Այսօր՝ 28 նոյեմբերի 2022թ., 00:00
ՌԴ-ի հետ Ադրբեջանի գազային գործարքը անհարմար հարցեր է առաջացնում Եվրոպայի համար Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի ԱԱ-2022. Օրվա հանդիպումները Գերմանիան եւ Իսպանիան բաժանվեցին խաղաղությամբ Խորվաթներին մնում է չպարտվել Բելգիայից Մարոկկոն շատ ավելի ուժեղ էր մամուլի կողմից գերագնահատված Բելգիայից Վահան Քերոբյանը ռոմանտիկ գրառում է արել Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը. Ռուբեն Վարդանյան-ը՝ RTVI-ին Կոստառիկացիներն արթնանում են եւ ցնցվում հաճելի անակնկալից Էրդողանը հայտարարել է մինչեւ 2023-ի ավարտը թուրքական ԱԹՍ-ի արտադրության մասին ԱՄՆ պատժամիջոցների մեղմացման լույսի ներքո Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը վերսկսում են բանակցությունները Շուկաները պետք է պատրաստ լինեն անկմանը «Խորապես ցնցված եմ Վլադիմիր Մակեյի մահվան լուրից»․ Արարատ Միրզոյան Ուկրաինայում հրետանին ձախողում է`խնդիրներ առաջացնելով Պենտագոնի համար. NYT C խմբում խաղում են 2:0 Ֆրանսիան աշխարհի չեմպիոնի մակարդակի խաղ է ցուցադրում Խաղողը նիսյա տվեցի, հիմա էլ հանցագործություն եմ անում, բայց ճար չկա. խաղողագործը այգին քանդում է Կոմիտաս Վարդապետն անմահ է, անմահ է նաև նրան լույս աշխարհ բերած Ազգը․ Ասողիկ աբեղա Կարապետյան Սպայկա ընկերության վնասն արդեն գերազանցում է 1 մլրդ դրամը Միայն անուղեղ մարդը չի վախի, ով գիտակցում է, որ իրեն ու ադրբեջանցուն մի փողոց է բաժանում. Շուռնուխի գյուղապետ Մինչ մենք զբաղված ենք խաղաղություն մուրալով, Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը և պատրաստվում նոր պատերազմի․ Կարեն Հովհաննիսյան Մեր թիվ 1 խնդիրը Փաշինյանն է. պետք է վերացնենք այդ խնդիրը, ու ամեն ինչ իր տեղը կընկնի. Գերասիմ Վարդանյան «Նիկո՛լ, չե՛ս մարսելու․ Նար-Դոսի փողոցում հարվածել են խնձոր վաճառող տարեց կնոջը, ապրանքը՝ առգրավել»․ ահազանգ «ԱԱԾ, դուք գետինը չեք մտնո՞ւմ». Ռուբեն Մխիթարյան Աննա Մկրտչյանը հրավիրվել է հարցաքննության ՔՊ-ի գրասենյակում ընտրությանը հետևած գործարարը հերթական միլիարդանոց գործարքն է կնքել Կառավարության հետ ԱԱ-2022. Օրվա հանդիպումները Պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու՝ Փաշինյանի ճանապարհը բացելիս. նաև անչափահաս է տուժել. մանրամասներ. (տեսանյութ) «Խաղադաշտ է մտնում» Ալեն Սիմոնյանը. ԱԺ նախագահը գնում է ֆուտբոլ նայելու. (տեսանյութ) Ավստրալիան առաջին միավորները վաստակեց Իրանը կարող է եւ չհաղթել, իսկ ահա Ամերիկան՝ պարտավոր է Էկվադոր-Սենեգալ խաղը՝ յուրօրինակ եզրափակիչ Բրազիլիան պատրաստ է նվաճել աշխարհի գավաթը, եթե չխանգարեն Իրադրությունն ակնհայտ անկանխատեսելիության հուն է մտել, իսկ Հայաստանի իշխանությունը դրան ի պատասխան, զբաղված է փողոց փակելով/զարդարելով Սիրուշոն հրապարակել է դստեր լուսանկարը Կցանկանայի՝ ստեղծեինք միջազգային իրավունքի մեխանիզմներ մշակող թիմը. Ալվինա Գյուլումյան «Հաղթողի հետ լրիվ այլ լեզվով են խոսում, պարտվողի հետ՝ լրիվ այլ». քաղտեխնոլոգը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին Ինչպես կարող է Հայաստանում ծնվածն այս երկիրն այնքան չսիրել, որ մուրճով էսպես քանդելով գնա առաջ. Նաիրի Սարգսյան Չուխանի նկատմամբ վերաբերմունք…դե պատասխանեք. Ալիևը դեռ ստանալիք ունի Նիկոլից. Արմեն Աշոտյան ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում եվրոպական հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործ Ադրբեջանին Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը Այն, ինչ պետք է կնքվի, խաղաղության հետ որևէ կապ չունի. Էդգար Ղազարյան Մեր գողը ոչ միայն տնից է, այլև տանտերն է, ու մեր եզը երդիկից հանում են. Սերժ Սրապիոնյան Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեծ պատրաստակամությամբ հանձնում Արցախը. Ավետիք Չալաբյան Նույնն է՝ աղջկան խայտառակ անես, բայց ասես՝ գալու ենք, ուզենք. Գևորգ Պետրոսյանը՝ «խաղաղության» մասին Ալիեւը եւ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Շահառուն Հայաստանն է, սակայն, հայկական տարբերակ չկա. Գեւորգ Դանիելյան Շուռնուխի դպրոցի դիմաց պանթյուրքական լոզունգ տեղադրելը՝ խաղաղ բնակչության դեմ ագրեսիվության ցուցադրում է. Թաթոյան ՔՊ–ական պատգամավորը Դիլիջանում վթարի է ենթարկվել, նրա ծառայողական մեքենան բախվել է ծառին Շիրակի մարզպետը մարզի ոստիկանապետից ակնկալում է եղբորը բերման ենթարկելու հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն (տեսանյութ) Կադիրովը Պուտինի հետ սելֆի է արել Քարվաճառը այս տարածաշրջանի բանալին է, և այդ բանալին, առանց մի կրակոցի տեղական օգուզները նվիրեցին իրենց արևելյան եղբայրներին․ Տիգրան Քոչարյան Ադրբեջանը հերթական ապատեղեկատվություն է տարածել Երևանն ու Բաքուն ունեն իրենց շահերը՝ Թուրքիայի ու Իրանի հետ կապված, բայց դա իրենցն են․ Ստանիսլավ Տարասով Ներքին «թիմեր», ոչ խաղաղ «արշալույսներ».... 90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ Մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել. Թևան Պողոսյան Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տակ Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել Բանկային ոլորտի փորձագետները դեմ են համընդհանուր հայտարարագրմանը Ինչո՞ւ ընտրվեց Մարտիրոսյանը. լարվածություն Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններում Վիկտոր Սողոմոնյանի գիրքը Մոսկվայում բեստսելլեր է դարձել Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ Միջադեպ հայկական պատվիրակության մասնակցությամբ Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը տապալվել է Թշնամին կրկին առավոտյան կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանին ազատում են աշխատանքից Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Զոհեր, զոհեր, էլի զոհեր ու․․․ Սալյո՛ւտ Տղա եք՝ մի սահմանափակեք մարդկանց խոսելու իրավունքը. Տիգրան Քոչարյան «ՀԱՊԿ գագաթնաժողովը կանխեց Հայաստանի դեմ հերթական ռազմական ագրեսիան, բայց արդյո՞ք երկար ժամանակով». Արտաշես Գեղամյան Օրենսդիրը նաև պետք է հստակ սահմանի՝ դրսից եկող գումարները եկամտահարկով չեն հարկվում. Հրանտ Բագրատյան Նիկոլի ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ՝ ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի․ Վահե Սարգսյան Մոսկվայում տղամարդը, շփոթելով իրական զոհին, 7 անգամ կրակել է և փորձել սպանել հայ երիտասարդին 180 աստիճան հակառակ կարծիք․ ի՞նչ էր ասում պետական պարտքի մասին Փաշինյանը նախկինում և հիմա (տեսանյութ)
Հարցում

Թալինցիներն ու սիսիանցիները ցույց տվեցին ճանապարհը

Սեպտեմբերի 25-ին մի շարք, այդ թվում վերջին ռազմական գործողություններից, մեղմ ասած, խիստ տուժած համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերջնականապես տվեցին այն բազմաչարչար հարցի պատասխանը, թե վերջապես ե՞րբ կբացվեն ժողովրդի աչքերը եւ նրանք տեսնելով իրականությունը միասին կփոխեն իրավիճակը:

Թալինցիները եւ հատկապես սիսիանցիները բոլորիս ցույց տվեցին այս ամոթալի, խայտառակ, վտանգավոր, մղձավանջային իրավիճակից դուրս գալու ելքը:

Երբ թասիբով համարվող թալինցիները մեծ առավելությամբ քաղաքապետ են ընտրում մեկին, որը ներկայացնում է Քաղաքացիական պայմանագիրը, այն ուժը, որի ղեկավարմամբ մենք ծանր պարտություն ենք կրել եւ շարունակում ենք կրել, որի ղեկավարմամբ մոտ հինգ հազար լույս տղերք են զոհվել, ապա գիտակցում ես, որ պատկերն ավելի քան տխուր է, բայց երբ ՔՊ-ի թեկնածուի օգտին ոչ թե երեք, այլ 4 հազար 93 սիսիանցի է քվեարկում, ընդ որում, ՔՊ թեկնածուն հաղթում է նաեւ Իշխանասար բնակավայրում, ապա հասկանում ես, որ պատկերը ոչ թե տխուր է, այլ մղձավանջային:

Տերը խոստացավ Սոդոմն ու Գոմորը չկործանել, եթե այնտեղ գոնե տասը արդար լինի... Սոդոմն ու Գոմորը կործանվեցին:

Ի տարբերություն Սոդոմի եւ Գոմորի, մենք ունենք հազարավոր սիսիանցիներ, շամշադինցիներ, լոռեցիներ, թալինցիներ, որոնք հասկանում են իրավիճակի ամբողջ լրջությունը եւ գիտակցում, թե ովքեր են պատասխանատու այս ամենի համար, ինչն էլ ստիպում է հավատալ, որ մենք, ի վերջո, չենք կործանվելու եւ շարժվելու ենք առաջ:

Այսուհանդերձ, մղձավանջի մեջ չմնալու համար պետք է վերջանականապես հասկանանք, որ սեպտեմբերի 25-ին ոչնչացավ այն թեզը, թե հնարավոր է քարոզչությամբ, զրույցներով, բացատրական աշխատանքով մարդկանց, թյուրիմացության մեջ գտնվող մարդկանց ցույց տալ իրականությունը, բացատրել այս ամենի պատճառները, որից հետո նրանք պայքարի շարքերում կհայտնվեն, եւ միասին նոր իշխանություններ կձեւավորենք:

Ծաղկահովիտցիները, անգամ չորս հազար բերդցիները, որոնք քվեարկել են ՔՊ-ի թեկնածուի օգտին, լոռեցիները եւ նույնիսկ այն փոքրաթիվ տաշիրցիները, որոնց ձեռքը գնացել է քվեարկել Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցչի օգտին, մեզ հուշում են՝ մեզ վրա հույս չդնեք, մենք ուշքի ենք գալու, մենք իրականությունը հասկանալու ենք միայն իշխանափոխությունից հետո:

Եկեք ընդունենք, որ եթե նույնիսկ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից, ավելի քան երկու հարյուր զոհերից հետո Սիսիանում գտնվեց գոնե մեկ մարդ, որը քվեարկեց Փաշինյանի օգտին, ապա գոնե այս պահին պետք է ընդունենք, որ իրավիճակը փրկելու համար չպետք է սպասել, թե երբ են սյունեցիները, տավուշցիները կամ երեւանցիները վերադառնալու իրականություն:

Հիմա կասեք, թե ինչու հիշեցի երեւանցիներին: Իսկ դուք վստա՞հ եք, որ եթե Երեւանում քաղաքապետի ընտրություններն անցկացվեին սեպտեմբերի 25-ին, ապա հազարավորներ, եթե ոչ տասնյակ հազարավորներ ՔՊ-ի թեկնածուի օգտին չէին քվեարկելու: Այն օրը՝ սեպտեմբերի 13-ին, երբ երկիրը հարձակման էր ենթարկվել, ՔՊ-ի «տասովշիկները» մեծ ու փոքր գործարարներին, փոքրիկ ու մեծ հիմնարկներ ունեցողներին համոզում էին «աշխատել» Ավինյանի համար:

Իրականությունը սա է, եւ եթե մենք փորձենք այլ իրականություն հորինել եւ հավատալ դրան, ապա միայն ու միայն կհարվածենք օգնության կարիք ունեցող մեր երկրին: Եւ ի՞նչ է պետք անել այս վիճակում: Քայլերը շատ պարզ են, անելիքները հստակ:

Նախ եւ առաջ այսուհետ վերջ ենք տալիս բոլոր այն քննարկումներին, թե ինչ է պետք անել բոլորին ճշմարտությունը հասցնելու համար: Հիմա դրա ժամանակը չէ: Եթե 44-օրյա պատերազմից հետո դեռ կարողանում էինք մեզ ստիպել ու ինչ-որ ձեւով հասկանալ, թե կարող է մարդիկ լինեն, որոնք հավատան, թե պատերազմի հետ ՔՊ-ն ու Փաշինյան Նիկոլը կապ չունեն, ապա սեպտեմբերի 13-ից հետո ... Կարծում եմ այստեղ ամեն ինչ պարզ է:

Պարզ ու ակնհայտ է նաեւ, որ առաջ շարժվելու համար, այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար երկիրը պետք է փոխի պարտության դեմքին եւ հիմնական բանակցողին: Սա աքսիոմ է եւ ապացուցման կարիք չունի: Սա նախ եւ առաջ պետք է հասկանան նաեւ ՔՊ-ում, ՔՊ-ի ղեկավարությունում: Չի կարելի նեղ անձնական կամ թիմային շահերը վեր դասել պետության շահից:

Ընդ որում, հենց ՔՊ-ն պետք է առաջին շահագրգիռ կողմը լինի, որ այդ փոփոխություններն արվեն անցնցում, խորհրդարանում եւ առանց զանգվածային հուզումների: Ի վերջո, մի օր մենք որպես միասնական ազգ պետք է հասունություն, իմաստություն հանդես բերե՞նք, թե շարունակելու ենք դեգերել էմոցիաների ալեկոծ օվկիանոսում:

Վստահ եղեք, եթե ՔՊ-ն խոհեմություն հանդես չբերի, ապա այլընտրանքը դառնալու է քաղաքականապես գիտակից ակտիվ զանգվածի փողոցային հուժկու ճնշումը, որից հետո արդեն ՔՊ-ն պարզապես ստիպված կլինի գնալ զիջումների, բայց ինչու գործը հասցնել դրան, երբ կարելի է առաջ շարժվել խոհեմությամբ եւ բանականությամբ:

Եթե հանկարծ այս կամ այն պատճառներով ՔՊ-ն դիմադրի եւ չընդունի որեւէ բանական առաջարկ, ապա մեզ ավելի ծանրագույն իրականություն է սպասվում՝ դրանից բխող ամենածանր հարվածներով:

Մենք դեռ փոքր ժամանակ ունենք: Մենք իրավունք չունենք կորցնել այդ ժամանակը: Մենք ունենք նաեւ բնական արտաքին դաշնակիցներ, որը մեզ համար այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում բարեբախտություն է, մենք դեռ ունենք ուժեղ զինվորականներ եւ ժամկետային զինվորներ, որոնք ունակ են թշնամուն ծանր կորուստներ պատճառել, բայց սա անվերջ չի կարող շարունակվել:

Մեզ պետք է փոխել բանակցողին, մեզ պետք է նոր կառավարություն, մեզ պետք են բանակցային նոր մոտեցումներ՝ խելամտության սահմաններում: Այս ամենը հնարավոր է, այս ամենը իրականանալի է, չնայած առկա ծայրահեղ մոտեցումներին եւ միմյանց նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումներին:

Վերջում ամենակարեւորի մասին: 44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկ շաբաթ առաջ երկու երեխա տեսիլք են ունենում: Դանիել անունով տղան եւ մյուսը, որի անունը ծնողները չեն ցանկանում հրապարակել, տեսնում են Հիսուսին, որն ասում է. «Պատերազմը շուտով կդադարի, աղոթողները շատացան, բայց դուք դեռ մեղքերի մեջ թաթախված եք, դուք պետք է շատ աղոթեք: Աղոթեք պատերազմից հետո»:

Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan