Այսօր՝ 28 նոյեմբերի 2023թ., 00:00
Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են հայտնաբերվել Կեղծ թարմացումների միջոցով հաքերները հարձակվել են Apple-ի համակարգիչների վրա «Մեծամոր»-ից հայտնաբերված կարասում կան ականջօղեր, գանգի տակ երևացել են ոսկորներ, ողնաշարի առանձին ողեր Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Իշխանությունները որոշել են «սառեցնել» ծրագիրը և բանակցություններ սկսել եվրոպացի գործընկերների հետ Բլինքենը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը. Մեթյու Միլլեր Վահագն Խաչատուրյանը ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա. ինչու են գաղտնի պահվում նրա ծախսերը Նախագահի աշխատակազմը 5 հատ սուրճի սեղան է գնել Քաղաքապետարանում տեղի ունեցած թեժ կռիվը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. ովքեր են հրավիրվել հարցաքննության Էդուարդ Աղաջանյանը 4-5 տարիների ընթացքում հասցրել էր ունեցվածք դիզել Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն ստիպված կլինի օգտագործել ցանկացած գործիք՝ կանխելու դա. Ջեյմս Օ'Բրայեն Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել Գլխավոր դատախազի հրամանով «խիստ նկատողություն»՝ դատախազի նկատմամբ. «անբարեկիրթ վարքագիծ» է դրսեւորել «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն Մոսկվայի և Սանկտ Պետերբուգի օդանավակայաններում ձնաբքի պատճառով ավելի քան 70 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Ուկրաինան պետք է համակերպվի տարածքների կորստի հետ. Ռիչարդ Հաաս Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հաստատման «պատմական հնարավորության» մասին Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ հրադադարից հետո մարտերն ավելի ինտենսիվ ու մասշտաբային են լինելու Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին. Ոստիկանության տեսանյութը ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռյազանի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի խոցման մասին 30-ամյա տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզման փորձ արել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն են ստորագրել Ադրբեջանը Շուշիի ևս մեկ գերեզմանատուն է վնասել. Caucasus Heritage Watch Շարունակելու ենք հետեւողական լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում. Ագնեսա Խամոյան Սև ծովի փոթորկից տուժել է նաև Բաթումին. հեղեղվել են քաղաքի փողոցները Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր է ստեղծում. Արման Թաթոյան Կազմակերպված հանցավոր խմբի նախկին առաջնորդ Անդրանիկ Ասոյանը հրդեհի ժամանակ կնոջ հետ ցած է նետվել պատուհանից Հակասեմականության համար մեղադրվող Մասկը կմեկնի Իսրայել Հայտնվել են մատիտ բռնող կիսագրագետներ, ու ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա. Կամո Արեյան ՌԴ-ից ՀՀ մարդկանց մեծ ներհոսքը շարունակվում է. փոխնախարար Փաշինյանի քաղաքականության հետևանքով ԼՂ հայերը կորցրին պետականությունը, խախտվեց ՀՀ տարածքային ամբողջականությունը. Աբխազիայի նախագահ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Արամ Ա Կաթողիկոս. Հայաստանում և Սփյուռքում մեզ խարիզմատիկ և հեռատես առաջնորդներ են պետք Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում հաղթեց Ֆրանսիան. Հայաստանը 3-րդն է Սևաստոպոլի իշխանությունները բնակիչներին խնդրել են մնալ տներում. սաստիկ փոթորիկ է սպասվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհավաքագրի Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները Ֆրանսիայում Զելենսկիին կոչ են արել բանակցել Ռուսաստանի հետ Մենք չենք հեռանա․ Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին Այս տարվա սեպտեմբերին Արցախում զոհված ռուս խաղաղապահներին նվիրված հուշարձան է բացվել Արգենտինայի նոր նախագահը մտափոխվել է երկիրը դոլարիզացնելու և պեսոյից հրաժարվելու հարցում «ՀԱՄԱՍ»-ը սկսել է Գազայում պահվող իսրայելցի պատանդների երկրորդ խմբի հանձնումը ԿԽՄԿ-ին Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել Շվեյցարիան ավելի քան 113 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային Անկարան և Մոսկվան արձանագրություն են ստորագրել Իսրայելի բանակը հայտարարել է՝ հրադադարից անմիջապես հետո վերսկսելու է հարձակումը «ՀԱՄԱՍ»-ի վրա Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ականազերծման սարք մատակարարելու համար ԵՄ փաստահավաք առաքելությունը կժամանի Հայաստան Չելսին խոշոր հաշվով պարտվեց Նյուքասլին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը բխում է Եվրոպայի շահերից. Գերմանիայի ԱԳ նախարար Հնարավո՞ր է առաջիկայում Երևանն ու Կիևը համագործակցություն սկսեն անվտանգության ոլորտում Գազայում իսրայելական ուժերը ձերբակալում են անցակետով անցնող պաղեստինցիներին «TIME»-ը տարվա թոփ 100 լուսանկարներում ներառել է Արցախից բռնի տեղահանվողների լուսանկարը Հայաստան կժամանի Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն Արցախի շուրջ ստեղծված իրադրությունում, առանց հատուկ քաղաքական գնահատականների, անհնար է առաջ շարժվել Արամ Ա Կաթողիկոսը Նյու Յորքում Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկեց արցախացիների հետ կապված հարցեր «Ուսուցիչը քաշքշել է 1-ին դասարանցի երեխայիս, պատռել վերնաշապիկը, նվաստացրել». մայրը հաղորդում է ներկայացրել Իսպանիայում բերման է ենթարկվել «օրենքով գող»-ն ու նրա 25 հանցակիցները Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով մեկնել է Բաքու Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է բարձրացված աշխատավարձից և այն վերադարձնում է բյուջե Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել է մեքենա եւ արնանման հետքեր Երևանը Բաքվի դեմ գանգատ է պատրաստում ՄԻԵԴ-ում արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով Բրազիլիայի հավաքականի երկրպագուները գարեջուր են լցրել Դի Մարիայի վրա, ֆուտբոլիստը թքել է նրանց ուղղությամբ (տեսանյութ) Սամվել Շահրամանյանն Ազգային ժողովում է. քննիչ հանձնաժողովի նիստը դռնփակ է ՔՊԿ–ի սուտ խոստումներն ու մետրոյի խայտառակ վիճակը. «Մայր Հայաստան» ՔՊ-ն պետք է հեռանա քաղաքական պայքարից, որովհետև ձախողել է Արցախի հարցը. Արծվիկ Մինասյան Խորհրդարանական լսումներ՝ ««Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած նախագծի շուրջ (տեսանյութ) Մոսկվայի օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել ՀՀ-ում ոմանք վախենում են արտաբերել «Արցախ» անունը, Ադրբեջանում՝ բարբաջում «Արևմտյան Ադրբեջանի» մասին. Ոսկանյան Սա խիստ վտանգավոր, ոչ իրավաչափ, պետական բյուջեին անհարկի բեռ պատճառող նախաձեռնություն է․ Գևորգ Դանիելյան «Ճվճվ Արո»-ի՝ քրեական պատմություններով հարուստ որդու թանկարժեք BMW-ն տեղափոխվեց հատուկ տարածք Մեր ջրային ռեսուրսները վատնվում են նախևառաջ պատկան մարմինների անտարբերության հետևանքով. Գառնիկ Դանիելյան Նվերների մասին օրենքը կարևոր կլիներ, եթե մեր երկրում բոլոր հարցերը լուծված լինեին. Նազարյան Հուսով ենք՝ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը․ Պեսկով «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին հարցին Դոքերթին խոսել է «Միջին միջանցք»-ի առավելությունների մասին Առանց Հայաստանի ստորագրված փաստաթղթերը կբերվեն Պարզվում է` Զանգեզուրի կոմբինատի նոր բաժնետեր Երշովան պատժամիջոցների տակ հայտնված Տրոցենկոների այլ բիզնեսի կառավարիչ է․ կհաջողվի՞ շրջանցել պատժամիջոցները ՀԱՊԿ երկրների ղեկավարները «կմտածեն, թե ինչպես վարվել հայկական գործոնի հետ». Պեսկով
Հարցում

Ուկրաինայում առաջնագիծը էական փոփոխությունների չի ենթարկվել, Բրիտանիայի ՊՆ-ն Կիևին կոչ է արել ձմռանը պահպանել գործողությունների տեմպը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ուկրաինական զորքերին կոչ է արել ձմռան ամիսների ընթացքում պահպանել տեմպը և շարունակել ռուսական ուժերի վրա հարձակումները: The Daily Beast պարբերականին տված հարցազրույցում Ուոլեսը նշել է, որ Կիևն ունի 300 հազար միավոր արկտիկական մարտական սպառազինություն, որը ստացել է միջազգային հանրությունից:

Միևնույն ժամանակ Կիև է մեկնել Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին: Այցի ընթացքում նա կհայտարարի Ուկրաինային լրացուցիչ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ 3 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրվի կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման և 5 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ աղքատ երկրներ հացահատիկի արտահանման համար:

Կիևի քաղաքային վարչությունն էլ հայտնել է, որ նոյեմբերի 23-ի հրթիռակոծությունից հետո քաղաքի բնակչության կեսը դեռ մնում է առանց էլեկտրականության: Իրականացվում են հոսանքի վթարային անջատումներ, հոսանքազրկումների գրաֆիկը ժամանակավորապես չի գործում:

Այս ընթացքում Ուկրաինայում շարունակվում են 9 ամիս առաջ սկսված ռազմական գործողությունները: Հատկապես ակտիվ գործողություններ են ընթանում Լուգանսկի և Դոնեցկի մարզերում: Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ուկրաինական զինուժը նշված մարզերի տարբեր բնակավայրերում հետ է մղել ռուսական ուժերի հարձակումները: Գերատեսչությունը նշում է, որ Կրիվոյ Ռոգի և Խերսոնի ուղղություններում ևս շարունակվել են գնդակոծությունները ուկրաինական զորքերի և բնակավայրերի ուղղությամբ: Այնուամենայնիվ, առաջնագիծը էական փոփոխությունների չի ենթարկվել: 

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Մագադան» սուզանավը թևավոր հրթիռներ է արձակել ծովային և ափամերձ թիրախների:

Իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիայից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերն օրական մի քանի անգամ փորձում են ճեղքել շփման գիծը ԼԺՀ-ում, սակայն նրանց փորձերը հաջողությամբ չեն պսակվում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսական կողմը նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերը HIMARS համակարգերից հրթիռ են արձակել ԼԺՀ-ի Սվատովո բնակավայրի վրա, իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վրա օրական միջինը 350 զինամթերք է արձակվում:

Ի դեպ, կողմերի միջև երեկ գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել՝ «50-ը 50-ի դիմաց սկզբունքով»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan