«Աչքերիս առաջ Արցախի բոլոր երեխաներն են, ովքեր վրեժ են ունենալու իրենց սրտում, դառնալու են տերն իրենց տան ու հողի»․ Ծովինար Մարտիրոսյան
Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից կիսվել է Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերին կից դերասանուհին գրել է․ «Աչքերիս առաջ Արցախի բոլոր երեխաներն են, ովքեր վրեժ են ունենալու իրենց սրտում, դառնալու են տերը իրենց տան ու հողի: Ես հավատում եմ»։