Իրանի նախագահը կարեւոր այցով վաղը մեկնում է Թուրքիա
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի առավոտյան բարձրաստիճան քաղաքական ու տնտեսական պատվիրակության հետ մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, գրում է Mehr-ը։
Այցի ընթացքում Ռաիսին առանձնազրույց կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Իրանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն նաև Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին։
Այնուհետեւ նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ ասուլիսում կներկայացնեն իրենց խորհրդակցությունների արդյունքները։
Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով թուրքական աղբյուրին, հայտնել էին, որ Ռաիսիի և Էրդողանի բանակցությունները նվիրված են լինելու Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին։
Մեծ է հավանականությունը, որը երկու երկրների նախագահները կքննարկեն նաեւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, մասնավորապես կանդրադառնան Հայաստան-Ադրբեջան հարաբերություոններին:
Top-News.am