Թոլքինի նամակն աճուրդի է հանվել
Աճուրդի է հանվել բրիտանացի գրող Ջոն Թոլքինի նամակը, որը հասցեագրված է նրա առաջին երկրպագուհիներից մեկին։ Դրանում նա իրեն համեմատում է հոբիթի հետ եւ նշում «Մատանիների տիրակալը» վեպի ստեղծման տքնաջան աշխատանքի մասին:
«Ավաղ, ես այդքան էլ չեմ սիրում մարդկանց, դրա համար երազում եմ անապատային երկրների մասին։ Բայց լինելով երկչոտ եւ ոչ այդքան արկածախնդիր, քան իմ ցանկությունները, ես խուճապ եմ զգում՝ մտածելով իրական դժվարությունների եւ առօրյա սննդից եւ ծխախոտից զրկվելու մասին», -գրում է հեղինակը։
Գրողը գրում է, որ նման զգացումները հիշեցնում են հոբիթի նկարագրությունը։ Սակայն նա չի պնդում, որ հոբիթ է, քանի որ վստահ չէ, որ կլինի նույնքն դիմացկուն, եթե հայտնի ծանր իրավիճակում։
Նամակում հեղինակը պատմում է նաեւ, թե ինչպես է ստեղծվել իր գիրքը։ Վեպ գրելը նա համեմատել է «ծանր կոշիկներով սար բարձրանալու հետ՝ ուժեղ քամուն հակառակ եւ մարող լույսի ներքո»։