Այսօր՝ 26 նոյեմբերի 2022թ., 00:00
Կցանկանայի՝ ստեղծեինք միջազգային իրավունքի մեխանիզմներ մշակող թիմը. Ալվինա Գյուլումյան «Հաղթողի հետ լրիվ այլ լեզվով են խոսում, պարտվողի հետ՝ լրիվ այլ». քաղտեխնոլոգը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին Ինչպես կարող է Հայաստանում ծնվածն այս երկիրն այնքան չսիրել, որ մուրճով էսպես քանդելով գնա առաջ. Նաիրի Սարգսյան Չուխանի նկատմամբ վերաբերմունք…դե պատասխանեք. Ալիևը դեռ ստանալիք ունի Նիկոլից. Արմեն Աշոտյան ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում եվրոպական հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործ Ադրբեջանին Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը Այն, ինչ պետք է կնքվի, խաղաղության հետ որևէ կապ չունի. Էդգար Ղազարյան Մեր գողը ոչ միայն տնից է, այլև տանտերն է, ու մեր եզը երդիկից հանում են. Սերժ Սրապիոնյան Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեծ պատրաստակամությամբ հանձնում Արցախը. Ավետիք Չալաբյան Նույնն է՝ աղջկան խայտառակ անես, բայց ասես՝ գալու ենք, ուզենք. Գևորգ Պետրոսյանը՝ «խաղաղության» մասին Ալիեւը եւ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Շահառուն Հայաստանն է, սակայն, հայկական տարբերակ չկա. Գեւորգ Դանիելյան Շուռնուխի դպրոցի դիմաց պանթյուրքական լոզունգ տեղադրելը՝ խաղաղ բնակչության դեմ ագրեսիվության ցուցադրում է. Թաթոյան ՔՊ–ական պատգամավորը Դիլիջանում վթարի է ենթարկվել, նրա ծառայողական մեքենան բախվել է ծառին Շիրակի մարզպետը մարզի ոստիկանապետից ակնկալում է եղբորը բերման ենթարկելու հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն (տեսանյութ) Կադիրովը Պուտինի հետ սելֆի է արել Քարվաճառը այս տարածաշրջանի բանալին է, և այդ բանալին, առանց մի կրակոցի տեղական օգուզները նվիրեցին իրենց արևելյան եղբայրներին․ Տիգրան Քոչարյան Ադրբեջանը հերթական ապատեղեկատվություն է տարածել Երևանն ու Բաքուն ունեն իրենց շահերը՝ Թուրքիայի ու Իրանի հետ կապված, բայց դա իրենցն են․ Ստանիսլավ Տարասով Ներքին «թիմեր», ոչ խաղաղ «արշալույսներ».... 90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ Մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել. Թևան Պողոսյան Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տակ Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել Բանկային ոլորտի փորձագետները դեմ են համընդհանուր հայտարարագրմանը Ինչո՞ւ ընտրվեց Մարտիրոսյանը. լարվածություն Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններում Վիկտոր Սողոմոնյանի գիրքը Մոսկվայում բեստսելլեր է դարձել Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ Միջադեպ հայկական պատվիրակության մասնակցությամբ Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը տապալվել է Թշնամին կրկին առավոտյան կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանին ազատում են աշխատանքից Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Զոհեր, զոհեր, էլի զոհեր ու․․․ Սալյո՛ւտ Տղա եք՝ մի սահմանափակեք մարդկանց խոսելու իրավունքը. Տիգրան Քոչարյան «ՀԱՊԿ գագաթնաժողովը կանխեց Հայաստանի դեմ հերթական ռազմական ագրեսիան, բայց արդյո՞ք երկար ժամանակով». Արտաշես Գեղամյան Օրենսդիրը նաև պետք է հստակ սահմանի՝ դրսից եկող գումարները եկամտահարկով չեն հարկվում. Հրանտ Բագրատյան Նիկոլի ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ՝ ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի․ Վահե Սարգսյան Մոսկվայում տղամարդը, շփոթելով իրական զոհին, 7 անգամ կրակել է և փորձել սպանել հայ երիտասարդին 180 աստիճան հակառակ կարծիք․ ի՞նչ էր ասում պետական պարտքի մասին Փաշինյանը նախկինում և հիմա (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանն ուզում ոչնչացնել ԱԱԾ արխիվները Առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով Для педагогов из Армении стартует новая серия бесплатных онлайн-курсов Մենք հեռուստատեսություն ենք մտածող մարդկանց համար. Հարություն Հարությունյան 2022-ի 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով Նրանք, ովքեր շահագործում և կողոպտում են հայրենիքը, հակահերոս են․ Դավիթ Բաբայան Գյուղացի․ «Թող Նիկոլը գա նայի մեր սարերի վիճակը»։ Փաշինյան․ «Էդ սարի ծերին, որ ձյուն ա, մեր ինչի՞ն ա պետք․․․» Գործակալները բացահայտ են աշխատում. Անդրանիկ Թևանյան «Մոտ 60 հեկտար վարելահող չենք կարողանում մշակել, եթե ռուս խաղաղապահների թիվն ավելացնեն՝ հնարավոր կլինի աշխատել». Նոր Ղազանչիի գյուղապետ ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքները ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին Ոստիկանությունը 600 կիլոգրամ կանեփի անհետացման մեջ մեղադրել է առնետներին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցեր Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն ԱԱ-2022-ում արգենտինացիներին հաղթելու համար կստանան Rolls-Royce «Ես հիմարների հետ եմ»․ Ալիսոնը՝ ՀԱՊԿ-ի դեմ բողոքի ակցիայում Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպում չի լինի, քանի որ նա Մակրոնի ներկայության պայման է դրել․ Ալիև «Հայաստան» խմբակցության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նիստ կանի Նորից տուգանքի մատերիալ է դառնում քաղաքացին․ պատգամավորը՝ հայտարարագրման նախագծի մասին Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը Չեմ կարծում, որ Հայաստանը կարող է արգելափակել «Զանգեզուրի միջանցքը»․ Ալիև Սահակաշվիլիի առողջության փորձաքննությունը վկայում է նրա թունավորման մասին Ադրբեջանն Արցախում կրկին թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին ««Տղա» կանչելը որպես քաղաքականություն». Ավետիք Իշխանյան Ղրղզստանի խորհրդարանում հրդեհ է բռնկվել Ինչո՞ւ է բերման ենթարկվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը Ուկրաինայում առաջնագիծը էական փոփոխությունների չի ենթարկվել, Բրիտանիայի ՊՆ-ն Կիևին կոչ է արել ձմռանը պահպանել գործողությունների տեմպը «Կառավարության «հանճարեղ» բարեփոխումների արդյունքում այսօր Գյումրիում շուրջ 479 ընտանիք զրկվել է նպաստից Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել Ջրի սակագինը 20 դրամով բարձրացնելուց հետո հայտարարում էին, թե 10 տարի սակագինը կայուն կլինի, բայց էլի չեղավ Սպառողական վարկերի տոկոսադրույքներն աճել են Ռիշարլիսոնի ֆանտաստիկ գոլը շրջադարձ հարվածով (տեսանյութ) Կիևը մտադիր է ՆԱՏՕ-ին ներքաշել ՌԴ-ի հետ պատերազմի մեջ՝ կազմակերպելով «միջուկային միջադեպ» Ռուսական հերթական խոշոր տանկային շարասյուն ռազմաճակատի ճանապարհին է (տեսանյութ) Արցախի քաղաքական շրջանակներում տարակուսած են Վարդանյանի նշանակումներից Զելենսկին երկիրը կանգնեցրեց առանց էլեկտրականության սպասվող ցրտերը դիմավորելու փաստի առաջ Ինչ կլինի, եթե ընդդիմությունը ամբողջությամբ մանդատները վայր դնի
Հարցում

Նիկոլն այնպես սարքեց, որ ստացվեց՝ պատերազմի ժամանակ S-300-ները չեն կրակել դրա պատճառով․ Գեղամ Մանուկյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս դատախազությունը հաղորդել էր, որ կասեցրել է հրթիռներից ոսկյա պլատաներ հափշտակելու գործը, քանի որ հայտնի չէ մեղադրյալը։ Այս գործի մասին ոչ ոք չէր էլ հիշի, եթե չլիներ վարչապետի հերթական ամպագոռգոռ հայտարարությունը, որը բոլորս ենք հիշում։

Հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ժամանակ հայտարարեց, որ «պատերազմի ժամանակ առնչվել են դեպքերի, երբ պարզվեց` ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա»։ Նաեւ` «գործիքը վերցրած գնում են օգտագործելու, հետո պարզվում ա՝ էդ գործիքի կաղապարը կա, մեջի ամբողջ պարունակությունը հանված ա, եւ հայտնի չի՝ ով ա հանել»։

Ավելի վաղ՝ 2021 թվականի մայիսի 28-ին, Աջափնյակում ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ էլ ասել էր, որ ՀՀ-ում սպա կա, ով S-300-ի վրայից պլատա է հանում, որ տանի, մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով, եւ ավելացրել էր․ «Եթե էսպիսի երեւույթ կա Հայաստանի Հանրապետությունում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք: Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա…»:

Պատերազմի ելքի համար մեղքն իր վրայից ցրելու վարչապետի փորձերն անմիջապես հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում։ Դե, երեւի մի բան կա, էլի, որ երկրի վարչապետը նման «պատասխանատու» դատախազության համար կարծես հրաման-հորդոր արձակեց՝ անմիջապես գտնելու հրթիռներ թալանողներին։ Դատախազությունում խառնվեցին իրար եւ վարչապետի հայտարարությունն ինչ-որ կերպ հիմնավորելու համար նստեցին, շատ մտածեցին, տանջվեցին ու հիշեցին, որ, ախր, դեռ 2019 թվականին ինչ-որ նման գործ էին հարուցել։ Ո՞վ է իմանալու, որ սա էն գործը չէ, կարեւորը՝ վարչապետի ասածը հիմնավորվի։ Իրենց դիմողներին, ովքեր խնդրում էին ասել, թե ինչ պլատաների ու գողությունների մասին է խոսքը, եւ ինչ են արել իրավապահներն այդ ուղղությամբ, դատախազությունը մի գրություն ուղարկեց, որով ամեն ինչ կարծես տեղն էր ընկնում․ «Ի պատասխան ձեր հարցմանը՝ հրթիռներից ոսկյա դետալներ պարունակող սարքերի հափշտակության փաստի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում վարչապետի կողմից 2022-ի հոկտեմբերի 24-ին կատարված հայտարարությանը, հայտնում ենք, որ դեռեւս 2019-ի օգոստոսի 16-ին առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու եւ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ … հարուցվել է քրեական գործ, որը ․․․ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւ առկա է մեղադրական դատավճիռ, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (գողություն)… կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»։ Այսինքն՝ գողություն անողը հայտնի չէ, բայց թալանչի պաշտոնյային, որի պատճառով այն կատարվել է, արդեն դատել-պրծել ենք։

Իհարկե, կար խառնաշփոթ՝ վարչապետը խոսում է 44-օրյայի ժամանակ կատարված դեպքի մասին, իսկ հիշյալ գործը հարուցվել է 2019-ին։ Բայց դե դա մանրուք է։ Կարեւորը՝ որ դատախազությունը վարչապետի ասածը հիմնավորեց, վերջինս էլ սուտ դուրս չեկավ` հերթական անգամ։ «Նա ասել է այն, ինչ իրեն զեկուցել են,- ասում է ՊՆ մեր աղբյուրը, որը փորձառու զինվորական է։- Ինչ ես հիշում եմ ինձ, էդ բողոքները միշտ կան` ՀՕՊ զորքերի վրա, կան էդպիսի խոսակցություններ, որ հրթիռներից ոսկու պլատա են հանում, բայց ոչ մի կոնկրետություն երբեք չի եղել։ Հենց էդ խոսակցություններն էլ հասել են վարչապետի ականջին»։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ, որը դատախազությանը մի քանի անգամ հարցում էր ուղարկել «ռասկուլաչիտ» արված հրթիռների վերաբերյալ, մեզ փոխանցեց այդ հին գործի մասին իր հայթայթած տեղեկությունները։ «2-3 հարցում արել եմ։ Պարզվում է՝ սարքեր են եղել, որոնք վերանորոգման են ուղարկվել, ու ինչ-որ գողության դեպք է եղել։ Բայց որ հանեն պլատան, միջի ոսկին ձուլեն եւ այլն, չի եղել նման բան։ Ու սա S-300-ի հետ էլ կապված չէ։ Միշտ էլ լինում է ու եղել է ինչ-որ գողության դեպք։ Դա այնքան աննշան է եղել, բայց Նիկոլն այնպես սարքեց, որ ստացվեց՝ պատերազմի ժամանակ S-300-ները չեն կրակել դրա պատճառով»։

Գեղամ Մանուկյանը հիշեց, որ երբ Գերմանիայում ծառայելիս է եղել, երկու հայ «պրապորշչիկ» ինքնաթիռների մարտկոցները (ակումուլյատորներ) էին գողացել, վաճառել, որովհետեւ մեջը 12 կիլոգրամ արծաթ էր եղել։ Դե, մենք էլ հիշեցինք սովետական հեռուստացույցների պլատաների միջի ոսկու մասին տարածված լեգենդ-պատմությունները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan