Այսօր՝ 15 մայիսի 2024թ., 00:00
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել Մոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածու Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ընդդիմադիր պատգամավորից գաղտնի են պահել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումը Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը» Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. հնչել են կրակոցներ «Անհայտ աղջիկը» այս շաբաթ կտեղափոխվի մանկատուն (տեսանյութ) Մբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը ՌԴ-ից ուրան ներկրել ԱՄՆ պետքարտուղարություն. Վրաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում իր ժողովրդի ցանկություններին Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ պետքարտուղարը համերաշխության այցով ժամանել է Կիև Փաշինյանը սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է.Սուտ 206 ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները ՔՊ-ական պատգամավորները հայտնվել են երեք «քարի» արանքում Օրենքի բացառություններ ՔՊ -ականների համար Փաշինյանն անընդհատ իր պատգամավորներին «հանգստացնող» մեսիջներ է ուղարկում Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է Իշխանական նավը երերում է Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 38 քաղաքացի Ոստիկանական մեքենան քիչ է մնում՝ վրաերթի ենթարկի լրագրողին Ժնև, Բրյուսել, Փարիզ և այլն․ ԱԺ-ում բյուջեի հաշվին շրջագայությունները շարունակվում են Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանի կենտրոնում (տեսանյութ) Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփել է օրը (տեսանյութ) Կարմիրբերետավորները Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալ ՌԴ նախկին փոխվարչապետը ներկայացվել է պաշտպանության նախարարի թեկնածու Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան Սա վստահության շարժում է, որը մեկ վայրկյանում իր խաղաքարտերը չի բացում․ Թովմաս Առաքելյան Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. այս հայրենիքը որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իշխանությանը մնար, ապա սա էլ չէր լինի․ Միքայել Սրբազան Ես հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, և վերջինս չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ Սրբազան Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում Պուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Չորս բորտուղեկցները թմրանյութերի մաքսանենգությունից միլիոնավոր դոլարներ են վաստակել ChatGPT-ի ստեղծողը կարող է թույլ տալ օգտվողներին ստեղծել պոռնոգրաֆիա՝ օգտագործելով AI Գիտնականներն ալոպեցիայի բուժման նոր միջոց են մշակել Բացահայտվել է Իրաքի հնագույն տաճարում հայտնաբերված խորհրդավոր խորհրդանիշների առեղծվածը Արաբական թերակղզու հնագույն բնակիչները փրկվել են շոգից՝ թաքնվելով ստորգետնյա լավայի խողովակներում Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին Ռեկտորը փակել է Բրյուսովի համալսարանի դռները և թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ «Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին Տարբեր բուհերի ուսանողներ միանում են Բագրատ Սրբազանին․ երթը գնալով բազմամարդ է դառնում (տեսանյութ) Սպառնալիքները դեր չխաղացին Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված «Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան Ծնվել է Նաիր Տիկնիզյանի եւ Յանա Ռոմաշկինայի երեխան Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (տեսանյութ) Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (տեսանյութ) «Բժշկիս հետ եմ, եկել եմ ոտքերս վիրակապելու, որովհետև այտուցված են․ շուտով կգամ հրապարակ»․ Բագրատ Սրբազան Առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ.Բագրատ Սրբազան Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով
Հարցում

Երվանդ Բոզոյան․ «Առանց քաղաքական լծակների լուրջ փոփոխություններ կատարել տնտեսության մեջ, հնարավոր չէ»

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հարցազրույցը «Փաստ» օրաթերթին։

– Պարոն Բոզոյան, լրացավ Կարեն Կարապետյանի վարչապետության 100 օրը, և նա հանդես եկավ հաշվետու ասուլիսով: Ըստ էության այն Ձեզ բավարարե՞ց:
– Բավարարել–չբավարարելը պայմանական հասկացություն է: Դրանք պայմանավորված են սուբյեկտիվ պատկերացումներով:

– Համոզիչ և ամբողջակա՞ն էր հաշվետվությունն իր կառուցվածքով’ ախտորոշում, տեսլական և այն, ի՞նչ է արվել տեսլականին հասնելու ճանապարհին:
– Ընդհանուր առմամբ վարչապետի գործունեությունը գնահատելու համար որոշակի ժամանակ է հարկավոր: Որովհետև տնտեսական այս իրավիճակը, որն առկա է ներկայում, բնականաբար, չի առաջացել մեկ ամսում կամ մեկ տարում: Կան շատ ավելի խորքային պատճառներ, որոնց լուծումն էլ շատ ավելի երկար ժամանակ է պահանջում: Հասկանալի է, որ նա 100 օրվա համար պետք է որոշակի հաշվետվություն տար, որովհետև հանրությունը սպասում էր դրան: Ավելացրած` մենք ապրում ենք նախընտրական ժամանակաշրջանում, որն էլ իր հետ բերում է լրացուցիչ հասարակական հետաքրքրություն կառավարության գործունեության վերաբերյալ: Բայց, հասկանալի պատճառներով, ոչ ոք էլ տնտեսական վերելքի որևէ լուրջ ակնկալիք չունի: Որովհետև 100 օրվա մեջ այդ բանը հնարավոր չէր անել: Իսկ արդեն 100 օր անց նրա նկատմամբ քննադատական հռետորաբանությունը կուժեղանա, քանզի ֆորմալ տեսակետից արդեն վարչապետին իրավունք կունենան քննադատել տնտեսության մեջ գոյություն ունեցող խնդիրների համար: Բնակաբանար այդ հարցում շահագրգռված կլինի ոչ միայն ընդդիմությունը, այլև նաև իրենք’ իշխանական կուսակցության ներկայացուցիչները:

– Իսկ ախտորոշումը ամբողջակա՞ն էր, ողջ պրոբլեմներն ընդգրկո՞ւմ էր իր մեջ, թե հատվածական մոտեցում համենայն դեպս կար:
– Մեր տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ցանկացած քաղաքական ուժ ախտորաշման իր մոդելն ունի: Վարչապետն էլ իրենն ուներ, բնականաբար: Իսկ թե այն ամբողջական է, թե ամբողջական չէ, կրկին հարաբերական է: Իր տեսակետից ամբողջական է, բայց շատերի տեսակետից կարող է ամբողջական չլինել: – Համենայն դեպս վարչապետը երբեք չխոսեց քաղաքական դաշտի խնդիրներից: Դա թերի չի՞ դարձնում նրա խոսքը, քանի որ առկա են մենաշնորհներ, նաև` քաղաքական մենաշնորհ: Զգուշավոր չէ՞ նրա մոտեցումը, երբ քաղաքական դաշտի մեջ չի տեսնում տնտեսության պրոբլեմների լուծումը: – Քաղաքական դաշտի մեջ չի տեսնում, որովհետև չի տիրապետում քաղաքական այն լծակներին, որոնց միջոցով կարող էր լուծել այդ պրոբլեմները: Իմ տպավորությունը գոնե այդպիսին է: Շատ պարզ է, չէ՞, որ եղած խնդիրների մեծ մասը քաղաքական հիմք ունի: Տվյալ շեշտադրումներն անելուց էլ խուսափում է, որովհետև իր ձեռքին չեն համապատասխան լծակները:

– Այդ դեպքում նշանակում է որոշ չափով դատապարտվա՞ծ է նրա գործունեությունը:
– Այդ հարցին կարելի է պատասխանել այն ժամանակ, երբ ընտրություններից հետո կձևավորվի նոր քաղաքական դաշտ, ու արդեն պարզ կդառնա, թե ինչպիսին է նրա տեղն ու դերն այնտեղ և թե ինչքանով կկարողանա քաղաքական այդ դաշտում լուծել իր խնդիրները: Սրանք հարցեր են, որոնց չի կարելի պատասխանել այս պահի դրությամբ: Մի բան ակնհայտ է, որ առանց քաղաքական լծակների լուրջ փոփոխություններ կատարել տնտեսության մեջ, հնարավոր չէ: Կարծում եմ, որ նա ինքն էլ է դա հասկանում, բայց ինչ–ինչ հանգամանքներից ելնելով շահավետ չէ իր համար, որ այդ մասին հայտարարի: Բնականաբար, այս դեպքում հաջորդ հարցն է ծագում. եթե չունեք քաղաքական լծակներ, ինչո՞ւ եք համաձայնել ստանձնել վարչապետի պաշտոնը: Անշուշտ չի խոստովանի, թե ստանձնել եմ այն պայմանով, որպեսզի հետո էլ քաղաքական լծակներ ձեռք բերեմ: Իսկ դա հրապարակային քննարկման թեմա չէ, կուլիսային և վերիշխանական թեմա է:

– Ճշգրիտ կամ տեղի՞ն էր նրա խոսքը, որ ասաց ի պատասխան 2018 թվականին վարչապետ լինելու վերաբերյալ հարցին:
– 2018 թվականի մասին խոսելը բավականին նրբերանգներ է պարունակում: Կա գործող նախագահ, որի համար ևս կարելի է ենթադրել վարչապետի պաշտոնը: Նման պայմաններում չէր կարող հստակ հայտարարել, որ մինչև 2018 թվականը չի լինելու վարչապետ, կամ 2018 թվականից հետո լինելու է վարչապետ: Երկու պարագայում էլ կդառնա բավականին խոցելի: Ուստի փորձում է խուսափել այդ հարցից, գտնել խուսափողական բանաձևումներ: Անկախ նրանից` այդ բանաձևերը բավարարո՞ւմ են այլոց, թե ոչ»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan