Այսօր՝ 21 հունիսի 2021թ., 00:00
Քվեարկության արդյունքներ-9 Քվեարկության արդյունքներ-8 Ձայների հաշվարկը 14/13 ընտրատեղամասում Քվեարկության արդյունքներ-7 Ձայների հաշվարկը 9/48 ընտրատեղամասում Քվեարկության արդյունքներ-6 Ձայների հաշվարկը 9/49 ընտրատեղամասում Քվեարկության արդյունքներ-5 Հոսանքազրկումներ Քվեարկության արդյունքներ-4 Հերթական կեղծարարությունը Քվեարկության արդյունքներ-3 Ոստիկանների ուղեկցությամբ Դանիել Իոաննիսյանին դուրս հանեցին 9/21 ընտրատեղամասից Քվեարկության արդյունքներ-2 Ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը՝ ըստ մարզերի Քվեարկության արդյունքներ-1 Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին շիշ բռնողի եղբոր անունով պետբյուջեց 5 միլիոն դոլար է կանխիկացրել. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Ստացվել են ռուսական կառույցների էքցիթփոլի տվյալները. Գաբրելյանովը թվեր է հրապարակել Քոչարյան՝ 32 տոկոս, Փաշինյան՝ 24 տոկոս․ Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է «ՌԻԱ Նովոստիի» սոցհարցման արդյունքները Լուսանկարում պատկերված թափթփուկի մայրիկին հարկավոր էր արյուն, ի՞նչ եք կարծում, ով էր արձագանքել. Ք. Նազարյան Ինչ խախտումներ է արձանագրել «Ականատես» դիտորդական առաքելությունը Զինվորներին ակնհայտ ուղղորդում են, խախտումներ ունենք բազմաթիվ. Գորիսի քաղաքապետ Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակի ձեւաչափում. Զալկալիանի «Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել»․ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց Սերժ Սարգսյանը՝ կոալիցիա ձեւավորելու մասին ՔՊ-ականները փորձում են շտկել իրավիճակը․ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց քվեարկությանը Ժամը 11։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 12,2 տոկոսը Ոստիկաններին ավտոբուսներով բերել են ընտրության, նրանց ուղեկցում էր հրամանատարը. վստահված անձ (տեսանյութ) Քաղաքացիները քվեախցում պատռում են ՔՊ-ի քվեաթերթիկը, տեսանյութը հրապարակում սոցցանցում Իշխանությունը հոգեվարքի մեջ է, հասկանում են՝ վերարտադրվելու հնարավորություն չունեն. Վանեցյան 2 ՔՊ-ականներ քաշքշել են զոհվածի կնոջն ու հայհոյել. վստահված անձն ահազանգում է «Իմ ասածը քվեարկե՞լ ես». ՔՊ-ականները ընտրատեղամասի մոտ ուղղորդում են ընտրողներին, վանկարկում կարգախոսը Հեռացող կառավարությունն ու ԱԱԾ-ն սկսել են հերթական օպերացիան ընդդեմ «Հայաստան» դաշինքի. Արամ Վարդևանյան «3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ բաց քվերկություն 2/7 տեղամասում. (տեսանյութ) Ոստիկանները բռնի ուժով, անհիմն բերման են ենթարկում «Հայաստան» դաշինքի շտաբի պետին «Տոյոտայով մի տատիկի «նետեցին» դպրոցի մոտ՝ ասելով, թե գնա՛, քեզ ներսում կասեն». Վահագն Ավագյան Եթե ձեր քվեաթերթիկի վրա նման բան նկատեք, պահանջե՛ք, որ նորը տան «Ընտրում ես, ստանում ես 30000, լավ չի՞ բա»։ Ահազանգ Փարաքարից Ով է ամբողջ քաղաքով մեկ Հայաստան դաշինքի դեմ հակաքարոզչական բուկլետներ շաղ տված երիտասարդը Պետական ռեսուրսի այսչափ ներգրավվածություն երբեք չի եղել Գորիսում սպաները ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին Հանձնաժողովի նախագահը իր ծանոթների քվերակությունից հետո մտում է քվեախուց և ստուգում Չագուչ ունեն, թող մեխ մեխեն․ Վլադիմիր Գասպարյան Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը քվեարկելուց հետո Նպատակն է՝ ճնշել, պարալիզացնել «Հայաստան» դաշինքի գործունեությունը. Վարդեւանյան Վարչական ռեսուրսի օգտագործման, ուղղորդումների մասին տեղեկատվություն եմ ստանում զորամասերից. Աշոտյան Չարենցավանի 27/22 տեղամասում քաղաքացին ջնջեց ցուցակից որդու եւ հարսի անունները Լևոն Քոչարյանը մասնակցել է քվեարկությանը Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է ՔՊ-ն. Ընտրությունների վերահսկման կոմիտե Հայկ Մարությանին չի փրկելու «կռուտիտը». Նաիրա Զոհրաբյան Սիսիանի կենտրոնական շտաբում եւ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարների տներում խուզարկություններ են անցկացվում Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ, և հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը Ահազանգ. Արմավիրի մարզ Լեռնագոգ համայնք Սպաները ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին Շուռնուխում հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը երեկոյան իր հետ տուն է տարել կնիքը. Այն օգտագործված է եղել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում Կամավորը, հյուրընկալվելով Փաշինյանի առանձնատանը, ուղիղ հարցրել է, թե ինչ է արել տիկին Աննան՝ բունկերում (տեսանյութ) Պրոֆեսոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց «Ինձ համար պարզ դարձավ, որ Ադրբեջանը օժանդակում է Փաշինյանին՝ վերահաստատելու իր իշխանությունը»․ Տիգրան Սարուխանյան Ցավոք, Ձեր «մրճահար» թիմի համար Հայրենիքը մնաց անկլավ, ասֆալտ, ջրագիծ, անհասկանալի վայրերում կամուֆլյաժով նկարվել և «Զինուժ»-ով ցուցադրել… ՃՈ փոխգնդապետերը իրենց ենթականերին սպառնում են ազատել աշխատանքից Ինչի՞ համար են ստորին հատվածում անցքեր ունեցող քվեատուփերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «Россия 24» հեռուստաալիքին Դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգել ու պահում են ԱԱԾ-ում Վահագն Հովակիմյանի եղբոր կինը գողացել է ընտրատեղամասի կնիքը. Ահազանգ Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով. Արամ Վարդեւանյան Կարծում ենք՝ դատարանը պետք է չտրվի ճնշումներին և րոպե առաջ հրապարակի որոշումը Մինչ այս պահը դատարանից չեն տեղեկացրել, թե երբ է տեղի ունենալու Արմեն Չարչյանի հարցով որոշման հրապարակման հետաձգված նիստը. Էրիկ Ալեքսանյան Արման Թաթոյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու «Մոնարխ» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը Ռաիսին պաշտոնապես հաղթող է ճանաչվել Իրանի նախագահական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները խախտում են լռության օրվա կանոնները. Ռուբեն Մելիքյան Կարելի է ենթադրել, որ կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել. քաղաքագետ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը որոշել է ավարտել կարիերան Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին. «Իզմիրլյան բժշկական կենտրոն» Ջիգանի կինը պատմել է, թե ինչից է մինչեւ հիմա զրկված իրենց ավագ դուստրը Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ. Արսեն Բաբայան Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 աճյուն. Արցախի ԱԻՊԾ Սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր. Գեներալ- լեյտենանտ Վարյանի կոչը
Հարցում

Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը

Հարգելի գործընկերներ,

Ես որոշում եմ կայացրել՝ չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Անկեղծ ասած՝ այս որոշումը կայացվել էր շատ ավելի վաղ, իսկ հրապարակվում է այսօր, երբ այն այլևս փոքր-ինչ անգամ չի կարող վնասել իմ թիմակիցների բանակցություններին և ծրագրերին։

Ցանկացած հարց ունի անհատական և հանրային տեսանկյուն։

Ես ինձ չեմ տեսնում այս ընտրական փուլում, և չեմ տեսնում ինձ ապագա խորհրդարանում։ Բազմաթիվ անգամ հրապարակայնորեն հայտնել եմ իմ տեսակետները, փորձեմ մեկ անգամ ևս ամփոփել։

1. Ռեյտինգային ընտրակարգը քաղաքական հայացքների և տեսակետների պայքարը վերջնականապես տեղափոխեց փողի և կլանների ոլորտ։ Այն ոչ մի կապ չունի Հայաստանի զարգացման, արդար ընտրության, հասարակության առաջընթացի հետ։ Սա տանելու է հասարակական գործընթացների է՛լ ավելի արժեզրկմանը, արժեքների այլասերմանը, հասարակության ատոմիզացիային, ինչը բնորոշ է պետություն չունեցող ժողովուրդներին։

2. Հայաստանում քաղաքական միտքը համարժեք չէ Հայաստանի առաջ կանգնած վտանգներին։ Չկա և վստահաբար չի լինելու խորքային բանավեճ՝ երկրի անվտանգության, Ղարաբաղի հարցի և մյուս՝ հրատապ ու իրապես վտանգավոր մարտահրավերների շուրջ։ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, իսկ քաղաքական դաշտը դրան պատասխանում է հիմնականում պոպուլիզմով, պաթետիկ հայրենասիրությամբ ու հաճախ՝ անելիքի չիմացության անթաքույց դրսևորմամբ։

3. Մեր հասարակության որակները գնալով նմանվում են պետություն չունեցող ժողովուրդների որակներին։ Ակնկալվող ընտրակաշառքի հանդեպ խանդավառությունն ուղղակի ցավ է առաջացնում։ Հասարակության հիշողությունը ապրիլից ապրիլ չտևեց։ Թվում է՝ հասարակությունը պետք է ընդվզեր, որովհետև այն անաշխատ միլիարդները, որոնք բաժանելու են տարբեր կուսակցությունների ռեյտինգային թեկնածուները, հերիք էր՝ առաջին գծի անվտանգությունը բարձրացնելու, գիշերային դիտման սարքավորումները տեղադրելու, զրահաբաճկոնները բոլորին հերիքեցնելու, պայմանագրային արհեստավարժ միավորումներ ունենալու, խրամատների ինժեներական ապահովությունը բարձրացնելու և այլնի համար։ Այն հիմնական խնդիրների լուծման համար, որոնց պատճառով մենք ուղիղ մեկ տարի առաջ ունեցանք հարյուրից ավելի զոհեր։ Ուղղակի մարդկայնորեն պետք է անհնար լինել այդ միլիոնների բաժանումը և վերցնելը։ Բայց իրականությունը լրիվ հակառակն է։

4. Կորել է իրականության և քաղաքական դաշտի կապը։ Բլինդաժն ու ամբիոնը անպայման որոշակի տրամաբանության մեջ պետք է լինեն։ Սահմանային լարվածությունը, միջադեպերը մեր քաղաքական դաշտի օրակարգում չկան։ Զոհը կամ վիրավորը միայն ընթացիկ լրահոսի մեջ են։

5. Ես իմ մեջ չունեմ՝ «ու՞ր է գնում երկիրը» հարցի պատասխանը։ Փողով կարելի է Ազգային Ժողով ձևավորել, բաց փողով նոր պետական վերնախավ ձևավորելը բացառված է։ Պետությանն այսօր նոր պետական վերնախավ է պետք է, որը նոր օրակարգ կդնի, նոր մոտեցումներ, նոր խնդիրներ։ Հակառակ դեպքում մենք, ընտրացուցակային մանր առևտրով տարված, ծանրագույն խնդիրների առաջ ենք կանգնելու։ Նոր վերանախավի պատմական անհրաժեշտությունն ապացուցում է նաև այն փաստը, որ բոլոր քաղաքական ուժերում կան լուրջ մարդիկ, իշխանության մեջ և իշխանությունից դուրս կան գրագետ ու պարկեշտ մարդիկ, բայց չկա մեխանիզմ, որով նրանք կարողանան օգտակար լինել երկրին, փոխեն ընթացքը։

Այս մտահոգություններն են իմ չառաջադրման, ԱԺ պատգամավոր չվերընտրվելու իմ որոշման հիմքում։ Ես շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին, Սեյրան Օհանյանին և Վարդան Օսկանյանին՝ միասին ընտրություններին մասնակցելու առաջարկների համար։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի այն դաշինքը, որում ընգրկված են իմ ընկերները, հաջողություն ունենա առաջիկա ընտրություններում, որովհետև նրանք պարկեշտ ու սկզբունքային մարդիկ են։ Նրանց հետ միասին մենք այս տարիների ընթացքում չփոխեցինք մեր դիրքորոշումները՝ անկախ դրամատիկ զարգացումներից, ճնշումներից ու ամենատարբեր գրավիչ առաջարկներից։ Համոզված եմ, որ խորհրդարանից դուրս ես կգտնեմ իմ տեղն ու դերը՝ օգտակար լինելու թե՛ նրանց, թե՛ երկրին։

Վահե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր
Համախմբում կուսակցություն

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan