Կոմիտաս Վարդապետն անմահ է, անմահ է նաև նրան լույս աշխարհ բերած Ազգը․ Ասողիկ աբեղա Կարապետյան
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Սարգիս Մուրադյան. Իմ Կոմիտասը ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 95-ամյակին: Ցուցադրությունն ընդգրկում է հանրահայտ կտավներ Ազգային պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև Կոմիտասին պատկերող կտավներ և էսքիզները Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանից և ընտանիքի հավաքածուից։ Այս մասին տեղեկացանք Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։