«Գլխառադ են արել»․ ԱԺ-ն 5 ժամում քննարկել է 20 օրենքում փոփոխություններ ու լրացումներ
Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ին մեկնարկած քառօրյան արդեն ավարտվեց։ Իշխանականները շըփ-թըփ ռեժիմով քննարկել են 20 օրենսդրական նախաձեռնություն՝ պետական տուրքի, փաստաբանության, քրեական, աշխատանքային, ոստիկանության, զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին, զենքի շրջանառության կարգավորման, քննիչ հանձնաժողովի երկարացման և այլ օրենքներում և օրենսգրքերում փոփոխություններն ու լրացումները։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ի առավոտյան, ԱԺ նիստը տևեց ընդամենը 10 րոպե, ընդունեցին բոլոր օրենքներն ու ավարտեցին աշխատանքները։
Մանրամասն՝ տեսանյութում։