«Խոսել եմ Փաշինյանի հետ քայլերի մասին». Բլինքենը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո թվիթ է արել
Այս թեմայով
- Տոտալ քարոզչություն, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» թեմայով
- Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, Լաչինի միջանցքը պետք է բացվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
- Նիդերլանդների պատգամավորները ԱԳ նախարարին կոչ են արել քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի փակմանը վերջ դնելու ուղղությամբ
- Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Լաչինի միջանցքով «ազատ» երթեւեկության մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում.
«Խոսել եմ վարչապետ Փաշինյանի հետ քայլերի մասին, թե ինչպես վերականգնել Ադրբեջանի հետ խաղաղության մասով երկկողմ քննարկումը, որը 2 երկրների միջև տևական խաղաղության հահստատման միակ ուղին է։
Նաև արտահայտել եմ խորը մտահոգություն Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ»։