Այսօր՝ 10 դեկտեմբերի 2023թ., 00:00
Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան «Զինվորները թմրանյութ են պատվիրել, եղել է լարվածություն վերադասի հետ, իրար խփել են»․ հրդեհից զոհվածների գործով տուժող Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների ՍԱՏՄ-ն կասեցրել է «Կարաս»-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը Գիտեինք, որ բենզինով վառարանը վառել չի կարելի, դիզվառելիքով էինք վառում. կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժող Գյումրիում Infinity-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին. երեխան հիվանդանոցում է Հայաստանի խորհրդարանը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Երևանում վարորդը Hyundai-ով բախվել է երկաթե պաշտպանիչ պատնեշին և կողաշրջվել՝ հայտնվելով կառուցվող էլիտար շենքերի տարածքում Հրապարակվել են Ադրբեջանի կողմից ազատ արձակված հայ զինծառայողների անունները Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածությունները ՌԴ նախագահի ընտրությունները կկայանան մարտի 17-ին Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունն է (տեսանյութ) Ինչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր «Մանկության տարիներին միասին ենք խաղացել». ադրբեջանցին ապրել է Երևանում, բայց Կոմիտաս 5Ա-ում տեսանյութը ինքը չի նկարել Սյունիքի մարզի լեռնային հատվածներում մառախուղ է․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ավազակային հարձակում՝ Մեյմանդարի շուկայի մոտ. դանակահարել է տաքսու վարորդին, հափշտակել իր մոտ եղած փողն ու հեռախոսը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է նաև Հայաստանում Այս ամիս կատարված տարեկան 12,000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա․ քաղաքապետարան Կանգնել ենք ու չգիտենք՝ ՌԴ-ի, թե ԱՄՆ-ի գիրկը գնանք, փրկությունը մեր ինքնության վերականգնման մեջ է Ի՞նչ կա դասագրքերում, ի՞նչ ենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն․ Բագրատ Սրբազան Արդարադատության հետ կապված մի՛ ծիծաղեցրեք, տեսնում ենք ինչ է կատարվում. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին 73 հին հռոմեական մետաղադրամներից բաղկացած գանձը վաճառվել է 15 000 ֆունտով Դուք նորից փորձում եք մանիպուլացնել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին Ինչո՞ւ մինչև հիմա չեն հրապարակվում 44-օրյա պատերազմի հերոսների անունները. Գեղամ Նազարյան «Էդ էլի դեղին ժիգուլու պատմությունն ա, իբր ի՞նչ ի նկատի ունեք». Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին Կոտրվել են երկու ոտքերս. Նաիրի Հոխիկյան Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգ․Հայկուհի Հարությունյան Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը. բախվել են նրա Maserati-ն և Toyota-ն Ադրբեջանին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի. Ալիև Զելենսկին չեղարկել է նոր օգնության համար ուղղակիորեն ԱՄՆ օրենսդիրներին դիմելու ծրագրերը Հայաստանը պետք է մոռանա Արցախի մասին․ Իլհամ Ալիև Հավանաբար, այդ զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ էր հա՞. Արթուր Խաչատրյան Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը Սենց բան անելը աշխարհի վերջը չէ, որ իրար տաք․ ՔՊ-ականը՝ ադրբեջանցու կողմից Երևանում նկարահանված տեսանյութի մասին Ադրբեջանը զենքեր է արտադրում և ուղարկում Ուկրաինա․ «Ռիբար» ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել Պաշտպանության ծախսերը նվազել են. էդքան պաշտպանված պետությո՞ւն ենք. Արթուր Խաչատրյան ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին Պետք է ամեն ինչ անել, որ կարևորվի փաստաբանի մասնագիտությունը, աջակցել, որ բարձրանա վստահությունը Որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով եւ գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում Մենք երբեք չենք ասել, որ չենք շարունակում համագործակցել Ադրբեջանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին Արեն Մկրտչյանը Ալավերդու համայնքապետարանում որոշել էր «կինոյի տղա» խաղալ Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Բաքվում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարները․ մանրամասներ Մայր Աթոռը աջակցության ծրագիր է իրականացնում Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների համար Թուրքիայում գները անշեղորեն աճում են. Ներկայացվել են պաշտոնական տվյալները ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա․ մանրամասներ Անգամ որոշ ՔՊ-ականներ էին նեղվել Ալավերդիում կատարվածից Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա. ամենուր շինարարություն է Ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել․հայտարարություն Սահմանվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների ու նպաստների վճարման ընթացակարգերը «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. Ղարամյան Ո՞րն է հաջորդը Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. տատն ու 2-ամյա թոռը հիվանդանոց են տեղափոխվել «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում» 150,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները և փախչել. Բորել Արեն Մկրտչյանը լպստեց նրանց, ում մի կտոր բուխանկան էր հետաքրքիր ու դարձավ պատգամավոր. ալավերդցի «Չափերդ ճանաչիր, կսատկացնեմ, այ սրիկա». Ալավերդու համայնքապետն ու Արեն Մկրտչյանը վիճեցին Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր Ընդդիմադիր դաշտի համախմբման միջոցով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում․ ԱԺՄ նիստ է եղել Իսրայելը հայտնել է Լիբանանի տարածքից արձակված արկերի մասին․ կան վիրավորներ Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը Այդպես էլ չլրջացան ոչ Նիկոլը, ոչ էլ՝ իր խմբակը․ մուտիլովշիկների մակարդակից այդպես էլ չաճեցին սրանք Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը․ Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինային օգնելու համար միջոցների սպառման մասին Ֆրանսիան առաջարկել է ուսումնասիրել ՀՀ-ին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որը ռասիզմի հիմքով վանդալիզմ է Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում է
Հարցում

ՀՀ-ն այսօր ինքնիշխան չէ, և Փաշինյանի իշխանության հետագա գոյության դեպքում նաև դադարելու է անգամ ֆորմալ իմաստով պետություն լինել․ Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն Անկախության օրվա առթիվ հոդված է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․

«Այս հոդվածս հատուկ եմ հրապարակում հենց ՀՀ Անկախության օրը, ոչ միայն այն պատճառով, որ իշխող վարչակազմը կանխատեսելիորեն ճամարտակելու է այսօր «ինքնիշխանության», «պետականության» և իրենց պատճառով պատմական մինիմումի հասած այլ կարևոր արժեքների մասին, այլ նաև այն պատճառով, որ եթե ճիշտ չգնահատենք գլոբալ և տարածաշրջանային տենդենցները, ապա հաջորդ տարի կարող ենք անգամ օրացույցում իներցիայով կարմիր գույնով տպվող այս օրն էլ չունենալ:

Եվ այսպես, մի քանի արձանագրում, որոնք, գուցե, տհաճ լինեն ոմանց համար, սակայն դառը ճշմարտություն են:

1. Հայաստանի Հանրապետությունն այսօր ինքնիշխան չէ, և Փաշինյանի իշխանության հետագա գոյության դեպքում նաև դադարելու է անգամ ֆորմալ իմաստով պետություն լինել: Եվ գլխավոր պատճառն այն չէ, որ 2021 թ.-ի մայիսից, հետո՝ նույն թվի նոյեմբերից, հետո՝ 2022 թ.-ի սեպտեմբերից այն չի վերահսկում սեփական տարածքի մի մասը (160 քկմ): Նիկոլի Հայաստանն ինքնիշխան չէ այլևս 2՝ էլ ավելի դաժան պատճառով:

Առաջինն այն է, որ Հայաստանն իր որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով ոչ թե սեփական, այլ փաշինյանական ոհմակի դրսի տերերի շահերով: Վերջին տարիներին, հատկապես՝ վերջին ամիսներին կայացված կարևորագույն որոշումներն անվտանգության և արտաքին ոլորտներում հակասել են հայ ժողովրդի շահերին: Հայաստանն ինքնիշխան չէ, որովհետև այլևս ինքը չէ իշխանություն իր իսկ տարածքում:

Երկրորդ պատճառն այն է, որ Նիկոլի Հայաստանն իր որոշումներում ոտնահարում և տրորում է սեփական Անկախության հռչակագիրը, սեփական Սահմանադրությունը և սեփական օրենքները: Արցախի նկատմամբ նրանց հանցավոր հրեշագործությունը հենց դրա ամենադաժան և արյունալի ապացույցն է:

2. Սեպտեմբերի 19-ը սև օր է հայ ժողովրդի պատմության մեջ ոչ միայն բազմաթիվ նոր զոհերի և կորուստների պատճառով. սեպտեմբերի 19-ը խարան է մեր ժողովրդի ճակատին, քանի որ հայերիս կողմից հիմնադրված մի պետություն թողեց, որ թշնամին անկաշկանդ հոշոտի հայերիս կողմից հիմնադրված մեկ այլ պետություն: Սա ազգի նվաստացման, ստորացման, բարոյազրկման հանցավոր որոշում էր, որ նպատակային կերպով իրականացրեց գործող ոհմակը:

3. Իշխանությունը կեղծ հիմնավորում էր բերում, թե իբր Հայաստանը չի խառնվելու արցախյան աղետին, որպեսզի «չտրվի ադրբեջանական սադրանքներին» և «չխաղա ռուսական խաղը»: Այս երկու պնդումները բացարձակ կեղծ են: Եթե Ադրբեջանը ցանկանար ներքաշել Հայաստանն այս սրացման մեջ, ապա Արցախում վայրագություններ իրականացնելուն զուգահեռ՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ոչ թե «հարաբերական անդորր» կպահպանի, այլ՝ ինտենսիվ կկրակեր:

Ունեմ տպավորություն և հիմնավոր կասկած, որ Արցախի դեմ Ադրբեջանի ջարդերն իրականացվել են Փաշինյանի իմացությամբ, եթե ոչ՝ իր հետ սինխրոնիզացված:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մեծագույն դավաճանություն է 120 հազար մարդու կյանքի հաշվին գեոպոլիտիկ խաղեր տալ և շարունակել ապահարզանը ոչ լավագույն, բայց միակ դաշնակցի հետ:

4. Վերջերս հնչեցված Փաշինյանի պնդումը, թե նա հրաժարվել է Արցախից Պրահայում, որովհետև դրան նախորդած՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային Ռուսաստանը պատշաճ աջակցություն մեզ չցուցաբերեց, հերթական սուտն է: Այո՛, Ռուսաստանը և իր հետ ասոցիացվող ռազմաքաղաքական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը, մեղմ ասած, համարժեք չէր ստեղծված իրավիճակին: Բայց: Դնում եմ մի կողմ, որ 2018 թ.-ի ամբողջ վախկանալիան հենց Արցախը հայաթափելու համար էր: Դա ապացուցվեց «թավշյա» կառավարության առաջին իսկ քայլերով՝ մինչև 44-օրյա պատերազմ և պատերազմի ընթացքում:

Այլ կարևոր բան եմ ուզում հիշեցնել. Արցախից հրաժարվելու համար «մեյդան բերած» Ալմաթիի հռչակագիրը՝ որպես հայ-ադրբեջանական կարգավորման հիմք, սկսվեց շրջանառվել ՀՀ ԱԳ նախարարի շուրթերով դեռևս 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից (տես՝ Միրզոյանի հարցազրույցն «Արմենպրես»-ին հենց այդ ժամանակ): Եվ երկրորդը՝ Արցախի շուրջ «նշաձողն իջեցնելու» մոտեցման մասին Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց կրկին մինչև Ադրբեջանի 2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիան՝ 2022 թ.-ի օգոստոսին: Այս փաստերը դարձյալ ապացուցում են, որ Արցախը հանձնելու ծրագիրը գոյություն է ունեցել ի սկզբանե Փաշինյանի գլխում: Մնացածն էժանագին կռուտիտներ են:

5. Կատարյալ տգետ է պետք լինել՝ պնդելու, թե Ռուսաստանը դուրս է գալու Հարավային Կովկասից: Եթե անգամ ռուսական ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից, իսկ ռուս խաղաղապահները՝ Արցախից, Ռուսաստանը կգտնի նոր կոնֆիգուրացիա, նոր մեթոդներ՝ իր բնական աշխարհաքաղաքական տարածաշրջանում ներկայությունը շարունակելու համար: Չի՛ կարող Սև ծովում, Կասպից ծովում և Մերձավոր Արևելքում շահեր ու անմիջական ներկայություն ունեցող Ռուսաստանն իր ներկայության վակուում ստեղծել դրանց արանքում գտնվող ռեգիոնում: Էլ չասեմ՝ ռուսական գոտում գտնվող հարավկովկասյան Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին:

6. Հայաստանը չունի «արևմտյան» հեռանկար, հակառակ պնդումները կամ լիրիկա են, կամ՝ տգիտություն, կամ՝ խաբեություն: Հայաստանը կունենար տեսականորեն այդպիսի շանս, եթե հարևան Վրաստանը դառնար ԵՄ անդամ, սակայն այդ սցենարն էլ, լավագույն դեպքում՝ տասնամյակի սցենար է, որն այսօր անգամ տեսականորեն չի նշմարվում (հիշեցնեմ՝ Վրաստան-ԵՄ հարաբերություններում առկա կնճիռները, Բորելի վերջին չոր հայտարարությունները Թբիլիսիում, և այլն):

7. Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որ սկսել է ճամբար փոխելու գործընթացը: Մնացածն ընտրել են կամ իրենց բևեռներին լոյալության, կամ՝ չեզոքության ճանապարհը: Սա գեոպոլիտիկ ինքնասպանություն է, հատկապես, երբ մի կողմից՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի պարտվում և փլուզվում (ինչպես անցյալ տարի կանխատեսում էին արևմտյան շրջանակները), մյուս կողմից՝ Ռուսաստանին հաջողվել է բարենպաստ գործընթաց սկսել, այսպես կոչված, Գլոբալ Հարավի երկրների հետ (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, աֆրիկյան և արաբական երկրներ): Ասածս էլ ավելի ցցուն է դառնում, երբ հավելեմ, որ Հարավային Կովկասի տարածքում 3 ռեգիոնալ ուժերից երկուսը՝ Ռուսաստանն ու Իրանը, BRICS-ի անդամ են, Թուրքիան անդամության հայտ է տվել այդ կառույցին, իսկ Վրաստանն իր հերթին՝ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց այս տարվա հուլիսին Չինաստանի հետ: Այստեղ են ասել՝ «Յո՞ երթաս, Հայաստա՛ն…»:

Այս հակիրճ նկարագրությունը թելադրված է բացառապես հայկական շահերի պրագմատիկ վերլուծությամբ և ոչ թե՝ «գեոպոլիտիկ ճաշակի» թելադրանքով: Իրական խնդիրներից հայկական դիվանագիտության համար մոտ ապագայում ևս մեկ կարևոր խնդիր կավելացնեի. հայկական տրեկում կարիք կա ջանքեր գործադրել Ֆրանսիայի և Ռուսաստանի քաղաքականությունները կոնֆրոնտացիոնից՝ առնվազն համադրելի դարձնելու ուղղությամբ:

Հ.Գ. Հիշում եմ, թե ինչպես 2019 թվականի ապրիլի 24-ին Փաշինյանը, մոռանալով, որ իր երկրում այդ օրը սգի և հիշատակի օր է, բերանը բաց՝ ռուսական РТР-ով իրենից գոհ խորհուրդներ էր տալիս նոր ընտրված Զելենսկիին, թե ինչպես է պետք աշխատել Պուտինի հետ (մեկը լիներ՝ իրեն խորհուրդ տար):

Աչքիս՝ Զելենսկին և Փաշինյանը հիմա տեղերով փոխվել են…

Հ.Գ. 2 Խորին ցավակցություններս Արցախում զոհվածների ընտանիքներին, բարեկամներին, հարազատներին: Ներեք մեզ, եթե կարող եք…»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan