Այսօր՝ 26 նոյեմբերի 2022թ., 00:00
Իրադրությունն ակնհայտ անկանխատեսելիության հուն է մտել, իսկ Հայաստանի իշխանությունը դրան ի պատասխան, զբաղված է փողոց փակելով/զարդարելով Սիրուշոն հրապարակել է դստեր լուսանկարը Կցանկանայի՝ ստեղծեինք միջազգային իրավունքի մեխանիզմներ մշակող թիմը. Ալվինա Գյուլումյան «Հաղթողի հետ լրիվ այլ լեզվով են խոսում, պարտվողի հետ՝ լրիվ այլ». քաղտեխնոլոգը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին Ինչպես կարող է Հայաստանում ծնվածն այս երկիրն այնքան չսիրել, որ մուրճով էսպես քանդելով գնա առաջ. Նաիրի Սարգսյան Չուխանի նկատմամբ վերաբերմունք…դե պատասխանեք. Ալիևը դեռ ստանալիք ունի Նիկոլից. Արմեն Աշոտյան ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում եվրոպական հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործ Ադրբեջանին Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը Այն, ինչ պետք է կնքվի, խաղաղության հետ որևէ կապ չունի. Էդգար Ղազարյան Մեր գողը ոչ միայն տնից է, այլև տանտերն է, ու մեր եզը երդիկից հանում են. Սերժ Սրապիոնյան Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեծ պատրաստակամությամբ հանձնում Արցախը. Ավետիք Չալաբյան Նույնն է՝ աղջկան խայտառակ անես, բայց ասես՝ գալու ենք, ուզենք. Գևորգ Պետրոսյանը՝ «խաղաղության» մասին Ալիեւը եւ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Շահառուն Հայաստանն է, սակայն, հայկական տարբերակ չկա. Գեւորգ Դանիելյան Շուռնուխի դպրոցի դիմաց պանթյուրքական լոզունգ տեղադրելը՝ խաղաղ բնակչության դեմ ագրեսիվության ցուցադրում է. Թաթոյան ՔՊ–ական պատգամավորը Դիլիջանում վթարի է ենթարկվել, նրա ծառայողական մեքենան բախվել է ծառին Շիրակի մարզպետը մարզի ոստիկանապետից ակնկալում է եղբորը բերման ենթարկելու հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն (տեսանյութ) Կադիրովը Պուտինի հետ սելֆի է արել Քարվաճառը այս տարածաշրջանի բանալին է, և այդ բանալին, առանց մի կրակոցի տեղական օգուզները նվիրեցին իրենց արևելյան եղբայրներին․ Տիգրան Քոչարյան Ադրբեջանը հերթական ապատեղեկատվություն է տարածել Երևանն ու Բաքուն ունեն իրենց շահերը՝ Թուրքիայի ու Իրանի հետ կապված, բայց դա իրենցն են․ Ստանիսլավ Տարասով Ներքին «թիմեր», ոչ խաղաղ «արշալույսներ».... 90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ Մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել. Թևան Պողոսյան Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տակ Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել Բանկային ոլորտի փորձագետները դեմ են համընդհանուր հայտարարագրմանը Ինչո՞ւ ընտրվեց Մարտիրոսյանը. լարվածություն Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններում Վիկտոր Սողոմոնյանի գիրքը Մոսկվայում բեստսելլեր է դարձել Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ Միջադեպ հայկական պատվիրակության մասնակցությամբ Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը տապալվել է Թշնամին կրկին առավոտյան կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանին ազատում են աշխատանքից Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Զոհեր, զոհեր, էլի զոհեր ու․․․ Սալյո՛ւտ Տղա եք՝ մի սահմանափակեք մարդկանց խոսելու իրավունքը. Տիգրան Քոչարյան «ՀԱՊԿ գագաթնաժողովը կանխեց Հայաստանի դեմ հերթական ռազմական ագրեսիան, բայց արդյո՞ք երկար ժամանակով». Արտաշես Գեղամյան Օրենսդիրը նաև պետք է հստակ սահմանի՝ դրսից եկող գումարները եկամտահարկով չեն հարկվում. Հրանտ Բագրատյան Նիկոլի ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ՝ ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի․ Վահե Սարգսյան Մոսկվայում տղամարդը, շփոթելով իրական զոհին, 7 անգամ կրակել է և փորձել սպանել հայ երիտասարդին 180 աստիճան հակառակ կարծիք․ ի՞նչ էր ասում պետական պարտքի մասին Փաշինյանը նախկինում և հիմա (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանն ուզում ոչնչացնել ԱԱԾ արխիվները Առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով Для педагогов из Армении стартует новая серия бесплатных онлайн-курсов Մենք հեռուստատեսություն ենք մտածող մարդկանց համար. Հարություն Հարությունյան 2022-ի 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով Նրանք, ովքեր շահագործում և կողոպտում են հայրենիքը, հակահերոս են․ Դավիթ Բաբայան Գյուղացի․ «Թող Նիկոլը գա նայի մեր սարերի վիճակը»։ Փաշինյան․ «Էդ սարի ծերին, որ ձյուն ա, մեր ինչի՞ն ա պետք․․․» Գործակալները բացահայտ են աշխատում. Անդրանիկ Թևանյան «Մոտ 60 հեկտար վարելահող չենք կարողանում մշակել, եթե ռուս խաղաղապահների թիվն ավելացնեն՝ հնարավոր կլինի աշխատել». Նոր Ղազանչիի գյուղապետ ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքները ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին Ոստիկանությունը 600 կիլոգրամ կանեփի անհետացման մեջ մեղադրել է առնետներին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցեր Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն ԱԱ-2022-ում արգենտինացիներին հաղթելու համար կստանան Rolls-Royce «Ես հիմարների հետ եմ»․ Ալիսոնը՝ ՀԱՊԿ-ի դեմ բողոքի ակցիայում Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպում չի լինի, քանի որ նա Մակրոնի ներկայության պայման է դրել․ Ալիև «Հայաստան» խմբակցության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նիստ կանի Նորից տուգանքի մատերիալ է դառնում քաղաքացին․ պատգամավորը՝ հայտարարագրման նախագծի մասին Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը Չեմ կարծում, որ Հայաստանը կարող է արգելափակել «Զանգեզուրի միջանցքը»․ Ալիև Սահակաշվիլիի առողջության փորձաքննությունը վկայում է նրա թունավորման մասին Ադրբեջանն Արցախում կրկին թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին ««Տղա» կանչելը որպես քաղաքականություն». Ավետիք Իշխանյան Ղրղզստանի խորհրդարանում հրդեհ է բռնկվել Ինչո՞ւ է բերման ենթարկվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը Ուկրաինայում առաջնագիծը էական փոփոխությունների չի ենթարկվել, Բրիտանիայի ՊՆ-ն Կիևին կոչ է արել ձմռանը պահպանել գործողությունների տեմպը «Կառավարության «հանճարեղ» բարեփոխումների արդյունքում այսօր Գյումրիում շուրջ 479 ընտանիք զրկվել է նպաստից Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել Ջրի սակագինը 20 դրամով բարձրացնելուց հետո հայտարարում էին, թե 10 տարի սակագինը կայուն կլինի, բայց էլի չեղավ Սպառողական վարկերի տոկոսադրույքներն աճել են Ռիշարլիսոնի ֆանտաստիկ գոլը շրջադարձ հարվածով (տեսանյութ) Կիևը մտադիր է ՆԱՏՕ-ին ներքաշել ՌԴ-ի հետ պատերազմի մեջ՝ կազմակերպելով «միջուկային միջադեպ» Ռուսական հերթական խոշոր տանկային շարասյուն ռազմաճակատի ճանապարհին է (տեսանյութ) Արցախի քաղաքական շրջանակներում տարակուսած են Վարդանյանի նշանակումներից
Հարցում

Նույնիսկ վերելակը կանչեք, չի գա

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպառազինությունների ձեռքբերման հարցը Հայաստանի համար միշտ էլ կարևոր նշանակություն ունեցող խնդիր է եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն անընդհատ փորձել է միլիարդավոր դոլարների նորագույն սպառազինություններ գնելու միջոցով փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Սակայն հայկական կողմի համար նոր սպառազինությունների ձեռքբերումն առավել քան հրատապ է հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն արդեն սկսել է բացահայտ սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Թվում էր, թե փաշինյանական պարտությունից հետո Հայաստանը պետք է ամեն ջանք գործադրեր նորագույն սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ, սակայն, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, այս հարցում էական խնդրահարույց թեմաներ կան։ Իշխանական պատգամավորների կողմից այս օրերին դժգոհություններ են հնչում, թե իբր 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից դեպի Հայաստան զենք չի մտել, «Շոյգուի նվիրած դաշույնը միակ զենքն էր» և այլն։ Բայց առավել տարօրինակ է, երբ կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն է հայտարարում, թե Հայաստանը որոշ դեպքերում զենքի դիմաց հարյուր միլիոնավոր դոլարներ վճարել է, սակայն այդ զենքի մատակարարումը այդպես էլ տեղի չի ունեցել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Ամեն իրավիճակ իր պատճառներն ունի։

Սա փաստում է, թե ինչ վիճակի են ՀՀ իշխանությունները հասցրել դաշնակիցների հետ հարաբերությունները, որ վճարել են, բայց չեն կարողանում սպառազինությունները ստանալ։ Եթե, իհարկե, ամեն ինչ այնպես է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, իսկ նրա խոսքերին հավատալը հիմա արդեն ոչ թե պարզապես միամտություն է, այլ հիմարություն: Այնպես չէ, որ զենքի մատակարարումը կատարվում է ինչպես, օրինակ՝ շուկայում սովորական ապրանքներ գնելու տեսքով։

Նախ՝ դրա համար նախօրոք պայմանագրեր են կնքվում, ժամկետներ են սահմանվում, որոնք կարող են մինչև մի քանի տարի նախատեսել, որպեսզի արտադրող կազմակերպությունը հասցնի դրանք արտադրել և մատակարարել։ Եվ հաճախ պատահում են նաև դեպքեր, երբ ռազմարդյունաբերությունն, ուղղակի ծանրաբեռնվածության տակ հայտնվելով, ուշացնում է սպառազինությունների մատակարարումը։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում ուշանում են ռուսական սպառազինության մատակարարումները։ Բացի այդ, զարմանալի է, թե ինչպե՞ս էր պատահում, որ նախկին նախագահների օրոք, որոնց կառավարման ժամանակաշրջանն անընդհատ քննադատության էր ենթարկվում Փաշինյանի կողմից, Հայաստանը սպառազինությունների մատակարարման հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, իսկ հիմա հանկարծ խնդիրներ է ունենում։

Եվ պատահական չէ, որ երկրորդ նախագահն իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև այս խնդրին՝ նշելով, որ ո՛չ իր ժամանակ, ո՛չ էլ երրորդ նախագահի օրոք զենքի մատակարարումը խնդիր չի եղել։ Մասնագետները ևս փաստում են, որ նախկինում Հայաստանը անգամ վարկով է սպառազինություններ ձեռք բերել, իսկ որոշ դեպքերում էլ զենքը տրամադրվել է ռազմատեխնիկական օգնության շրջանակներում, այսինքն՝ առանց գումարի։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ զենքի ձեռքբերումն իրականացվել է այդ գործում ներգրավված անհատների միջոցով, օրինակ՝ Դավիթ Գալստյանի, իսկ հիմա ամբողջ կառավարությունը լծվել է այդ գործին, «տանջվում-տառապում» է, բայց չի կարողանում ստանալ այն զենքը, որի համար վճարված է։

Ուշագրավ է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն ակնարկում է, թե գումարի խնդիր չունեն, բայց մատակարարումների խնդիր ունեն։ Եթե գումարի խնդիր չկա, ապա զենքի համաշխարհային շուկան այնքան մեծ է, որ ահռելի մատակարարումներ կարելի է կազմակերպել։ Նույնիսկ Ադրբեջանին զենք մատակարարող Իսրայելից են հայտարարել, թե պատրաստ են զենք վաճառել նաև Հայաստանին։ Եվ բոլոր հնարավորությունները կան, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի զենքի ձեռքբերման ուղղությունը, սպառազինությունների տարբեր բաղադրիչներ ձեռք բերի ոչ թե մեկ, այլ տարբեր երկրներից, սակայն իշխանությունները դատարկ խոսակցություններից այն կողմ չեն անցնում։ Չնայած ներկայիս իշխանությունների դեպքում միայն զենքի մատակարարման հարցը չէ, որ ձախողվում է, բոլոր ոլորտներում էլ նույն վիճակն է։ Մի հայտնի խոսք կա, որ ասում են՝ «դու նույնիսկ վերելակը կանչես, չի գա»։

Սա շատ տիպիկ է բնորոշում Փաշինյանի կառավարումն ու կառավարությունը։ Մյուս կողմից՝ Փաշինյանը Հայաստանին մատակարարվելիք սպառազինության արգելափակումը պայմանավորում է մեր դաշնակիցների հետ հարաբերություններում Ադրբեջանի հասած հաջողություններով, քանի որ, ըստ երևույթին, Բաքուն փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի, ու հաջողում է: Այսինքն, Փաշինյանն ինքն է հաստատում դիվանագիտական դաշտում Հայաստանի պարտությունը, երբ թշնամին Հայաստանին վերաբերող հարցերում կարողանում է մեծ ազդեցություն ունենալ մեր դաշնակիցների դիրքորոշման վրա։ Այդ մասին, ի դեպ, արդեն չորս տարուց ավելի խոսում են թե՛ ԶԼՄ-ները, թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական գործիչները։

Նախկինում երբեք Ադրբեջանը չի կարողացել դիվանագիտական հարթակում հաղթել Հայաստանին և միշտ պարտվածի դիրքերից է հանդես եկել։ Եվ 2016 թվականին նույնիսկ Ալիևն էր խոստովանում, որ փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։ Իսկ Փաշինյանը ոչ միայն փոշիացրեց մեր դիվանագիտական հաջողությունները, այլև այն աստիճանի է հասցրել, որ միջազգային հարաբերություններում Հայաստանը դադարել է գործոն լինելուց։ Մեզ վերաբերող հարցերն ուրիշներն են որոշում։ Ապիկարության (սա՝ լավագույն դեպքում) արդյունքում Փաշինյանի իշխանությունն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ Բաքուն մեկը մյուսի հետևից մարսում է իր հանցագործությունները՝ մնալով անպատիժ։ Իսկ այս իրողությունը պայմաններ է ստեղծում, որ Ադրբեջանի ախորժակն ավելի բացվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan