Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Օրակարգում 5 հարց է, որոնք կքննարկվեն հրատապ ընթացակարգով (տեսանյութ)

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 24-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրկարգում ընդգրկված է 5 հարց.
- «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին:
Սահմանվել է, որ առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու 24 ժամվա ընթացքում: