Այսօր՝ 29 հունվարի 2023թ., 00:00
Հռոմի պապը կրկին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը Երկարատեւ պատերազմը լուրջ խնդիրներ կստեղծի ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ մնացած աշխարհի համար. RAND ԱՄՆ ՌՕՈՒ-ն եւ «մեկ այլ երկիր» մասնակցել են ԻԻՀ ռազմական համալիրի վրա ԱԹՍ-ների հարձակմանը․ ԶԼՄ Կատարը Իրանին է փոխանցել միջուկային գործարքի մասնակիցների ուղերձները Հայտնի են «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության հաղթողների անունները Նոր Զելանդիայում երրորդ օրը շարունակ ջրհեղեղներ եւ սողանքներ են Սաբատո դե Սարնոն նշանակվել է Gucci-ի ստեղծագործական տնօրեն Բանտերով կամ աքսորով ոչ կվախեցնես, ոչ էլ՝ կվերացնես. Պատգամավորը` ՀՅԴ-ականի մուտքը Հայաստան արգելելու մասին Չինաստանը վերսկսել է կանոնավոր վիզաների տրամադրումը Ճապոնիայի քաղաքացիներին Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի մարզում ՝ 3 բալ, Արարատում՝ 2-3 բալ ուժգնությամբ Օլաֆ Շոլցն ասել է, որ թույլ չի տա պատերազմ տեղի ունենա ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ Մոուրինյո․ Շնորհավորում եմ «Նապոլիին» առաջնությունում տիտղոսի առթիվ Հեղուկներով դիետա ՆԱՏՕ-ի նախկին գեներալը կդառնա Չեխիայի հաջորդ նախագահը Անչելոտին դժգոհ է «Ռեալի» կազմից Շոլցը կոչ է արել շուտափույթ ավարտել ԵՄ-ի եւ Mercosur-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները Նիկոլայ Դրոզդովը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ ԶԼՄ Ինչպե՞ս է Երկրի միջուկը միլիարդավոր տարիներ շարունակ մնացել նույնքան տաք, որքան արևի մակերեսը Իսրայելը մտադիր է «ահաբեկիչների ընտանիքներին» զրկել մի շարք իրավունքներից «Չելսին» ներկայացրեց նորեկին Ճակատամարտ ուկրաինական տիտանի համար. Newsweek Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը Իտալիան Լիբիայի հետ 8 միլիարդ դոլար արժողությամբ գազային պայմանագիր է կնքել Սուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթով ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան Պակիստանի հարավում ուղեւորատար ավտոբուսը ձորն է ընկել, ինչի հետեւանքով զոհվել է 40 մարդ Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով. Եղանակը Հայաստանում Հնդկաստանի ՌՕՈՒ երկու կործանիչներ զորավարժությունների ժամանակ օդային բախումից հետո կործանվել են ԱՄՆ գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյան ԱՄԷ-ին եւ Թուրքիային կզգուշացնի, որպեսզի չխուսափեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Լոս Անջելեսում թալանել են ռեփեր Դրեյքի առանձնատունը Փհենյանը հերքում է ՌԴ-ին հրթիռներ մատակարարելու մասին Վաշինգտոնի մեղադրանքները Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական ​​հարձակումների» մասին Ադրբեջանական բանակի ինքնաթիռը Ադրբեջան է ժամանել Թուրքիայից․ տելեգրամյան ալիք ՊՍԺ-ն համաձայնության է հասել «Ինտերի» ֆուտբոլիստի հետ Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել Լոս Անջելեսում հայերը բողոքի ցույց և քայլարշավ են կազմակերպել դեպի Ադրբեջանի հյուպատոսարան Թրամփը խոստացել է կառուցել «անթափանց գմբեթ»՝ ԱՄՆ-ին միջուկային հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար Ամերիկացի գեներալը 2025-ին թվականին Չինաստանի հետ պատերազմ է կանխատեսում Մահացել է Television ռոք խմբի մենակատար Թոմ Վերլենը Կրեմլը բացատրել է, թե ինչու է դասակարգել տնտեսական տվյալները Առանց որևէ պատճառաբանության արգելվել է ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան ԱՄՆ-ն ուրախ կլինի, եթե Էրդողանի փոխարեն Թուրքիան նախագահի ավելի լիբերալ գործիչ. միջազգայնագետ Իրանի ՊՆ-ն հայտնել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ հարձակումները հետ մղելու մասին Իրանում երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 500, զոհվել՝ 2 մարդ Պերուի խորհրդարանը դեմ է նախագահական ընտրությունների հետաձգմանը ԵՄ-ն միլիոնավոր եվրոներ կհատկացնի Ուկրաինայի ատոմային էներգիայի զարգացման համար «Փյունիկը» պարտվեց «Խիմկիին» Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ հուշերի վրա աշխատելիս գիրացել է 11 կիլոգրամով Եթե հաջողվի ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, այստեղ ԱՄՆ շահերը կարող է սպասարկել Թուրքիան. Սուրեն Սարգսյան Թուրքիան Իրանից տեղեկություններ է սպասում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ․ Չավուշօղլու «Ալաշկերտը» պարտվեց «Պոդբեսկիձիեին» Էրդողանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրոպան պետք է միջոցներ ձեռնարկի Ղուրանի պաշտպանության համար Ադրբեջանի նախագահն առաջարկել է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգությունը որակել է որպես ահաբեկչություն Դունյա Միյատովիչն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելությունների անխոչընդոտ մուտքի ապահովման կարեւորությունը Թուրքական ընկերությունը ՆԱՏՕ-ի շտաբերի միջեւ հետախուզական տվյալների փոխանցման համար ծրագրային ապահովում է մշակում Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ի՞նչ է ChatGPT-ն և արդյո՞ք ժամանակն է հրաժեշտ տալու Google որոնողական համակարգին Չեխիայի նախագահի ընտրություններում առաջատարը պաշտոնաթող գեներալ Պետր Պավելն է՝ 53,9% ձայներով Նախկինի պես կարծում ենք, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի․ Ալիեւ 5 խաղացող հեռացել է «Ալաշկերտից» Ճապոնիայում շուրջ 10 հազար տուն մնացել է առանց ջրի, օգնության է կանչվել բանակը Ձմեռային դիետա․ մրգային բեռնաթափում Աֆրիկան գործընկերներից 30 մլրդ դոլար կստանա պարենային ինքնիշխանության ապահովման համար Գիտնականները Ծիր Կաթինի աստղերի նոր քարտեզի են կազմել, որի վրա 3,3 միլիարդ օբյեկտ կա Եգիպտոսի նախագահը ժամանեց Երևան Ո՞ւմ է ձեռնտու Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ «Рыбарь» ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ, ձևավորվել է Save Karabakh կոալիցիան Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ավելի քան 40 մարդ է ձերբակալվել․ Times of Israel Արցախում 13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում Սպասվում է ձյուն և մառախուղ. Եղանակը Հայաստանում ՌԴ ԱԳՆ-ն Էրդողանին անվանել է «հատուկ տրամաչափի» առաջնորդ, որը չի ենթարկվում արտաքին ճնշմանը Լոբոդայի երգի հեղինակը դատական ​​հայց է ներկայացրել նրա դեմ G7-ը դեմ չէ ԵՄ-ի կողմից Ռուսաստանից դիզվառելիքի գների սահմանաչափ սահմանելուն. Bloomberg Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին. Սենոր Հասրաթյան Փենսն առաջին անգամ արձագանքել է իր տանը գաղտնի փաստաթղթերի հայտնաբերմանը «Ուզում եմ, որ ավանդական մեր բարեկամությունը տևի հավերժ». Չինաստանի դեսպանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ Հունվարի 28-ը կրկին պետք է դարձնենք հպարտություն պարգևող տոն․ «Թաթոյան» հիմնադրամ Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են գազային հանգույցի անվտանգության զգայուն հարցերի քննարկումը․ ՌԴ ԱԳՆ Ես չեմ ճանաչում որեւէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան
Հարցում

Ամենալավ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմության մեջ սև գույներով, անեծքով հիշվող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու

«Փաստ» օրաթերթը գրում է․

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվող քաղաքականության, Արցախի շրջափակման, երկրի առջև ծառացած սպառնալիքների ու դրանց հնարավոր լուծումների մասին: Ռուբեն Մելքոնյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ մեր դեմ մղվող պատերազմը գլոբալ թուրքական պատերազմ է, և թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց արդեն որպես մեկ ամբողջություն է հանդես գալիս:

«Հատկապես «Շուշիի հռչակագրից» հետո այդ երկու պետությունների բանակները, նրանց իրականացրած ագրեսիան արդեն դե յուրե ընդհանուր են ու միասնական: Թուրքիան չի էլ թաքցնում իր մասնակցությունն Արցախի շրջափակմանը. ակնհայտ է, որ սա թուրքական ձեռագրի բացահայտ դրսևորում է: Այսինքն, մենք պետք է գիտակցենք, որ և՛ 2020-ին, և՛ հիմա մեր դեմ պայքարում են թուրք-ադրբեջանական միասնական բանակը, ուժն ու պետությունը:

Այս պայմաններում կիսաջայլամային քաղաքականություն վարելը, Թուրքիայի հետ բանակցելը, օդային բեռնափոխադրումների բացմամբ ուրախանալը ու դա մեծ ձեռքբերում համարելն ուղղակի ինքնախաբեություն է: Նաև ինքնախաբեություն է չտեսնել, որ էկոահաբեկիչների կազմակերպիչները Թուրքիան և Ադրբեջանն են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մելքոնյանը շեշտեց՝ այսօր պատերազմի շարունակությանն ենք ականատես լինում: «Պատերազմները 21-րդ դարում փոխել են իրենց կերպը՝ պրոքսի պատերազմ, պոստմոդեռնիստական պատերազմ և այլ անվանումներ են ստացել: Այսօր, սակայն, մենք Հայաստանի դեմ տարվող դասական պատերազմական գործողություն ենք տեսնում, պարզապես «բայրաքթարների» փոխարեն այս պահին մեր դեմ պատերազմում են «բնապահպանները» կամ էկոահաբեկիչները: Արդեն փաստերով է ամրագրված, որ Լաչինի միջանցքը փակած ահաբեկիչներից շատերը թուրքական, ադրբեջանական հատուկ ծառայությունների, ուժային տարբեր կառույցների աշխատակիցներ են, որոնք աչքի են ընկնում նաև ահաբեկչական գործունեությամբ, սոցցանցերում ատելության, հակահայկական տարբեր նյութերի տարածմամբ»,-ընդգծեց թուրքագետը:

Անդրադառնալով այս փուլում Հայաստանի իշխանությունների՝ բաց տեքստերով փոխանցվող դիրքորոշումներին՝ Ռ. Մելքոնյանը նախ շեշտեց. «Առհասարակ մասնագետների, քաղաքացիների շրջանում շատ հաճախ ներքին դիսկոմֆորտ, տարընկալում է առաջանում, երբ այս իշխանություններին ՀՀ իշխանություններ են անվանում, որովհետև նրանց քայլերը որևիցե կապ չունեն Հայաստանի շահերի հետ: Այդ տարընկալումն առաջանում է, քանի որ այնքան վնաս, որքան հենց այս իշխանություններն են բերել Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, մեր երկրում երբևէ իշխած որևէ ուժ այդ վնասի անգամ տասը տոկոսը չի բերել: Ընդ որում, այդ վնասները հասցնում են բավականին բաց տեքստով, բավականին ինքնավստահ: Հետո այդ իշխանության տարբեր ներկայացուցիչներ անիմաստ ինքնավստահությամբ այդ մասին խոսում են ԱԺ ամբիոնից՝ իրենց քաղաքական գործիչների, դիվանագետների տեղ դնելով: Բայց, ընդհանուր առմամբ, 2018-ից սկսված այս ամբողջ մղձավանջը Հայաստանի կործանման գործընթացն է»:

Ինչ վերաբերում է այս փուլում առաջ տարվող խոսույթին, մասնավորապես Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու առաջարկին, նա նկատեց. «Այստեղ երկու տարանջատում պետք է անենք:Նախկինում ևս Հայաստանը պնդել է, որ Արցախը պետք է բանակցային կողմ լինի, բայց դա այն ժամանակ էր, երբ Հայաստանը շատ ուժեղ էր դիվանագիտական դիրքերի առումով, Արցախն ու Արցախի բանակը որոշակի գործոն էին տարածաշրջանում: Հիմա, երբ այս իշխանություններն ասում են՝ «թող Արցախն ուղիղ խոսի Բաքվի հետ», ոչ թե դիվանագիտական ինչ-որ քայլ է կամ մեր դիրքերի ամրապնդմանն ուղղված ինչ-որ ջանք է, այլ ուղղակի խուսափողականություն: Սա ուղղակի իրենց տապալումը հերթական անգամ արձանագրող փաստ է: Բայց անգամ այդ փաստից հետո, միևնույնն է, քաղաքական աներեսություն դրսևորելով՝ իրենք շարունակում են կառչած մնալ այն աթոռներին, որոնք միայն ու միայն վնաս են բերում երկրին: Հետևաբար, իրենց վերոնշյալ այդ նոր խոսույթը ապացույցն է նրա, որ իրենք որպես դիվանագետ ու որպես քաղաքական ուժ սպառված են»:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, այստեղ նաև անկեղծության լրջագույն դեֆիցիտ կա: «Երբ իրենք իշխանության էին տենչում, լավ հասկանում էին, որ երկրի առջև ծառացած խնդիրներից ամենակարևորն Արցախյան խնդիրն է: Երբ իրենք հասան իշխանության, սկսեցին պոպուլիստական վանկարկումներ անել՝ հայտարարելով, թե «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»: Գործընթացը տապալելուց հետո հիմա էլ հանդես են գալիս Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսության մեխանիզմ ստեղծելու առաջարկով:

Ի դեպ, այս իշխանությունները ՀՀ շահերը ևս չեն կարողանում ներկայացնել. նույն Ադրբեջանը, բացահայտ արհամարհանք դրսևորելով, անգամ այսպիսի իշխանության հետ չի ուզում մեկ սեղանի շուրջ հավասարը հավասարի հետ բանակցել: Եթե դիտարկենք Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուսների հայտարարությունները, կտեսնենք այդ բացահայտ արհամարհանքը. ՀՀ-ին առնչվող հարցերը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի խնդիրն ավելի շատ երրորդ երկրների հետ են քննարկում:

Այնպես որ, այս իշխանությունը ինքնախաբեության մեջ է, լիովին տապալված է և չի արտացոլում Հայաստանի շահերը: Այս իշխանությունը միայն ներքին դաշտում ռեպրեսիաներ, հալածանքներ ու տարատեսակ այլ քայլեր անելու ուղղության մեջ է ուժեղ: Մեկ էլ խիստ հայացքով, իրենց երազած քաղաքական գործչի տեղը դնելով ելույթներ ունենալու հարցում են ուժեղ: Մնացած բոլոր ոլորտներում տապալված են»,-հավելեց թուրքագետը: Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ, իշխանությունը շարունակում է նաև պարզունակ մանիպուլ յացիաների դիմել, որի վառ դրսևորումն այն հայտարարությունն էր, թե «աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս»։

«Փաշինյանի այդ հայտարարությունն ուղղված է ներքին լսարանին, իրեն հավատացող ինչ-որ զանգվածի: Սա պարզունակ, պրիմիտիվ քաղաքական աճպարարություն է, որն անում է Փաշինյանը՝ ձայնի տոնը տարբեր կերպ բարձրացնել - իջեցնելով: Բայց, ամեն դեպքում, մասնագիտական շրջանակներին որևիցե համոզիչ եզրահանգում չի կարողանում ներկայացնել, որովհետև նշվածն իրականության հետ առնչություն չունի: Ըստ այդ հայտարարության, նախկիններից, ռուսներից հետո հիմա էլ մեղավոր է ամբողջ աշխարհը, որը Արցախը չի ճանաչում: Մենք, ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ Հայաստանն արտաքին ու ներքին սպառնալիքի մեջ է: Եթե մեր արտաքին թշնամիները հստակ են, ապա այս պահի իշխանությունները դե ֆակտո գործում են Հայաստանի շահերի դեմ: Մեծ հաշվով, Հայաստանը արտաքին ու ներքին թշնամիների կողմից աքցանի մեջ է հայտնվել: Հետևաբար, հույս դնել, որ այս իշխանությունները կկարողանան ինչ-որ բան անել Հայաստանի համար, անհեթեթություն է»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ռուբեն Մելքոնյանը ստեղծված իրավիճակում մի քանի լուծումներ է տեսնում:

«Լուծումներից մեկի հիմքում այն գաղափարն է, որ պետականությունը գերակա արժեք է: IQ-ի զրոյական մակարդակ ունեցողները պետք է զրկվեն ընտրելու իրավունքից, իրական քաղաքացիները, իրական ժողովուրդը պետք է իրացնի իր իրավունքը՝ իշխանությունը վերադարձնելով երկրի շահերը ներկայացնող ուժերին, մարդկանց, անհատներին, պրոֆեսիոնալներին:Այն խոսքերը, որ լսում ենք համակարգում մնացած դիվանագետներից, տարբեր պաշտոնյաներից, թե «իրենց գործն են անում, քաղաքականացված չեն», ինքնախաբեություն է: Պարոնա՛յք դիվանագետներ, դուք ո՞ւմ իշխանության ներքո եք ձեր գործն անում: Այն իշխանության, որ Հայաստանի շահերը ստորադասում ու սիստեմատիկ տապալո՞ւմ է, այն իշխանության, որի ներկայացուցիչներն ԱԺ-ում հայտարարում են, որ Թուրքիան մեզ համար սպառնալի՞ք չէ, կամ որ Արցախի հարցը լուծվե՞լ է:

Նման պաշտոնյաները ոչ թե պետականության, գաղափարին նվիրված ծառայողներ, այլ երկչոտ, հարմարվողական կերպարներ են: Նույնը վերաբերում է նաև ռեպրեսիաների հրամանները կատարողներին, այս իշխանություններին քծնող կեղծ մտավորականներին: Երբևէ իրենք իրենց հաշվետվություն տվե՞լ են, թե ում և ինչին են ծառայում: Մեր հազարամյա պատմության ընթացքում եղել են դրածո իշխանություններ, թագավորներ, որոնք պատմության մեջ հիշվել են ոչ թե որպես Հայաստանի իշխանություններ, թագավորներ, այլ ի վնաս երկրի գործող դրածոներ:

Այս իշխանությունները պատմության մեջ նույնպես այդ դրածո, երկրի շահերը չներկայացնող հերթական իշխանությունն են, որոնք հայտնվելու են պատմության այն դարակում, որտեղ միայն ու միայն բացասական, միայն անեծքով հիշվող գործիչները և ուժերն են: Ամենալավ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմության մեջ սև գույներով, անեծքով հիշվող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու: Սա վերաբերում է նաև նրանց սատարող կեղծ մտավորականներին, իբրև թե, պետության համար մտածող պաշտոնյաներին»,ասաց նա:

Իսկ թե ինչ կլինի, եթե իր մատնանշած լուծումները չիրագործվեն, Ռուբեն Մելքոնյանը նշեց. «Չեմ ուզում վատատես լինել այդ հարցում, բայց եթե ամեն ինչ գնաց այսօրվա սցենարով, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ, շարունակեն իրենց կործանարար քաղաքականությունը, ապա Հայաստան պետությունը կկանգնի բուտաֆորիկ պետություն դառնալու ճանապարհին: Այդ նախանշաններն, ի դեպ, կան: Օրինակ՝ Բաղրամյան 26-ում նստած մի անձ դաշնամուր է նվագում, տարատեսակ այցելություններ է անում և որևիցե կապ չունի Հայաստանի Հանրապետության շահերի, առավել ևս՝ նախագահի կոչման հետ: Նմանատիպ այլ իրադարձություններ ու շատ այլ նշաններ կան, բայց յուրաքանչյուր ազգ, ի վերջո, ինքնապաշտպանական բնազդ ունի: Այդ բնազդը կարող է լինել միայն 5, 10 կամ 15 տոկոսի մոտ, բայց այն, միևնույնն է, հաղթելու է, պարզապես ձեռքբերումների մեծ մասը, որոնք որպես պետություն ունեինք, փոշիացած է: Ու եթե անգամ բնազդը հաղթի, ու մենք վերականգնենք մեր պետականությունը, շատ հարցերում պետք է սկսենք զրոյից, որովհետև այս ավերիչ իշխանությունը կործանել ու շարունակում է կործանել գրեթե բոլոր ոլորտները»:

Նա նկատեց՝ տարբեր ազգեր վտանգի դեպքում լիդերների, հարցեր լուծելու ընդունակ ուժերի են բերում. «Մեր պարագայում բոլոր փորձառու գործիչները հայտնվել են լուսանցքում, քրեական գործերի տակ, ու ղեկը տրվել է անփորձ ու ՀՀ շահերը չգիտակցող մի ուժի, որը չի կարող մեր պետական նավը որևէ կերպ դեպի խաղաղ նավահանգիստ տանել: Ես, ամեն դեպքում, հավատում եմ, որ մեր ինքնապաշտպանական բնազդը հաղթելու է, և անգամ 5 տարի գերի լինելով այս ուժին՝ Հայաստանը չի կարող նույն այդ ուժի ձեռքին կործանման գնալ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan