Այսօր՝ 26 նոյեմբերի 2022թ., 00:00
Սիրուշոն հրապարակել է դստեր լուսանկարը Կցանկանայի՝ ստեղծեինք միջազգային իրավունքի մեխանիզմներ մշակող թիմը. Ալվինա Գյուլումյան «Հաղթողի հետ լրիվ այլ լեզվով են խոսում, պարտվողի հետ՝ լրիվ այլ». քաղտեխնոլոգը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին Ինչպես կարող է Հայաստանում ծնվածն այս երկիրն այնքան չսիրել, որ մուրճով էսպես քանդելով գնա առաջ. Նաիրի Սարգսյան Չուխանի նկատմամբ վերաբերմունք…դե պատասխանեք. Ալիևը դեռ ստանալիք ունի Նիկոլից. Արմեն Աշոտյան ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում եվրոպական հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործ Ադրբեջանին Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը Այն, ինչ պետք է կնքվի, խաղաղության հետ որևէ կապ չունի. Էդգար Ղազարյան Մեր գողը ոչ միայն տնից է, այլև տանտերն է, ու մեր եզը երդիկից հանում են. Սերժ Սրապիոնյան Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեծ պատրաստակամությամբ հանձնում Արցախը. Ավետիք Չալաբյան Նույնն է՝ աղջկան խայտառակ անես, բայց ասես՝ գալու ենք, ուզենք. Գևորգ Պետրոսյանը՝ «խաղաղության» մասին Ալիեւը եւ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Շահառուն Հայաստանն է, սակայն, հայկական տարբերակ չկա. Գեւորգ Դանիելյան Շուռնուխի դպրոցի դիմաց պանթյուրքական լոզունգ տեղադրելը՝ խաղաղ բնակչության դեմ ագրեսիվության ցուցադրում է. Թաթոյան ՔՊ–ական պատգամավորը Դիլիջանում վթարի է ենթարկվել, նրա ծառայողական մեքենան բախվել է ծառին Շիրակի մարզպետը մարզի ոստիկանապետից ակնկալում է եղբորը բերման ենթարկելու հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն (տեսանյութ) Կադիրովը Պուտինի հետ սելֆի է արել Քարվաճառը այս տարածաշրջանի բանալին է, և այդ բանալին, առանց մի կրակոցի տեղական օգուզները նվիրեցին իրենց արևելյան եղբայրներին․ Տիգրան Քոչարյան Ադրբեջանը հերթական ապատեղեկատվություն է տարածել Երևանն ու Բաքուն ունեն իրենց շահերը՝ Թուրքիայի ու Իրանի հետ կապված, բայց դա իրենցն են․ Ստանիսլավ Տարասով Ներքին «թիմեր», ոչ խաղաղ «արշալույսներ».... 90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ Մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել. Թևան Պողոսյան Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տակ Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել Բանկային ոլորտի փորձագետները դեմ են համընդհանուր հայտարարագրմանը Ինչո՞ւ ընտրվեց Մարտիրոսյանը. լարվածություն Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններում Վիկտոր Սողոմոնյանի գիրքը Մոսկվայում բեստսելլեր է դարձել Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ Միջադեպ հայկական պատվիրակության մասնակցությամբ Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը տապալվել է Թշնամին կրկին առավոտյան կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանին ազատում են աշխատանքից Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Զոհեր, զոհեր, էլի զոհեր ու․․․ Սալյո՛ւտ Տղա եք՝ մի սահմանափակեք մարդկանց խոսելու իրավունքը. Տիգրան Քոչարյան «ՀԱՊԿ գագաթնաժողովը կանխեց Հայաստանի դեմ հերթական ռազմական ագրեսիան, բայց արդյո՞ք երկար ժամանակով». Արտաշես Գեղամյան Օրենսդիրը նաև պետք է հստակ սահմանի՝ դրսից եկող գումարները եկամտահարկով չեն հարկվում. Հրանտ Բագրատյան Նիկոլի ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ՝ ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի․ Վահե Սարգսյան Մոսկվայում տղամարդը, շփոթելով իրական զոհին, 7 անգամ կրակել է և փորձել սպանել հայ երիտասարդին 180 աստիճան հակառակ կարծիք․ ի՞նչ էր ասում պետական պարտքի մասին Փաշինյանը նախկինում և հիմա (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանն ուզում ոչնչացնել ԱԱԾ արխիվները Առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով Для педагогов из Армении стартует новая серия бесплатных онлайн-курсов Մենք հեռուստատեսություն ենք մտածող մարդկանց համար. Հարություն Հարությունյան 2022-ի 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով Նրանք, ովքեր շահագործում և կողոպտում են հայրենիքը, հակահերոս են․ Դավիթ Բաբայան Գյուղացի․ «Թող Նիկոլը գա նայի մեր սարերի վիճակը»։ Փաշինյան․ «Էդ սարի ծերին, որ ձյուն ա, մեր ինչի՞ն ա պետք․․․» Գործակալները բացահայտ են աշխատում. Անդրանիկ Թևանյան «Մոտ 60 հեկտար վարելահող չենք կարողանում մշակել, եթե ռուս խաղաղապահների թիվն ավելացնեն՝ հնարավոր կլինի աշխատել». Նոր Ղազանչիի գյուղապետ ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքները ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին Ոստիկանությունը 600 կիլոգրամ կանեփի անհետացման մեջ մեղադրել է առնետներին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցեր Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն ԱԱ-2022-ում արգենտինացիներին հաղթելու համար կստանան Rolls-Royce «Ես հիմարների հետ եմ»․ Ալիսոնը՝ ՀԱՊԿ-ի դեմ բողոքի ակցիայում Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպում չի լինի, քանի որ նա Մակրոնի ներկայության պայման է դրել․ Ալիև «Հայաստան» խմբակցության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նիստ կանի Նորից տուգանքի մատերիալ է դառնում քաղաքացին․ պատգամավորը՝ հայտարարագրման նախագծի մասին Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը Չեմ կարծում, որ Հայաստանը կարող է արգելափակել «Զանգեզուրի միջանցքը»․ Ալիև Սահակաշվիլիի առողջության փորձաքննությունը վկայում է նրա թունավորման մասին Ադրբեջանն Արցախում կրկին թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին ««Տղա» կանչելը որպես քաղաքականություն». Ավետիք Իշխանյան Ղրղզստանի խորհրդարանում հրդեհ է բռնկվել Ինչո՞ւ է բերման ենթարկվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը Ուկրաինայում առաջնագիծը էական փոփոխությունների չի ենթարկվել, Բրիտանիայի ՊՆ-ն Կիևին կոչ է արել ձմռանը պահպանել գործողությունների տեմպը «Կառավարության «հանճարեղ» բարեփոխումների արդյունքում այսօր Գյումրիում շուրջ 479 ընտանիք զրկվել է նպաստից Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել Ջրի սակագինը 20 դրամով բարձրացնելուց հետո հայտարարում էին, թե 10 տարի սակագինը կայուն կլինի, բայց էլի չեղավ Սպառողական վարկերի տոկոսադրույքներն աճել են Ռիշարլիսոնի ֆանտաստիկ գոլը շրջադարձ հարվածով (տեսանյութ) Կիևը մտադիր է ՆԱՏՕ-ին ներքաշել ՌԴ-ի հետ պատերազմի մեջ՝ կազմակերպելով «միջուկային միջադեպ» Ռուսական հերթական խոշոր տանկային շարասյուն ռազմաճակատի ճանապարհին է (տեսանյութ) Արցախի քաղաքական շրջանակներում տարակուսած են Վարդանյանի նշանակումներից Զելենսկին երկիրը կանգնեցրեց առանց էլեկտրականության սպասվող ցրտերը դիմավորելու փաստի առաջ
Հարցում

«Հրապարակ». Նիկոլը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանը խաղից դուրս եկավ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ կաթողիկոսի հովանու ներքո Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը եւ այդ հանդիպման շրջանակներում Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիային։ Լրագրողը նախ հիշեցրեց, որ առաջին նախագահն այդ հանդիպման ժամանակ առաջարկել է կիսել պատասխանատվությունն այն ստորագրվելիք փաստաթղթի համար, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ենթադրաբար, պատրաստվում է ստորագրել, ապա հարցրեց․ «Դուք, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այդ կոնսոլիդացիայի գաղափարին, պատրա՞ստ եք նախկին ղեկավարների հետ հանդիպել, պատրա՞ստ եք նրանց ներկայացնել բանակցային նյուանսներ, եւ, ընդհանրապես, Ձեր կարծիքով՝ կոնսոլիդացիայի անհրաժեշտություն կա՞ նախկին ղեկավարների եւ Ձեր միջեւ»։ Պարզ է, որ նախապես ծրագրված հարցեր էին հնչում, եւ Նիկոլ Փաշինյանը ցանկացել էր այս հարցին պատասխանել` իր տեսակետն այդ հանդիպումների մասին բարձրաձայնել:

Փաշինյանը երկար-բարակ պատասխան է տալիս` կոշտ որակումներ չի անում, իհարկե, բայց պարզ հասկացվում է, որ որեւէ ցանկություն չունի նախկինների հետ «կոնսոլիդացվելու», նրանց խորհուրդներն ու աջակցությունը ստանալու եւ նրանց հետ պատասխանատվություն կիսելու։ «Գիտե՞ք, պետք է հասկանալ՝ ինչ է նկատի առնվում, որովհետեւ եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրան պետք է ինչ-որ բանի համար օգնել՝ պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը, կառավարությունը եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, եւ այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել եւ այդ պատասխանատվությունը մենք նաեւ ստացել ենք մեր ժողովրդից»,- ասում է ՀՀ առաջին նախագահի սիրելի «ազգակործան պատուհասը»։ Այսինքն, անգամ ամենաօրհասական պահին այս մարդը համախմբման, որեւէ մեկի խորհուրդը լսելու եւ որեւէ խելացի առաջարկ իրականացնելու ցանկություն չունի: Թշնամին չոքել է մեր դռանը, եւ մեր երիտասարդները զոհվում են սահմանին, իսկ ինքը, բառի բուն իմաստով, «գրողի ծոցն» է ուղարկում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս նախկին նախագահներին՝ ասելով, որ «ես ձեր օգնության կարիքը չունեմ, ես միայնակ եմ որոշումներ կայացնում, եւ վերջ», իսկ թե արդյունքում երկիրը կկործանվի` դա մեր ժողովրդի որոշումն է, ինքն է ընտրել ինձ։


Մենք փորձեցինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ երեք նախագահների թիմակիցներից՝ հասկանալու, թե այս հայտարարությունից հետո ինչ են մտածում նախկին նախագահների հանդիպումների ձեւաչափի մասին, եւ արդյոք այդ հանդիպումները կարո՞ղ են ուղղված լինել երկրի ղեկավարին խորհուրդներ տալուն, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում` «երկխոսություն սկսելուն»։ ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ պատասխանը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին էր ուղղված, ոչ թե մյուս նախագահներին։ «Կարծում եմ՝ Նիկոլի պատասխանն ուղղված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ես ձեր աջակցության կարիքը չունեմ, ինչ ուզեմ՝ կստորագրեմ։ Ուրիշ բան չի ասել, որովհետեւ իր շուրջ համախմբման ցանկություն ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները կարծես թե չեն հայտնել»,- ասաց նա։ Մեր հարցին՝ նախկին նախագահների հանդիպման նպատակը, այդ դեպքում, ո՞րն էր, Զաքարյանն ասաց․ «Նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն էր։ Իսկ որ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է եւ խիստ մտահոգիչ, որ մենք կա՛մ կկանգնենք նոր պատերազմի առաջ ու դրանով՝ պետականության կորստի առաջ, կա՛մ առանց պատերազմի՝ Նիկոլի ստորագրությամբ պետականության կորստի առաջ, հետեւաբար, ստեղծված իրավիճակն ինքնին պարտադրում է, որ նախագահների ձեւաչափի շուրջ որոշակի հանրային ակնկալիքներ ձեւավորվեն։ Իսկ կոնսոլիդացիայի գաղափարն այն է, որ հասարակության կոնսոլիդացիա պետք է լինի՝ առանց Նիկոլի։ Նիկոլն էդ կոնսոլիդացիայի մեջ անելիք չունի։ Այսինքն՝ խնդիրն իր շուրջ կոնսոլիդացվելը չէ»։ Ռոբերտ Քոչարյանի թիմակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ կոնսոլիդացիան չէր այդ հանդիպումների նպատակը, եւ հղում արեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերին․ «Ինչպես ասել է երկրորդ նախագահը՝ պրոբլեմի շուրջ կոնսոլիդացիա չի լինում, կոնսոլիդացիա լինում է նպատակի շուրջ»։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ առաջին նախագահի թիմակիցներից, բայց նրանք համառորեն չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ։ Ասացին՝ լռության ուխտի մեջ են, երեւի մի երկու օրից կխոսեն, նշեցին, որ մեր զանգից հետո թիմով հավաքվում են` քննարկելու իրավիճակը։ Բայց երկու օր սպասելու կարիք չեղավ։ Հավանաբար, այդ հանդիպման արդյունքում որոշվեց, որ պետք է հայտարարություն տարածեն ՀԱԿ առաջնորդի խոսնակ Արման Մուսինյանի բերանով, ով իր էջում գրեց․

«Պետք է արձանագրել, որ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենեւին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ առաջին նախագահը հարկ է համարում նաեւ ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»։ Սա նշանակում է, որ առաջին նախագահը դուրս է գալիս նախագահների ձեւաչափից։

Կշարունակե՞ն արդյոք մյուս նախագահները եւ Վեհափառը հանդիպումները, ի՞նչ ազդեցություն կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը նրանց նախաձեռնության վրա, երեկ մեզ չհաջողվեց պարզել: Բոլոր նրանք, ովքեր կարող էին որեւէ կերպ մեկնաբանել, երեկ հրաժարվեցին խոսել այս մասին: Նախագահների գրասենյակներից ասացին, որ դեռ չեն քննարկել, թիմակիցները հղում արեցին գրասենյակներին: Պարզ էր, որ բոլորն անակնկալի էին եկել: Թեեւ բոլոր խելացի մարդիկ հասկանում էին, որ այս անգամ եւս նախկին նախագահների կոնսոլիդացիա չի ստացվելու, եւ այդ ձեւաչափը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն է ձախողելու: Գոնե նրա` Հ1-ին տված հարցազրույցից հետո սա ակնհայտ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan