Այսօր՝ 10 դեկտեմբերի 2023թ., 00:00
Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան «Զինվորները թմրանյութ են պատվիրել, եղել է լարվածություն վերադասի հետ, իրար խփել են»․ հրդեհից զոհվածների գործով տուժող Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների ՍԱՏՄ-ն կասեցրել է «Կարաս»-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը Գիտեինք, որ բենզինով վառարանը վառել չի կարելի, դիզվառելիքով էինք վառում. կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժող Գյումրիում Infinity-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին. երեխան հիվանդանոցում է Հայաստանի խորհրդարանը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Երևանում վարորդը Hyundai-ով բախվել է երկաթե պաշտպանիչ պատնեշին և կողաշրջվել՝ հայտնվելով կառուցվող էլիտար շենքերի տարածքում Հրապարակվել են Ադրբեջանի կողմից ազատ արձակված հայ զինծառայողների անունները Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածությունները Ցողունային բջիջների 41-րդ հավաքագրումը ՌԴ նախագահի ընտրությունները կկայանան մարտի 17-ին Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունն է (տեսանյութ) Ինչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր «Մանկության տարիներին միասին ենք խաղացել». ադրբեջանցին ապրել է Երևանում, բայց Կոմիտաս 5Ա-ում տեսանյութը ինքը չի նկարել Սյունիքի մարզի լեռնային հատվածներում մառախուղ է․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ավազակային հարձակում՝ Մեյմանդարի շուկայի մոտ. դանակահարել է տաքսու վարորդին, հափշտակել իր մոտ եղած փողն ու հեռախոսը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է նաև Հայաստանում Այս ամիս կատարված տարեկան 12,000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա․ քաղաքապետարան Կանգնել ենք ու չգիտենք՝ ՌԴ-ի, թե ԱՄՆ-ի գիրկը գնանք, փրկությունը մեր ինքնության վերականգնման մեջ է Ի՞նչ կա դասագրքերում, ի՞նչ ենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն․ Բագրատ Սրբազան Արդարադատության հետ կապված մի՛ ծիծաղեցրեք, տեսնում ենք ինչ է կատարվում. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին 73 հին հռոմեական մետաղադրամներից բաղկացած գանձը վաճառվել է 15 000 ֆունտով Դուք նորից փորձում եք մանիպուլացնել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին Ինչո՞ւ մինչև հիմա չեն հրապարակվում 44-օրյա պատերազմի հերոսների անունները. Գեղամ Նազարյան «Էդ էլի դեղին ժիգուլու պատմությունն ա, իբր ի՞նչ ի նկատի ունեք». Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին Կոտրվել են երկու ոտքերս. Նաիրի Հոխիկյան Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգ․Հայկուհի Հարությունյան Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը. բախվել են նրա Maserati-ն և Toyota-ն Ադրբեջանին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի. Ալիև Զելենսկին չեղարկել է նոր օգնության համար ուղղակիորեն ԱՄՆ օրենսդիրներին դիմելու ծրագրերը Հայաստանը պետք է մոռանա Արցախի մասին․ Իլհամ Ալիև Հավանաբար, այդ զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ էր հա՞. Արթուր Խաչատրյան Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը Սենց բան անելը աշխարհի վերջը չէ, որ իրար տաք․ ՔՊ-ականը՝ ադրբեջանցու կողմից Երևանում նկարահանված տեսանյութի մասին Ադրբեջանը զենքեր է արտադրում և ուղարկում Ուկրաինա․ «Ռիբար» ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել Պաշտպանության ծախսերը նվազել են. էդքան պաշտպանված պետությո՞ւն ենք. Արթուր Խաչատրյան ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին Պետք է ամեն ինչ անել, որ կարևորվի փաստաբանի մասնագիտությունը, աջակցել, որ բարձրանա վստահությունը Որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով եւ գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում Մենք երբեք չենք ասել, որ չենք շարունակում համագործակցել Ադրբեջանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին Արեն Մկրտչյանը Ալավերդու համայնքապետարանում որոշել էր «կինոյի տղա» խաղալ Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Բաքվում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարները․ մանրամասներ Մայր Աթոռը աջակցության ծրագիր է իրականացնում Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների համար Թուրքիայում գները անշեղորեն աճում են. Ներկայացվել են պաշտոնական տվյալները ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա․ մանրամասներ Անգամ որոշ ՔՊ-ականներ էին նեղվել Ալավերդիում կատարվածից Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա. ամենուր շինարարություն է Ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել․հայտարարություն Սահմանվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների ու նպաստների վճարման ընթացակարգերը «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. Ղարամյան Ո՞րն է հաջորդը Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. տատն ու 2-ամյա թոռը հիվանդանոց են տեղափոխվել «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում» 150,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները և փախչել. Բորել Արեն Մկրտչյանը լպստեց նրանց, ում մի կտոր բուխանկան էր հետաքրքիր ու դարձավ պատգամավոր. ալավերդցի «Չափերդ ճանաչիր, կսատկացնեմ, այ սրիկա». Ալավերդու համայնքապետն ու Արեն Մկրտչյանը վիճեցին Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր Ընդդիմադիր դաշտի համախմբման միջոցով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում․ ԱԺՄ նիստ է եղել Իսրայելը հայտնել է Լիբանանի տարածքից արձակված արկերի մասին․ կան վիրավորներ Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը Այդպես էլ չլրջացան ոչ Նիկոլը, ոչ էլ՝ իր խմբակը․ մուտիլովշիկների մակարդակից այդպես էլ չաճեցին սրանք Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը․ Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինային օգնելու համար միջոցների սպառման մասին Ֆրանսիան առաջարկել է ուսումնասիրել ՀՀ-ին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որը ռասիզմի հիմքով վանդալիզմ է Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
Հարցում

1-ին արկն իր վրա է վերցրել նռնենին, որով սնվել են օրեր.«Կարծես ընկեր էի կորցրել». զոհված Շանթի նոթատետրը գիրք է դարձել

18-ամյա Շանթ Նավոյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին, առաջին հայտարարված հրադադարից րոպեներ անց:

Նրա մայրը՝ Էլեն Նավոյանը NEWS.am-ի հետ զրույցում պատնեց, որ ժամը 12-ին, երբ հրադադարը հայտարարվել էր, 20 րոպե չանցած առաջին խախտումներից զոհվել է իրենց ամբողջ դասակը: «Շանթը վիրավոր է եղել, շուրջ 1,5 ժամ ողջ է եղել, ամենամոտ հոսպիտալն Իշխանաձորն է եղել, որն իրենց տեղակայման վայրից 100 կմ հեռու է: Մինչեւ հասցրել են, արդեն հոսպիտալում մահացել է: ԱԹՍ-ն է հարվածել իրենց զինամթերքին, բեկորային վնասվածքներ են ստացել»,-ասաց մայր՝ը հավելելով, որ առաջին իսկ օրից մինչեւ հոկտեմբերի 9-ը որդին իրենց հետ շատ կաճ, բայց կապի է դուրս եկել:

«Սեպտեմբերի 27-ին իրենից լուր չունեինք, ընկերուհուն էր գրել, որ չպատասխանես, ամեն ինչ նորմալ է, մերոնց ասա՝ նորմալ եմ, հենց հարմար լինի կզանգեմ: Դրանից հետո մինչեւ հոկտեմբերի 9-ը գրեթե ամեն օր զանգել է շատ կարճ: Պարզապես ասել է, որ լավ է: Ու մենք չէինք հասկանում որտեղ է, որովհետեւ զարմանում էինք, որ ձայն չկա հեռախոսում: Իրականում այն ամենի մասին, որ մենք հետո իմացանք Շանթի նոթատետրից, ինքը չի խոսել զանգերի ընթացքում:

Այդ բոլոր օրերին նա մասնակցել է ռազմական գործողություններին, առանց քուն, առանց դադար, օրեր շարունակ սոված: Հիմա տեսնում եք՝ Շանթի մոտ նուռ է դրված: Նա նոթատետրում գրառում ունի, որ քանի օր ոչինչ չընդունած ստամոքսով են եղել եւ նռնենին այդ քանի օրն իրենց պահել է, որով իրենք սնվել են: Գրել է, որ իրենց ուղղությամբ առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին»,-պատմում է մայրը:

Նա նաեւ վերարտադրեց Շանթի գրառումն այդ մասին. «Ինձ գցեցի գետնին, եւ կանչեցի ընկերներիս, 4-ն էլ լավ էին: Ամեն ինչ նույնն էր, միայն նռնենին չկար: Կարծես ընկեր էի կորցրել: Գնացի ու դեմքս սկսեցի մաքրել քաղցր կարմիրից»: Ինքն ավելի պատկերավոր է նկարագրել այդ ամենը:

Այդտեղից պարզ դարձավ, որ իրականում սնունդ չեն ունեցել առաջին օրերին եւ նուռն է իրենց պահել: Հասկացանք, որ շատ ժամանակ մենակ են եղել: Կա գրառում. «Ուտում էինք հացի վերջին կտորները եւ հայհոյում սպայական անձնակազմին»: Այն, որ 4 շարասյուն տանկ են խփել, դա էլ կա գրառումներում:

Առաջին երրորդ օրը ոտքից վիրավորում է ստացել, բայց չի էլ ասել մեզ դրա մասին: Գրել է՝ Աստված հետս էր, մի փոքր քերծվածք ստացա ձախ ծնկիցս վերեւ:

18 տարեկան էր, Ֆրանսիական համալսարանի ուսանող, մեկ կիսամյակ հասցրել էր սովորել: Իր երազանքը ռեժիսոր լինելն էր եւ ֆիլմ նկարելը: Հետո վերջին տարիներին մտածեց, որ Հայաստանի համար մի քիչ ակտուալ մասնագիտություն չէ եւ որոշեց ուսանել մարկետինգի ֆակուլտետում: Բայց կինո նկարելու միտքը երբեք չէր թողել»,-ասաց Էլեն Նավոյանը:

Մայրը չբացառեց, որ իր գրառումների հիման վրա ֆիլմ նկարվի: «Այնքան պատկերավոր են իր գրառումները: Երբ Ավանի թեմից Տեր Հարությունը որոշ բաներ ընթերցեցինք, ինքն ասաց՝ Շանթը նկարել է իր կինոն, ինքը գրել է սցենարներ, որոնք արդեն ֆիլմ են»:

Պատերազմը չի ավարտվել, շարունակվում է եւ իրականում շատ ծանր է դա գիտակցելը եւ ընդհանրապես հասկանալ, որ մենք շարունակում ենք դրա մեջ լինել: Եռաբլուրը մեծանում է, մենք շարունակում ենք սերունդ կորցնել: Ես անգամ չեմ կարողանում ընկալել ու հասկանալ, թե ինչ է արվում, որպեսզի այս իրավիճակից դուրս գալ: Մենք այսօր րկիր, հայրենիք կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած: Մենք հասել ենք մի կետի, որ գիտես՝ ունես անելիքներ, բայց չգիտես՝ անես, թե չանես: Պետք է արթնանալ ու փորձել արթուն գործողություններ անել»,-ասաց նա:

Նշենք, որ Գյումրիում ներկայացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, 20-ամյա Շանթ Նավոյանի «Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը։ Ամենաշատ գրառումները Շանթը կատարել է ծառայության ընթացքում։ 2019 թվականին է զորակոչվել բանակ, ծառայում էր Կապանում:

Մայրը պատմել է, որ զինվորական նոթատետրում արված Շանթի գրառումները իր զոհվելուց հետո են տվել։ 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan