Լաչինի միջանցքով երթևեկությունը վերականգնելու հարցով հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ
Այս թեմայով
- Տոտալ քարոզչություն, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» թեմայով
- Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, Լաչինի միջանցքը պետք է բացվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
- Նիդերլանդների պատգամավորները ԱԳ նախարարին կոչ են արել քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի փակմանը վերջ դնելու ուղղությամբ
- Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Լաչինի միջանցքով «ազատ» երթեւեկության մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում:
Շուշիի, Մարտունու և Մարդակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենաները՝ բռնված հումանիար օգնությամբ, անցել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով։