Վրաստանի ԿԸՀ-ն ավարտել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցումը
Հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար քաղաքական կուսակցությունների գրանցման գործընթացն ավարտվել է, հայտնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Գրում է news.am-ը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) գրանցվել է 27 կուսակցություն։
«Քաղաքական կուսակցությունների համար հաջորդ փուլը ենթադրում է կուսակցությունների ցուցակների ներկայացում, որոնց ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 26-ն է։ Օրենսդրության համաձայն, ընտրվող սուբյեկտը կուսակցական ցուցակը պետք է ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին՝ ընտրությունների օրվանից առաջ ոչ ուշ, քան 30-րդ օրը։ Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի ներկայացնելու միայն մեկ կուսակցության ցուցակ։ Կուսակցական ցուցակում պատգամավորության թեկնածուների թիվը չպետք է լինի 30-ից պակաս և 200-ից ավելի: Նույն անձը չի կարող ընդգրկվել կուսակցական տարբեր ցուցակներում: Կուսակցությունների ցուցակները ներկայացնելուց հետո կսկսվի ներկայացված փաստաթղթերի ճշտման գործընթացը, ապա գրանցման գործընթացը»,- ասված է ԿԸՀ-ի տեղեկատվության մեջ։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է