Խորեն Բայրամյանը վնասվածք է ստացել հավաքականում եւ վերադարձել է Ռոստով
Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Ռոստովի» 31-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը վնասվածք է ստացել ազգային թիմի մարզման ժամանակ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Խորեն Բայրամյանն արդեն վերադարձել է Ռոստով։ Նա չի մասնակցի Եվրո-2024-ի ընտրական փուլի հունիսյան հանդիպումներին։
Հայաստանի թիմը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին, հունիսի 19-ին Երևանում կընդունի Լատվիայի հավաքականի հետ: