բառերի տարբերության մեջ չի, այլ այդ բառերից բխող հետեւանքների: Օլիգարխ բառն օգտագործվում է բացասական իմաստով:

Օլիգարխը վատն է, թալանչի է, հետեւաբար նրան պետք է ճնշել, նրանից պետք է վերցնել գումարներ, նրա նկատմամբ պետք է հարուցել քրեական գործեր:

Այնինչ, խոշոր կապիտալի առկայությունը տնտեսության զարգացման հիմնական նախապայմաններից է: Դասագրքային ճշմարտություն է, որ խոշոր կապիտալի իրական մրցակցությունը բերում է փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը:

Փաստորեն փոխանակ խոշոր կապիտալը տնտեսության մրցակցային դաշտ բերելուն, նրա նկատմամբ ձեւավորվում է բացասական, թշնամական վերաբերմունք:
Այս ամենը տեսնում է օտարերկրյա ներդրողը:

Ներդրողի համար շատ կարեւոր է նաեւ երկրի հասարակական եւ քաղաքական կայունությունը, ներքին մթնոլորտը:

Ամենաշահեկանը երկրում համերաշխության մթնոլորտի ձեւավորումն է եւ հասարակության միասնական ներուժի համախմբումը` երկրի համար միասնական եւ հասկանալի օրակարգ ձեւավորելու եւ այդ օրակարգով շարժվելու համար:

Սակայն անհասկանալի է, դրա փոխարեն սոցիալական ցանցերում, հրապարակային ելույթներում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պարբերաբար ատելության, թշնամանքի եւ վախի մթնոլորտի ձեւավորումը եւ սերմանումը: Ատելությունը, թշնամանքը եւ վախի մթնոլորտը դեռ երբեք լավ բանի չեն բերել:

Պոտենցիալ ներդրողը դա տեսնում է եւ այդ մթնոլորտ չի մտնի: Իսկ դա շատ թանկ է նստում երկրի վրա:

Անհասկանալի են ձերբակալությունները որպես նվաճում եւ հաջողություններ ներկայացնելը, անմեղության կանխավարկածի խախտմամբ հանցագործներ հայտարարելը: Երբ պարզվում է, որ դա այդպես չի, դա երկրի համար շատ թանկ է նստում:

Երբ իրավապահ մարմինները ցուցումով են աշխատում, ապա դա ներդրողի մոտ նրանց նկատմամբ անվստահություն է ձեւավորում, եւ դա շատ թանկ է նստում երկրի վրա:

Եթե ձերբակալում ես երկրի նախագահ եւ առանց հիմնավոր պատճառների եւ բացատրության տեւական ժամանակ պահում ես նրան կալանքի տակ, ապա դա շատ թանկ գին ունի եւ այդ գինը վճարում է երկիրը:

Ստեփան Մարգարյան 

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan