Այսօր՝ 01 փետրվարի 2023թ., 00:00
Անգլիայում հայտնաբերել են մոտ 30 հազվագյուտ կիսաթանկարժեք քարեր, որոնք տերերը ավելի քան 2000 տարի առաջ են կորցրել Հայաստանում սպասվում է կապիտալի տոտալ վերաբաշխում. ովքե՞ր են առաջնային հարվածի տակ Ռուբեն Վարդանյանի այցը համայնքներ հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. բացառիկ մանրամասներ նրա այցից Փորձել են «կոնտակտի դուրս գալ», բայց մերժվել են Նախկին քաղաքապետն ու նախկին թաղապետը խնամի են դառնում ՔՊ դռնփակ նիստում որոշում կայացվեց. Վահան Նարիբեկյանը կհեռանա Ակտիվ աշխատանքներ է տանում Շարլ Ազնավուրի որդին Եթե այս շոուն հաջող ընթանա, հաջորդ զոհը լինելու է Գեղամ Մանուկյանը Նախկին պատգամավորի որդին դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը Ֆրանսիան եւ Ավստրալիան նախատեսում են Ուկրաինայի համար արկերի համատեղ արտադրություն սկսել Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային փոխանցված տանկերը մինչեւ ամառ առաջնագծում կլինեն․ Ուոլես Հռոմի պապը կրկին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը Երկարատեւ պատերազմը լուրջ խնդիրներ կստեղծի ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ մնացած աշխարհի համար. RAND ԱՄՆ ՌՕՈՒ-ն եւ «մեկ այլ երկիր» մասնակցել են ԻԻՀ ռազմական համալիրի վրա ԱԹՍ-ների հարձակմանը․ ԶԼՄ Կատարը Իրանին է փոխանցել միջուկային գործարքի մասնակիցների ուղերձները Հայտնի են «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության հաղթողների անունները Նոր Զելանդիայում երրորդ օրը շարունակ ջրհեղեղներ եւ սողանքներ են Սաբատո դե Սարնոն նշանակվել է Gucci-ի ստեղծագործական տնօրեն Բանտերով կամ աքսորով ոչ կվախեցնես, ոչ էլ՝ կվերացնես. Պատգամավորը` ՀՅԴ-ականի մուտքը Հայաստան արգելելու մասին Չինաստանը վերսկսել է կանոնավոր վիզաների տրամադրումը Ճապոնիայի քաղաքացիներին Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի մարզում ՝ 3 բալ, Արարատում՝ 2-3 բալ ուժգնությամբ Օլաֆ Շոլցն ասել է, որ թույլ չի տա պատերազմ տեղի ունենա ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ Մոուրինյո․ Շնորհավորում եմ «Նապոլիին» առաջնությունում տիտղոսի առթիվ Հեղուկներով դիետա ՆԱՏՕ-ի նախկին գեներալը կդառնա Չեխիայի հաջորդ նախագահը Անչելոտին դժգոհ է «Ռեալի» կազմից Շոլցը կոչ է արել շուտափույթ ավարտել ԵՄ-ի եւ Mercosur-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները Նիկոլայ Դրոզդովը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ ԶԼՄ Ինչպե՞ս է Երկրի միջուկը միլիարդավոր տարիներ շարունակ մնացել նույնքան տաք, որքան արևի մակերեսը Իսրայելը մտադիր է «ահաբեկիչների ընտանիքներին» զրկել մի շարք իրավունքներից «Չելսին» ներկայացրեց նորեկին Ճակատամարտ ուկրաինական տիտանի համար. Newsweek Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը Իտալիան Լիբիայի հետ 8 միլիարդ դոլար արժողությամբ գազային պայմանագիր է կնքել Սուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթով ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան Պակիստանի հարավում ուղեւորատար ավտոբուսը ձորն է ընկել, ինչի հետեւանքով զոհվել է 40 մարդ Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով. Եղանակը Հայաստանում Հնդկաստանի ՌՕՈՒ երկու կործանիչներ զորավարժությունների ժամանակ օդային բախումից հետո կործանվել են ԱՄՆ գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյան ԱՄԷ-ին եւ Թուրքիային կզգուշացնի, որպեսզի չխուսափեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Լոս Անջելեսում թալանել են ռեփեր Դրեյքի առանձնատունը Փհենյանը հերքում է ՌԴ-ին հրթիռներ մատակարարելու մասին Վաշինգտոնի մեղադրանքները Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական ​​հարձակումների» մասին Ադրբեջանական բանակի ինքնաթիռը Ադրբեջան է ժամանել Թուրքիայից․ տելեգրամյան ալիք ՊՍԺ-ն համաձայնության է հասել «Ինտերի» ֆուտբոլիստի հետ Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել Լոս Անջելեսում հայերը բողոքի ցույց և քայլարշավ են կազմակերպել դեպի Ադրբեջանի հյուպատոսարան Թրամփը խոստացել է կառուցել «անթափանց գմբեթ»՝ ԱՄՆ-ին միջուկային հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար Ամերիկացի գեներալը 2025-ին թվականին Չինաստանի հետ պատերազմ է կանխատեսում Մահացել է Television ռոք խմբի մենակատար Թոմ Վերլենը Կրեմլը բացատրել է, թե ինչու է դասակարգել տնտեսական տվյալները Առանց որևէ պատճառաբանության արգելվել է ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան ԱՄՆ-ն ուրախ կլինի, եթե Էրդողանի փոխարեն Թուրքիան նախագահի ավելի լիբերալ գործիչ. միջազգայնագետ Իրանի ՊՆ-ն հայտնել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ հարձակումները հետ մղելու մասին Իրանում երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 500, զոհվել՝ 2 մարդ Պերուի խորհրդարանը դեմ է նախագահական ընտրությունների հետաձգմանը ԵՄ-ն միլիոնավոր եվրոներ կհատկացնի Ուկրաինայի ատոմային էներգիայի զարգացման համար «Փյունիկը» պարտվեց «Խիմկիին» Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ հուշերի վրա աշխատելիս գիրացել է 11 կիլոգրամով Եթե հաջողվի ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, այստեղ ԱՄՆ շահերը կարող է սպասարկել Թուրքիան. Սուրեն Սարգսյան Թուրքիան Իրանից տեղեկություններ է սպասում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ․ Չավուշօղլու «Ալաշկերտը» պարտվեց «Պոդբեսկիձիեին» Էրդողանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրոպան պետք է միջոցներ ձեռնարկի Ղուրանի պաշտպանության համար Ադրբեջանի նախագահն առաջարկել է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգությունը որակել է որպես ահաբեկչություն Դունյա Միյատովիչն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելությունների անխոչընդոտ մուտքի ապահովման կարեւորությունը Թուրքական ընկերությունը ՆԱՏՕ-ի շտաբերի միջեւ հետախուզական տվյալների փոխանցման համար ծրագրային ապահովում է մշակում Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ի՞նչ է ChatGPT-ն և արդյո՞ք ժամանակն է հրաժեշտ տալու Google որոնողական համակարգին Չեխիայի նախագահի ընտրություններում առաջատարը պաշտոնաթող գեներալ Պետր Պավելն է՝ 53,9% ձայներով Նախկինի պես կարծում ենք, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի․ Ալիեւ 5 խաղացող հեռացել է «Ալաշկերտից» Ճապոնիայում շուրջ 10 հազար տուն մնացել է առանց ջրի, օգնության է կանչվել բանակը Ձմեռային դիետա․ մրգային բեռնաթափում Աֆրիկան գործընկերներից 30 մլրդ դոլար կստանա պարենային ինքնիշխանության ապահովման համար Գիտնականները Ծիր Կաթինի աստղերի նոր քարտեզի են կազմել, որի վրա 3,3 միլիարդ օբյեկտ կա Եգիպտոսի նախագահը ժամանեց Երևան Ո՞ւմ է ձեռնտու Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ «Рыбарь» ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ, ձևավորվել է Save Karabakh կոալիցիան
Հարցում

Արցախի կորուստը Արցախի ու ՀՀ յուրաքանչյուր անձի համար կնշանակի 100 հազար դոլարի կորուստ. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անհաղթահարելի ցանկություն․ Վազգեն Մանուկյան

Ամբողջ համաշխարհային պատմությունը ազգերի, երկրների, պետությունների միավորումների, ընկերությունների (կրոնական, գաղափարական կամ մեկ այլ սկզբունքով միավորված) պայքար է, որը կարելի է բնութագրել հետևյալ բանաձևով՝

-տիրանալ և ստեղծել հնարավորինս շատ հարստություն, ռեսուրսներ ու ազդեցություն,

-պաշտպանել ունեցածը,

-այնպես բաշխել թիմի անդամների (պետության, ժողովրդի, միավորումների և այլն) միջև, որ լինի հնարավորինս արդար՝ ապահովելով համակարգի կայունությունը, միաժամանակ չխանգարելով և նպաստելով զարգացման արդյունավետությանը։

(Հարստության հավասար բաշխումը բերում է լճացման ու հետընթացի):

Նույնիսկ եթե առաջանում են նոր գաղափարներ, որոնք շրջում են մարդկության պատմությունը, գաղափարներ՝ հանուն որի մարդիկ գնում են բարիկադների, ուշ թե շուտ այդ պայքարը նորից վերաճում է նույն բանաձևին։

Սառը պատերազմի ավարտից հետո, թվում էր, թե սկսվում է մի նոր «ոսկե դարաշրջան», որտեղ ոչ թե արդեն այդ պայքարը նշանակություն ունի, այլ համամարդկային արժեքներն ու գաղափարները։ Թվում էր, թե նվազելու են հակամարտությունները պետությունների միջև, ստեղծվելու է համաշխարհային արդար, ազատ մի նոր հանրություն՝ բարեկեցիկ ու երջանիկ մարդկանցով ու պետություններով։

Բայց վերջին տասնամյակներում մենք տեսնում ենք, որ մարդկության համաշխարհային պատմության այդ բանաձևը՝ ունենալ, պաշտպանել և բաշխել, շարունակում է աշխատել:

Ես այս տեսանկյունից եմ ուզում նայել Արցախի հարցին․ մի կողմ դնելով, որ դա մեր պատմական հողն է, մի կողմ դնելով մեր ազգային զգացմունքները, այն, որ այնտեղ հայեր են ապրում և այլն, Արցախը դիտարկենք որպես հարստություն, որպես ռեսուրս։ Այս տեսակետից դժվար է հաշվել Արցախի գինը, բայց հաշվի առնելով հանքերը (միայն վերջերս Բերձորում հայտնաբերվեց հանք, որտեղ, ըստ որոշ հաշվարկների, կա մոտ 50 միլիարդ դոլարի ոսկու պաշար), հաշվի առնելով քաղցրահամ ջրի պաշարները, որն այսօր աշխարհում համարվում է ապագա սերունդների ամենամեծ դեֆիցիտներից մեկը, հաշվի առնելով Արցախի բերրի հողերը, որով Արցախը ոչ միայն իրեն, այլև Հայաստանին էր ապահովում սննդի որոշ պաշարով, հաշվի առնելով ամբողջ աշխարհում սննդի համար պայքարը՝ կարելի է հաշվել, որ Արցախը մինչև 2020 թ․ եղած սահմաններով առնվազն 200-250 միլիարդ դոլարի արժեք ուներ։ Դա նշանակում է, որ Արցախի (որի մի մասն այժմ մերը չէ) կորուստը Արցախի ու Հայաստանի յուրաքանչյուր անձի համար կնշանակի 100 հազար դոլարի կորուստ։

Եթե վերոնշյալ բանաձևով (ունենալ շատ ռեսուրսներ, պաշտպանել և արդյունավետ բաշխել) խնդրին նայենք, ապա Արցախը մեծ հարստություն է։

Ինչ վերաբերում է պաշտպանվածությանը, ապա մենք այդ խնդիրը լիարժեք չենք կարողանում լուծել (չանդրադառնանք պատերազմի ու պարտության պատճառներին, այդ մասին շատ է խոսվել)։

Երրորդ հարցը՝ հարստության ստեղծում և արդյունավետ բաշխում, Հայաստանի ամենամեծ պրոբլեմն է անկախությունից ի վեր։ Այդ բաշխումն անարդար է և անհավասարաչափ, ինչը պայմանավորված է ոչ այնքան արդյունավետության գործոնով, այլ հիմնականում՝ իշխանությունների հովանավորչությամբ, մասնակցությամբ և ոմանց խոչընդոտելով, ինչը կար ի սկզբանե ու շարունակվում է մինչ օրս։

Եվ դա բերեց նրան, ինչին որ բերեց։

⏩Ո՞րն է Արևմուտքի հարստացման և հզորացման գաղտնիքը

Հարց է առաջանում՝ մի՞թե Արևմուտքի ներկա ապշեցուցիչ հարստությունն ու կյանքի բարձր որակը պայմանավորված են այն բանաձևով, որը ես նշեցի։ Որովհետև թվում է, թե Արևմուտքի հարստությունը ձևավորվում է իրենց ներքին կյանքի ճիշտ կազմակերպման միջոցով, գիտության, կրթության, տեխնիկայի, տեխնոլոգիաների զարգացման միջոցով, որով նրանք անհամեմատ առաջ են ընկել աշխարհի մյուս երկրներից, չնայած արդեն որոշ երկրներ կարողանում են այդ տեխնոլոգիաներով հասնել նրանց։

Ինչի՞ց սկսվեց Արևմուտքի հարստությունն ու ազդեցությունը, որը գործում է արդեն շուրջ 500 տարի։ Մինչ այդ, հարյուրամյակների ընթացքում, արևմուտքն աղքատ և բավականին անգրագետ մի հասարակություն էր, մոռացված էին Հին Հունաստանի ստեղծած գիտական, մշակութային արժեքները, մոռացված էր ամեն ինչ։

Արևմուտքի զարգացման կարևոր նախադրյալ դարձան Խաչակրաց արշավանքները։ Այն ժամանակ հարստությունը, նաև գիտությունը հիմնականում կենտրոնացած էին արաբական, մահմեդական երկրներում, Չինաստանում։ Գիտությունը ոչ միայն ստեղծում է հարստություն, գիտությունը նաև արդյունք է այն հասարակության, որն արդեն հարստացած է և կարողանում է ռեսուրսներ ու ժամանակ ծախսել գիտության զարգացման համար։

Խաչակրաց արշավանքները բերեցին նոր գիտելիքներ, նոր գիտություն, նոր ռեսուրսներ։

Արևմուտքի զարգացման կարևոր էջ դարձավ Ամերիկայի հայտնաբերումը Կոլումբոսի կոմից, երբ տեղի քաղաքակրթությունները ոչնչացնելով՝ այդ հսկայական հարստությունը տեղափոխեցին Եվրոպա։

Երբ Մեծ Բրիտանիան գրավեց Հնդկաստանը, սկսվեց գաղութատիրությունը, որը մեծ դժբախտություններ բերեց շատ ժողովուրդների, բայց Բրիտանիայում ապահովեց մեծահարուստների մի նոր շերտի ձևավորումը։

Չինաստանը, ամբողջ Ասիան, Աֆրիկան Արևմուտքի գաղութատիրության տակ էին։ Եվ աղքատ արևմտյան հասարակությունը սկսեց հարստանալ, սկսեցին զարգանալ մշակույթը, գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիաները, կառուցվեց մի նոր աշխարհ, որտեղ բնական ռեսուրսները շատ էժան էին և այդ պետություններին զարգանալու հնարավորություն էին տալիս։

Արևմուտքում սկսվեց արդեն նոր փուլ, երբ այդ հսկայական հարստությունը կուտակվել էր մի խումբ մարդկանց ձեռքում, ձևավորվել էր մեծահարուստների մի նոր շերտ, սակայն պետությունների ներքին կյանքի կառուցվածքը, հարստության բաշխման անարդյունավետությունը չէր խթանում հետագա զարգացումն ու նոր արժեքների ստեղծումը։ Եվ տեղի ունեցան հեղափոխություններ։ Լուծվում էր հարստության արդար և արդյունավետ բաշխման խնդիրը։

Այդ հեղափոխությունների միջոցով Եվրոպան կարողացավ կառուցել նաև դեմոկրատական հասարակարգ, որն արդեն լավագույն ձևով կարողանում էր ապահովել պետության հետագա զարգացումը և այնպես բաշխել ռեսուրսները, որ դժգոհություն չառաջացներ ժողովրդի մեջ և համապատասխաներ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բաշխման սկզբունքներին։

Ստեղծվեց ֆինանսական, բնական ռեսուրսների մի համաշխարհային համակարգ, որը հնարավորություն է տալիս մյուս ժողովուրդների հաշվին ապահովել իրենց ժողովուրդների բարեկեցությունը։

Կարողանալով զավթել հսկայական հարստություններ՝ Արևմուտքն այդ հարստության վրա կառուցեց հասարակություն, որը կրկնապատկեց, տասնապատկեց այդ հարստությունն արդեն իր ստեղծագործական աշխատանքով։ Նրանք կարողացան պաշտպանել իրենց ունեցվածքը՝ ստեղծելով աշխարհի ամենահզոր բանակները։

Այդպիսով, նշված բանաձևը՝ տիրել, պաշտպանել և բաշխել, լավագույնս իրականացրեց Արևմուտքը, և հենց դրանով է պայմանավորված նրա զարգացումն ու հզորությունը մինչ օրս։

⏩ Ի՞նչ վաստակեցին այդ ժամանակաշրջանում հայերը

Հայ ժողովրդի պատմությունը հիմնականում ներկայացնում են որպես պետության պատմություն։ Այդ 500 տարվա ընթացքում հայերը պետություն չունեին, բայց հայ ժողովրդի այդ ժամանակաշրջանի պատմությունը շատ արժեքավոր է։

Այն ժամանակ, երբ Անգլիան ուզում էր նվաճել Հնդկաստանը, անգլիացիները գնահատեցին, որ Հնդկաստանի հարստության, առևտրի, ազդեցության մի զգալի մասը գտնվում է հայերի ձեռքում, ուստի առանց հայերի օժանդակության չէին կարող նվաճել Հնդկաստանը։

Հայ վաճառականներին Հնդկաստանում և նրա շրջակա երկրներում տրվեցին Անգլիայի քաղաքացու բոլոր արտոնություններն ու իրավունքները։

Իսկ Անգլիայում պառլամենտը որոշում ընդունեց, որ անգլիական բանակում հայերն իրավունք ունեն ծառայելու նաև որպես սպա։ Մինչ այդ միայն անգլիացիները սպա լինելու իրավունք ունեին։

Հնդկաստանը նվաճելուց հետո անգլիացիները սկսեցին դուրս մղել հայերին տնտեսական ասպարեզից, և Հնդկաստանում տեղի ունեցավ հայտնի Բենգալյան ապստամբությունն անգլիացիների դեմ, որի ղեկավարը հայ էր, ապստամբությանը մասնակցում էր 11 զորամիավորում, որոնցից մեկն ամբողջությամբ կազմված էր հայերից։

Երբ հոլանդացի առևտրականներն առաջին անգամ ոտք դրեցին Չինաստան, իրենց կառավարությանն ուղղված զեկույցներում հայտնում էին, որ Չինաստանի առևտրի մի զգալի մասը հայերի ձեռքում է, հայերը մազերը հյուսում են չինացիների պես, շատ մեծ կշիռ ունեն Չինաստանում, և պետք է հայերի հետ լեզու գտնել, որպեսզի իրենք էլ կարողանան դեր ունենալ այնտեղ։

Այդ ժամանակաշրջանում մենք ունեցել ենք հայ վաճառականների նավատորմ, նավերից ամեն մեկն առանձին ընկերությունների, անհատների էր պատկանում, բայց իր ընդհանուր քանակով ավելի մեծ էր, քան անգլիական ողջ նավատորմը։

Ֆիլիպիններում հայ վաճառականների ելումուտը, ի տարբերություն այլ օտարազգիների, ազատ է եղել՝ խրախուսվելով տեղական իշխանությունների կողմից։ Որոշ ոլորտներում առևտրի մենաշնորհն այնտեղ հայերի ձեռքում էր։

Մենք դիզել ենք հսկայական հարստություններ, արժեքներ մասնավոր, անհատական տիրույթում, մեծ դերակատարում ենք ունեցել այժմյան քաղաքակրթության մեջ, մասնավորապես՝ մշակույթի, զինվորականության, գիտության, հեղափոխությունների, Ռեֆորմացիայի մեջ։

Այն, որ մենք ունեցել ենք այդպիսի արդյունքների հասնելու հնարավորություններ, ցույց է տալիս մեր ժողովրդի շնորհքը։

Ազգերի մասին իր հոդվածում Կանտը գրում է, որ հայերը մի յուրահատուկ շնորհք ունեն և Եվրոպայի մի ծայրից մինչև Ասիայի մյուս ծայրը կարողանում են առևտուր անել, զբաղվել տնտեսությամբ՝ վայելելով բոլոր ժողովուրդների հարգանքն ու սերը։

Այդ ամենի հետ մեկտեղ մենք չունեինք պետություն և չկարողացանք պաշտպանել մեր հսկայական հարստությունը։ Մենք ոչ միայն կորցրեցինք այդ ամենը, այլև կամաց-կամաց մեզ դիտավորյալ մոռացության էին տալիս պատմությունից։ Բոլոր պետություններն էլ շահագրգռված էին իրենց վերագրել այն ամենն, ինչ ստեղծել էին հայերը։ Պատմությունը գրում են հաղթողները։

Ճիշտ է, մենք կորցրեցինք այդ բոլոր հարստությունները, բայց այդ ժամանակաշրջանը շատ մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար։ Պետությունը կորցնելով՝ հայերը կարողացան ստեղծել համաշխարհային ցանց և շփվելով տարբեր ազգերի հետ, աշխատելով տարբեր բնագավառներում՝ ձեռք բերեցին նոր որակներ։ Եվ ցանցային կառուցվածքի ու նոր որակների այդ ձեռքբերումները շատ մեծ նշանակություն ունեն այսօրվա ժամանակաշրջանում և մեզ լրացուցիչ առավելություններ են տալիս։

Այդ որակները գումարվեցին մեր ժողովրդի այն որակներին ու արժեքներին, որոնք կարող ենք տեսնել՝ նայելով այդ 500 տարուց ավելի հետ, այն ժամանակները, երբ հայկական պետությունը պայքարում էր Հռոմի դեմ և իր գաղափարական, կրոնական զարգացումն ապրում Երուսաղեմում։

⏩Ի՞նչ խնդիր ենք մենք այժմ դնում մեր առջև

1988 թ․ ԽՍՀՄ-ում գտվող Հայկական հանրապետության զարգացումով, Սփյուռքի հզորացումով, աշխարհում տեղի ունեցող պրոցեսներով մեզ համար ստեղծվել էր ամենաբարենպաստ վիճակը, որը չենք ունեցել հարյուրամյակների ընթացքում․

Այդ ժամանակ խնդիր դրվեց․

- Արցախը՝ մեր պատմական այն բեկորը, որը բնակեցված է մեր հայրենակիցներով, վերամիավորել Հայաստանին, ստեղծել ազգային արժեքների վրա հիմնված ժամանակակից անկախ պետություն՝ ապահովելով մեր քաղաքացիների ազատությունները, պաշտպանվածությունը, օրինական ճանապարհով բարեկեցիկ կյանք կառուցելու հնարավորությունը։

-Վերամիավորել Սփյուռքը՝ ունենալով ոչ միայն պետություն, այլ նաև համաշխարհային թիմ, կառույց և այլ ժողովուրդների ու պետությունների հետ մրցակցության, համագործակցության միջոցով դառնալ ազդեցիկ, բարգավաճող և հարգված մի ազգ, մտնել արդեն հայտնի համաշխարհային մեծ խաղի մեջ։

Որոշ բաներ ստացվեցին, որոշ հարցերում ձախողվեցինք։ Եվ այդ ձախողումների, անհաջողությունների մեղավորն ուրիշները չեն, այլ միայն և միայն մենք։

Այժմ ունեցանք ցավալի պարտություն և կրում ենք այդ պարտության հետևանքները։

Այս տարածքում փոքր խնդիր դնել և գոյատևել անհնարին է։ Մեծ խնդիրը՝ համաշխարհային ազգ դառնալը, պահանջում է մեծ լարվածություն, բայց նաև ապահովում է մեծ արդյունքներ, որոնց պտուղները պետք է հասանելի լինեն մեր ողջ ժողովրդին։ Միայն այդ դեպքում է հնարավոր դառնում գոյատևումն ու զարգացումը։

Փոքր նպատակների ձգտելով՝ ոչ մի բանի չենք հասնի։ Մեծ նպատակների ձգտելով՝ փոքր հարցերն ինքնաբերաբար կլուծվեն։ Սա է խնդիրը։

Հետևաբար մենք պետք է կարողանանք կրկին մեր մեջ ուժ գտնել, ոտքի կանգնել և, օգտվելով այն հնարավորություններից, որոնք գոյություն ունեն այսօր նույնիսկ մեր պարտությունից հետո՝ կապված աշխարհում տեղի ունեցող նոր իրողությունների հետ, չիջեցնելով այն նշաձողը, որ դրել ենք մեր առջև 1988-ին, գնալ առաջ։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք ապահովել նաև յուրաքանչյուրիս անձնական ձգտումը՝ հասնելու հաջողության ու երջանկության։

Հազարամյակների ընթացքում մենք ապացուցել ենք, որ մեծ շնորհ ու ձիրք ունեցող ժողովուրդ ենք և պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով՝ ոչ միայն ապահովելու մեր և ապագա սերունդների արժանապատիվ ու ազատ կյանքը, այլ մենք պատասխանատու ենք նաև մարդկության առջև։ Ես համոզված եմ՝ ճիշտ է այն միտքը, որ մարդկության զարգացումը տեղի է ունենում ազգերի, պետությունների մրցակցության միջոցով, և յուրաքանչյուր ազգ ունի իր առաքելությունը։ Եվ եթե ինքն իր առաքելությունը չի կատարում, ապա դրանով վնաս է բերում ոչ միայն իրեն, այլև ողջ մարդկությանը։

Իսկ ինչպե՞ս է հնարավոր լուծել այն մեծ խնդիրները, որոնք դնում ենք մեր առջև։

Նախևառաջ դա հնարավոր է այն դեպքում, երբ մեծ խնդիր լուծելու այդ գաղափարով վարակվի մեր ժողովուրդը, լինի գիտակցում, որ դա միակ ճանապարհն է և դա է ապահովելու բոլորիս հպարտությունը, բարեկեցությունն ու անվտանգությունը։

Այդ դեպքում մենք պահանջատեր կլինենք արդեն ոչ թե այլ երկրների նկատմամբ, այլ ինքներս մեր նկատմամբ, մեր հասարակության նկատմամբ, պետական ինստիտուտների, պետության ղեկավարների նկատմամբ։

Այդ դեպքում մենք միշտ էլ որպես պետության ղեկավար կգտնենք այն մարդկանց, որոնք կարող են մեզ տանել այդ ճանապարհով, ազնիվ, հայրենիքն ու ժողովրդին սիրող, այդ գաղափարին նվիրած խելացի մարդկանց։ Այդ դեպքում կլինի նաև միասնական հասարակական պահանջ, և մենք կկարողանանք հեշտությամբ փոխել այն իշխանությանը, որը չի համապատասխանում այդ չափանիշներին և վերջապես դուրս կգանք այն վնասաբեր բանաձևից, որը ձևավորվեց մեր անկախության ստեղծման գրեթե սկզբից՝ «ով ուզում է գա, միայն թե սրանք գնան»։

Ինչ վերաբերում է այս ճանապարհի առաջին քայլերին, ապա դա առանձին քննարկման առարկա է։ Բայց նշեմ, որ այժմ մեզ պետք չէ որևէ փաստաթղթով սահմանափակել մեր հնարավորությունները՝ լինի դա պայմանագիր Ադրբեջանի, Թուրքիայի, թե մեկ այլ երկրի հետ։ Պետք է արագորեն կարողանալ արդիականացնել և նորից մարտունակ դարձնել մեր բանակը, առողջացնել հասարակությունը, պետական ինստիտուտները և հատկապես կրթական համակարգը։

Ինչ վերաբերում է հարցին՝ լինել Արևմուտքի՞ հետ, թե՞ Ռուսաստանի, ապա դա սին հարց է, որովհետև մենք պետք է լինենք բոլորի հետ՝ ամեն անգամ հաշվի առնելով, թե ում հետ համագործակցելով կարող ենք լուծել մեր հարցերը։ Այդ երկրները, այդ օրիենտացիաները ժամանակի հետ միշտ էլ կփոխվեն (մի ժամանակ այդ երկրներն էին Ասորեստանը, Հին Հռոմը, Բյուզանդիան և այլն)։ Մենք պետք է լինենք մեզ հետ՝ չվանելով ոչ մի պետություն և կարողանալով համագործակցել բոլորի հետ։

Հետագա քայլերն արդեն կթելադրեն հանգամանքները, եթե մենք անշեղորեն հետապնդենք մեր առջև դրված խնդիրներն ու նպատակները։

Հայ ժողովուրդը մարդկության զարգացման արժեքավոր դերակատարներից է։ Պետք է կրկին ստանձնել այդ դերը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan