Այսօր՝ 07 մայիսի 2024թ., 00:00
Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով «Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով
Հարցում

Ահա թե ինչու ենք վատ ապրում կամ ովքեր են մեղավորները

Կարելի է քաղաքագիտական շատ խորը կամ ոչ այնքան խորը վերլուծություններ անել ցույց տալու համար, թե ինչու մեր երկիրը երկիր չի դառնում կամ ինչու է ձգվում անցումային փուլը, բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ շատերին: 

Իհարկե, բազմաթիվ եզրույթներով կարելի է բացատրել, թե ինչու բիզնեսը սերտաճեց պետության հետ կամ ինչու այդպես էլ չկարողացանք ժողովրդավարական ընտրություններ իրականացնել: Կարելի է մեղադրել բոլոր երեք նախագահներին, բոլոր վարչապետերին, անգամ ընդդիամադիրներին: Կարելի է քննադատել եւ անգամ պետք է, բայց մենք վերջապես պետք է խոստովանենք, թե որն է կամ ինչն է մեր թշվառության պատճառը:

Ոմանք զարգացման բացակայության, առաջընթացի համար մեղադրում են խորհրդային եւ սոցիալիստական անցյալին: Անկասկած, խորհրդային ժառանգությունն իր դերը խաղում է, բայց եթե լայն բացենք մեր աչքերը, ապա կտեսնենք զարգացող Լիտվան, Էստոնիան, Սլովակիան եւ անգամ Ռումինիան:

Անկեղծ լինենք: Մեր զարգացման խոչընդոտը հենց մենք ենք: Սլովակները, լիտվացիները, չեխերը ձգտում չունեն ճոխության: Նրանք ձգտում ունեն լավ եւ արժանապատիվ ապրելու: Իսկ մենք ձգտում ենք ճոխության:

Քանի դեռ մենք ձգտում ենք ճոխության, ձգտում ենք զուգարանակոնքերը ոսկեզօծել, դռան բռնակները ոսկուց պատվիրել, թանկարժեք ավտոմեքենա ձեռք բերել հարազատներին եւ ընկերներին ճաքացնելու համար, բայց գոնե մի օր երեխաներին զբոսայգի չենք տանում, մենք դատապարտված ենք ապրել թույլ զարգացած եւ կոռուպցիայի մեջ թաթախված երկրում, որտեղ մարդիկ իրար կծեծեն վայրկյան առաջ ընտրակաշառքը վերցնելու համար:

Միանգամից ասենք՝ ընտրակաշառքի մեղավորը իշխանություններն են, բայց մի հարց՝ ո՞ւմ պետք է բաժանեն ընտրակաշառքը, եթե այն վերցնող չլինի: Եթե մարդը ունենա արժանապատվության զգացում, լավ ապրելու ձգտում, ապա հաստատ ոչ ընտրակաշառք կբաժանի, ոչ էլ այն կվերցնի: Որեւէ մեկը որեւէ մեկին, առավել եւս հարյուր հազարներին չի կարող ստիպել, պարտադրել ընտրակաշառք վերցնել, եւ նույնիսկ բաժանել, եթե չլինի ճոխության ձգտումը:

Ճոխության ձգտումը միջնադարյան, արեւելյան հիվանդություն է: Մինչեւ սա չհասկանանք եւ չգիտակցենք, զարգացման եւ կոռուպցիայի վերացման, արդար ընտրությունների անցկացման, արդար դատական համակարգի մասին կարող ենք մոռանալ:

Բնականաբար, կարող է հարց առաջանալ, թե ինչպե՞ս պետք է հասարակությունը առողջանա: Իհարկե, եթե սպասենք, որ հասարակությունը ներքեւից կրթվելով կհասնի որոշակի մակարդակի, ապա կարող ենք սպասել հարյուրավոր տարիներ: Մեզ պետք է ընդամենն իշխանություն, որն իր առաջ խնդիր դնի վերացնել այս արատավոր երեւույթը: Դատապարտի ճոխության ձգտումը, օրենքներով, կարգադրություններով կանխի դա, սեփական օրինակով նպաստի առողջ միջավայրի հաստատմանը:

Հենց սլովակների կամ ավստրիացիների, լիտվացիների կամ չեխերի նման հասկանանք, որ մեր ընտանիքների բարեկեցության բարձրացումն ազգի մյուս հատվածի հաշվին իրականացնելը պարզապես հակապետական, հակաազգային քայլ է, հենց այդ ժամանակ էլ մենք կբռնենք զարգացման ճանապարհը:

Հատուկ ընդգծենք, որ այսօր իրենց ընտանիքները հարստացնել այլոց հաշվին ձգտում են ոչ միայն մեծ ու փոքր պաշտոնյաները, այլ հասարակության անդամների ճնշող մեծամասնությունը: «Եղունգ ունես գլուխդ քորի»,- ամոթալի ասացվածքը քանի դեռ աշխատում է, ապա զարգացման եւ բարգավաճման մասին կարող եք մոռանալ: Երբ բոլորը բարձրաձայն բողոքում են գնաճից, բայց ներքուստ ուրախանում են, մտածելով, որ ինչ-ինչ նեղ անձնական օգուտներ կքաղեն, մեծ արժեքների եւ գաղափարների մասին խոսելն ավելորդ է:

Մենք այսօր էլ հրաշալի հնարավորություն ունենք բռնել զարգացման, առաջընթացի, ժողովրդավարության ճանապարհը, բայց դրա համար ընդամենը պետք է ձգտել դրան, այլ ոչ թե երազել մի «բարի» կառավարչի մասին, որը պետք է գա եւ «լավ նայի» ժողովրդին: Իսկ կառավարիչն էլ պետք է կամք եւ ուժ ունենա իրեն արեւելյան տիպի «բարի» կամ «չար» կառավարիչ համարելուց:

Գերմանացին, չեխը, ֆինը, էստոնացին հրաշալի հասկանում են, որ բյուջետային միջոցների հափշտակումը եւ անորակ ճանապրհների, կամուրջների, դպրոցների, մանկապարտեզների կառուցումը ոչ միայն հակաօրինական, այլ ազգի եւ սեփական ընտանիքների դեմ ուղղված արարք է: Մենք դա դեռ չենք հասկացել: Մենք շատ նորմալ ենք համարում բյուջեից, հիմնարկից գողանալը եւ տուն տանելը: 

Քանի դեռ չենք հասկացել, որ գողանալով բյուջեից ոչ մեզ ենք օգուտ տալիս, ոչ մեր ընտանիքի անդամներին, առաջընթացի մասին կարող ենք մոռանալ: Ամեն ինչ շատ պարզ է եւ հասկանալի: Մենք մեր մտածողությունը պետք է փոխենք:

Մեր երկրում անգամ հարգում են բյուջեն գողացողներին, հիանում հարկային կամ այլ մարմիններում աշխատող հարստահարիչներին եւ երազում, որ իրենց երեխաները մի օր կհայտնվեն դատախազությունում, հարկայինում, մաքսայինում կամ մեկ այլ ոլորտում՝ բյուջեն գողանալու կամ այլոց հարստահարելու կամ կաշառք վերցնելու համար: Քանի դեռ գողը, ավազակը մեզ մոտ հարգված մարդիկ են, մնացած բոլոր խոսակցությունները զարգացման մասին ավելորդություն են:

Եւ երբ մենք կատենք եւ չենք ընդունի ճոխությունը եւ դրան ձգտումը, երբ կհասկանանք, որ գողանալը բյուջեից հակապետական եւ ազգի դեմ ուղղված ծանր հանցագործություն է, երբ կհասկանանք, որ չի կարելի երեխաներին տեղավորել աշխատանքի մի տեղ, որտեղ իրենք անելիք չունեն, երբ կհասկանանք, որ չի կարելի երազել, որ երեխաները գող ու ավազակ դառնան, մենք կունենանք նորմալ եւ զարգացած պետություն, առողջ հասարակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է եւ նրա ազատությունը:

Վստահ եղեք, երբ մարդը արժանապատվության բարձր զգացում ունենա, որեւէ մեկը նրան ընտրության ժամանակ չի կարող փող առաջարկել կամ պարտադրել «ձայն բերել»:

Եւ հիմա եթե բարձրագույն իշխանությունն իրոք հասկացել է, որ մեր երկրին անհրաժեշտ է դուրս գալ ճահճից, ապա պետք է արմատական քայլերով նախ միջավայրը փոխի, արժեքային համակարգը, ապա նոր մտածի ներդրումների, զարգացման, ժողովրդավարական բարեփոխումների մասին:

Գեղամ Նազարյան

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan