Շվեդիայից Լորինը կրկին հաղթեց «Եվրատեսիլ»-ում․ Հայաստանը 14-րդ հորիզոնականում է
Շվեդիան Tattoo երգով դարձավ «Եվրատեսիլ 2023»-ի հաղթողը` հավաքելով 583 միավոր։ Հայաստանը 122 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը։ Երկրորդ հորիզոնականում Ֆինլանդիան է, երրորդում՝ Իսրայելը։ Հիշեցնենք, որ Շվեդիան ներկայացնող Լորինը մրցույթում հաղթել էր նաեւ 2012 թ-ին՝ իր Euphoria երգով։
Այս տարի մեր երկիրը ներկայացնում էր երգչուհի Բրյունետն իր Future Lover երգով։
«Եվրատեսիլ 2023»-ը տեղի ունեցավ Միացյալ Թագավորությունում՝ Լիվերպուլ քաղաքում։ Այս տարվա մրցույթին մասնակցում էր 37 երկիր, որոնցից միայն 26-ն էին անցել եզրափակիչ փուլ։