Այսօր՝ 04 հոկտեմբերի 2023թ., 00:00
Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը դшվաճանել է հայ ժողովրդին. Միշել Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր Ո՞վ կլինի փոխքաղաքապետ Մե՞նք ենք բանակցությունները սկսել «սեփական կետից» ԼՂ-ում սեպտեմբերի 19-ին զոհված ադրբեջանցիների թիվը հասել է 203-ի Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Կութի դիրքերում թծնամու կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր Հայերը եղբայրական ժողովուրդ են, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկով «Պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որով նա ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Դմիտրի Պեսկով Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը Միացյալ Նահանգները չեն շտապում Արցախի հետ կատարվածն «էթնիկ զտում» բնորոշել, ԱՄՆ-ին ապացույցներ են պետք Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին Արայիկ Հարությունյանը շրջում է ծառայողական ավտոմեքենայով, որի վրա ոչ թե կառավարական համարանիշներ են, այլ օպերատիվ. Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. Ձեր Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է ուզել փախչել․ Արծվիկ Մինասյանն՝ իշխանական պատգամավորներին Հռոմի ստատուտի վավերացման հարցի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները. Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված, հետագայում այն խաղարկելու ենք․ սահմանադրագետը՝ Արցախի նախագահի ստորագրած հրամանագրի մասին․ Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Մոտ 60 բեռնատար կանգնած է Լարսում․ ռուսները չեն թողնում մտնել Ռուսաստան․ ԼՂ-ն Ադրբեջшնի մաս դարձնելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ Պուտինը նրան չի ստիպել Ղարաբաղը հանձնել Ադրբեջшնին. Լավրով Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն Ակնհայտ է՝ ով է մեղավորը, մեղավորը ՀՀ կառավարությունն է. Գեղամ Նազարյան Արցախից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում «Ձեռքերը քիչ էին». Արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Մատուցողների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Ադրբեջանը ներկայացրել է արցախցիների վերաինտեգրման ծրագիրը․ ինչ են առաջարկում Երեխաները շատ վախեցան, հազիվ երկու ձեռք շոր ենք վերցրել. արցախցի Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ Արցախից բռնի տեղահանված 100 520 մարդ ժամանել է Հայաստան Բաքուն իր դերում. «Հայերին արտաքսելու խոսակցությունները խաթարում են խաղաղության համաձայնագրի կնքման հավանականությունը» Ընդդիմության արձագանքը Վարդան Ղուկասյանի հայտարարությանը Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. Aravot.am Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել. Մովսես Հակոբյանը՝ Արցախի կորստի մասին Ռուբեն Վարդանյանի 4 զավակները համաշխարհային առաջնորդներին կոչ են անում աջակցել հոր ազատ արձակմանը Կոլոնան կհաստատի Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Հայաստանից հրաժարվելը խայտառակություն կլիներ Ֆրանսիայի եւ ամոթալի՝ Եվրոպայի համար. Ֆրանսուա Օլանդ Արցախցիներին սպանեց նաեւ իսրայելյան զենքը Ադրբեջանը գրանցում է Արցախում մնացածներին Մեդվեդեւն ասել է, որ Ռուսաստանը նոր տարածքներ է գրավելու Հայերի ցեղասպանությունն իրականացնելուց հետո Բաքվում միջազգային համաժողով է կազմակերպել Ցրտում է նաեւ եղանակը Համազգային աղոթք Ադրբեջանը Արայիկ Հարությունյանին եւ մյուսներին կոչ է արել հանձնվել Արցախից արդեն տեղահանվել է հարյուր հազար մարդ Ռուսաստանցի որոշ քաղաքագետներ մոլորեցնում են հայերին Ադրբեջանն ու Ռուսաստանը կատակում են, ծաղրելով հայերին ու աշխարհին Սահակաշվիլին վստահ է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում աջակցություն չունի Կորոնավիրուսի ֆանատները չեն հանգստանում. նրանք նոր շտամ են հորինել՝ պիրոլա Արցախում շարունակվում են որոնողական աշխատանքները Իրանի համար կարմիր գիծ են աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում. Վելայաթի Դավիթ Բաբայանի դեմ քսանից ավելի մեղադրանք է ներկայացվել Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք Hyundai-ն և Kia-ն ԱՄՆ-ից հետ են կանչում մոտ 3,4 միլիոն ավտոմեքենա՝ շարժիչի խցիկում բռնկվելու վտանգի պատճառով Գիտնականները նմանություններ են հայտնաբերել դինոզավրերի և ժամանակակից թռչունների փետուրների միջև Այրվածքաբանության ազգային կենտրոնում Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժածներ են մահացել․ տնօրեն Հարությունագոմերի մեկ շաբաթ անհետ կորած 6 բնակիչներին գտել են Ասկերանի Խաչեն գյուղի տարածում եւ տեղափոխել Ստեփանակերտ Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և տարեց տղամարդ. աղջիկն ունի ձեռքի և աչքի խնդիր Կողմերն իրենք պետք է ինչ-որ կարգավորման գան. Միլլերը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոն. ԼՂ-ում էթնիկ հայերի անվտանգության երաշխիքներ չկան Կիևը իր դաշնակիցներին առաջարկել է հարվածել ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի թիրախներին ԱՄՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Ռուս խաղաղապահները ուղղաթիռով Արցախից Սիսիան են տեղափոխել պայթյունից տուժածների եւ այլ հիվանդների Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել Միլլեր. ԱՄՆ-ն առաջիկա օրերին գործընկերների հետ կհամակարգի Ղարաբաղում մոնիթորինգի առաքելությունը «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Սերխիո Ռամոսի տունը թալանել են Սևիլիա-Լանս հանդիպման ընթացքում Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են. Թինա Կանդելակի
Հարցում

Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից

2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերությունից, որի սեփականատերն ու տնօրենը մեղադրվում է պետությունից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար (256 մլն դրամ) հափշակելու գործով, գրում է «Հետքը»:

938 միլիոն դրամի պատվեր՝ միայն 2023 թվականի առաջին 5 ամիսներին

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի գնորդները 2023 թվականի ընթացքում եղել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Մասիսի համայնքապետարանը։ Ընկերության հետ այս տարի կնքվել է ընդհանուր 5 պայմանագիր, որոնցից 3-ը բաժին է հասել ՏԿԵՆ-ին, 1-ական՝ Երևանի քաղաքապետարանին ու Մասիսի համայնքապետարանին։

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն զբաղվում է ճանապարհների գծանշման աշխատանքներով։ 2023 թվականի մայիսի 4-ին ՏԿԵՆ-ը 343 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ռեգիոնստրոյսերվիսի» հետ, որը պարտավորվել է այդ գումարի դիմաց կատարել Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհների գծանշման աշխատանքները։

Մեկ այլ պայմանագրով, որի արժեքը կազմել է մոտ 160 միլիոն դրամ, «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն պետք է գծանշումներ անի Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։

ՏԿԵՆ-ի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև այս տարվա երրորդ պայմանագիրն էլ կնքվել է 2023թ․ ապրիլի 26-ին։ Մոտ 62 միլիոն դրամի դիմաց ընկերությունը պարտավորվել է գծանշման աշխատանքներ կատարել Արարատի և Արմավիրի միջպետական ու հանրապետական ճանապարհներին։

Երևանի քաղաքապետարանի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև պայմանագիրը կնքվել է 2023թ․ մարտի 20-ին։ Համայնքային բյուջեից ընկերությանը փոխանցվելու է ընդհանուր 365 միլիոն դրամ՝ մայրաքաղաքի փողոցները գծանշելու համար։ Մասիսի համայնքապետարանի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև հունվարի 12-ին կնքված պայմանագրի արժեքն էլ կազմել է 8 միլիոն դրամ։

Այսպիսով, միայն 2023 թվականի ընթացքում «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն պետական և համայնքային մարմիններից ստացել է ընդհանուր 938 միլիոն դրամի պատվեր։

2020 թվականի դեկտեմբերի 24-ին հիմնադրված այս ընկերությունը 100 միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել նաև 2021 և 2022 թվականներին, որոնց նախկինում «Հետքն» անդրադարձել է։

Խմբով՝ նախնական համաձայնությամբ, պետությունից հափշտակել են մոտ 256 միլիոն դրամ

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն ու տնօրենը Հակոբ Ստեփանյանն է, որը տնօրենի պաշտոն է զբաղեցրել նաև ճանապարհային գծանշումներով զբաղվող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը ևս պետգնումների ակտիվ մասնակից է եղել։

2020 թվականի ամռանը Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ գնման գործընթացը կազմակերպելիս մյուս ընկերությունների համար ստեղծվել են հակամրցակցային պայմաններ, ինչն էլ հնարավորություն է տվել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին հաղթել մրցույթներում։ 2021թ․ ապրիլի 8-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ նույն թվականի ապրիլի 14-ին՝ մուտքագրվել դատարան։

Ամբաստանյալի կարգավիճակում են միայն Հակոբ Ստեփանյանն ու Ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը։ Նախաքննության ընթացքում գործով անցող մյուս մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Ինչ վերաբերում է դատական գործին, ապա այն դատարան մտնելուց երկու տարի անց դեռևս անավարտ է և գտնվում է դատաքննության փուլում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan