Փլատակների տակից հանվել է եւս մեկ կնոջ դի. պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ 3-ի
Քիչ առաջ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի փլատակների տակից հայտնաբերվել է եւս մեկ քաղաքացու դի, զոհերի թիվը հասավ 3-ի:
Մահացածը մոտ 40 տարեկան կին է:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։