Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ «Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» ԵԱ․ Նարեկ Մանասյանի տպավորիչ հաղթանակը Ադրբեջանի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն՝ ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին
Հարցում

Ալիևի փեսան մի ամբողջ գյուղ է տարհանում իր բիզնեսի համար․Սասունյան

Ադրբեջանում անընդհատ սկանդալներ են տեղի ունենում Ալիևների կլանի հետ կապված։ Նախագահ Իլհամ Ալիևը, որը երկաթյա բռունցքով ղեկավարում է երկիրը 2003 թվականից, իր պաշտոնը ստանձնել է հորից՝ Հեյդար Ալիևից, որը պետության ղեկավարն էր 1993-2003 թվականներին: Որպեսզի Ալիևները մի քանի սերունդ կառավարեն Ադրբեջանը, Իլհամ Ալիևն իր կնոջը նշանակել է փոխնախագահ։ Համոզված եմ, որ նա իր զավակներից մեկին կնշանակի իր իրավահաջորդը՝ այդպիսով շարունակելով Ալիևների դինաստիան Ադրբեջանում։

Ադրբեջանում վերջին սկանդալը բացահայտվել է Արդի Փուլաջի կողմից. առաջին անգամ հրապարակվել Abzas Media-ում, իսկ խմբագրված տարբերակը վերահրապարակվել է Globalvoices.org-ի կողմից: Հոդվածը վերնագրված է. «Ադրբեջանում նախագահի փեսայի համար մի ամբողջ գյուղ են դատարկել։

Գարաչայլի գյուղն սկզբում պատկանել է Ադրբեջանի մեծ մուֆթի Ալլահշուքյուր Փաշազադեին՝ Ադրբեջանի բարձրաստիճան մահմեդական հոգևորականին, որը հողերը վարձակալության էր տվել գյուղացիներին: Այնուհետև 2007 թվականին, գյուղը 49 տարով վարձակալության է հանձնվել «Շաբրան ագրոհամալիր» ՍՊԸ-ին, որից հետո ընկերությունը գյուղացիներին հրամայել է ազատել հողատարածքները։ Գյուղացիներից Թահիր Ռասուլովը դատի է տվել ընկերությանը՝ փոխհատուցում ստանալու համար։ Սակայն երկու տարի անց նա պարտվել է դատարանում։ «Ինձ շատ են խոշտանգել ու տանջել։ Նրանք ինձ սպառնացել են ոստիկաններով։ Ինձ հանել են իմ պապենական տնից»։ Ընկերությունը գյուղը շրջափակել է մետաղալարերով։ «Այժմ մենք մեր նախնիների հողերին նայում ենք լարերի հետևից», ասաց Ռասուլովը:
«Շաբրան ագրոհամալիրի» հիմնադիրը Բաքվի Ագրոպարկն է, որը պատկանում է գործարար Սամեդ Ղուրբանովին, որն ամուսնացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կրտսեր դստեր՝ Արզու Ալիևայի հետ։
Ընկերությունում Ղուրբանովի 6․9 միլիոն դոլարի անձնական ներդրումը համադրվել է 6 միլիոն դոլար լրացուցիչ վարկի հետ՝ տրամադրված Ձեռնարկատիրության զարգացման պետական հիմնադրամի կողմից 10 տարի ժամկետով՝ 5 տոկոս տոկոսադրույքով:
Հոդվածում ասվում է, որ «Ղուրբանովի ընկերությունն ազատվել է ջերմոցի կառուցման ժամանակ էլեկտրալարերի տեղադրման համար վճարելուց, որը կատարել է Իլհամ Ալիևի աներոջը՝ Արիֆ Փաշաևին պատկանող «Ռետրո Հոլդինգ» ընկերությունը։ Ներդրումային այլ առավելությունները ներառել են ագրոհամալիրի ոռոգման ենթակառուցվածքի համար բարենպաստ վարկերը՝ բոլորը տրամադրված պետության կողմից»:
Գարաչայլի գյուղի նախկին բնակիչ Շոհրատ Գարդաշալիևն ասաց. «Գազատարն այստեղով անցնում է դեպի Ագրոպարկ և գազ չի մատակարարում մարդկանց, նրանք պարարտանյութ են տալիս դաշտերին։ Ճիշտ է նրանք միլիոններ են ծախսում պարարտանյութերի վրա, բայց մարդիկ այնքան արժեք չունեն, որքան պարարտանյութերը։ Մենք այստեղ չենք կարող մշակաբույսեր աճեցնել․ մենք հող չունենք, սեփականություն չունենք։ Այս ամբողջը ժողովրդի հողն է, բայց տեսեք, ներխուժել են ու վերցրել այն… Ինձ ուղղակի ասացին՝ ընկիր և մեռիր, կխեղդեմ և կսպանեմ քեզ»։
Թահիր Ռասուլովն ասաց. «Այստեղ նշված են անուններ, նշված է նախագահի անունը, տիկին Մեհրիբան Ալիևայի (փոխնախագահի և կնոջ) անունը: Հենց որ մեր անասուններից մեկն անցնում է այդ դաշտը, մեր կառավարիչն ասում է, որ սա տիկին Մեհրիբանի տեղն է։ Ուրեմն տիկին Մեհրիբանն այստեղ ներկայացուցիչ է նշանակել՝ քաղաքացուն սպանելու, ծեծելու, խոշտանգելու կամ սպառնալո՞ւ համար»։

Քանի որ գյուղացիների համար զբաղվածության հնարավորություն չկա, միակ հնարավորությունը ագրոհամալիրում աշխատելն է, որտեղ կա՛մ հրաժարվել են նրանց աշխատանքի ընդունել, կա՛մ առաջարկել են ամսական ընդամենը 200 դոլար աշխատավարձ: Գյուղացիներից մեկը ողբալի վիճակը նկարագրեց որպես «ժամանակակից ստրկություն»։
Դատական փաստաթղթերը ցույց են տվել, որ Բաքվի Ագրոպարկը «անհավանական էժան վարձավճար է տվել Գարաչայլի գյուղում վարձակալած հողերի համար՝ տարեկան 1500 դոլար վարձավճար 4300 ակր հողի համար»։ Ռասուլովն ասել է, որ ինքը նախկինում «այդ հողի մեկ ակրի համար վճարում էր 45 դոլար վարձավճար։ Եվ այնուամենայնիվ, Բաքվի Ագրոպարկը մեկ ակրի համար վճարում է 2․2 դոլարից պակաս»:

Սամեդ Ղուրբանովին են պատկանում նաև «Բաքվի ագրոպարկ առևտրի տունը, որը զբաղվում է մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտրով. «Մաքսիթրեյդինգ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է պարենային ապրանքների ներմուծմամբ և բաշխմամբ․ ինչպես նաև Mirlex Group-ին պատկանող մի քանի այլ ընկերություններ (Mirlex Development և Mirlex Construction ՍՊԸ), որոնք զբաղվում են կրակմարիչների վաճառքով, ավտոմատ հակահրդեհային ազդանշանների տեղադրմամբ, կայանման և տեսահսկման համակարգերով: Սամեդ Ղուրբանովի բազմաթիվ ընկերությունների գրասենյակները գտնվում են «Պորտ Բաքու Թաուերս» էլիտար բիզնես կենտրոնում, որը պատկանում է Pasha Holding-ին [տերը Մեհրիբան Ալիևայի հայրն է]»։

Abzas Media-ի լրագրողները փորձել են «խոսել Շաբրանի ագրոհամալիրի կառավարիչների հետ, սակայն ապարդյուն։ Նկարահանող խմբին կանգնեցրել է անվտանգության աշխատակիցը և ասել, որ կառավարիչներից ոչ մեկը համալիրում չէ»:

Ցավոք, «այն բանից հետո, երբ գյուղի բնակիչները ստիպված են եղել փախչել, նրանք թողել են գյուղի գերեզմանոցը։ Քանի որ համալիրը կառուցվել է, և նրանց հողերը խլել են, նրանք պետք է թույլտվություն խնդրեն ագրոհամալիրի ղեկավարությունից՝ անգամ իրենց հանգուցյալ հարազատների շիրիմներին այցելելու համար»։

Շատ ողբերգական է, որ կառավարությունը, որը տարեկան միլիարդավոր դոլարներ է վաստակում իր նավթի ու գազի հսկայական պաշարներից, չի ցանկանում այդ հարստության մի փոքր մասը կիսել Ադրբեջանի աղքատ գյուղացիների հետ:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan