Այսօր՝ 04 հոկտեմբերի 2022թ., 00:00
Երբ Հայաստանի ղեկավարը նիկոլն է Ինչու այդպես նյարդային արձագանքեց Տեր-Պետրոսյանը Հայկական Ժամանակի նյութին․ Ստեփան Դանիելյան Իշխանությունը ժամանակ է ձգում. նպատակն իր համար անվտանգության երաշխիքներ ստանալն է․ «Փաստ» Եվրոպայի ապագլոբալացումն ու ազգայնականության աճը հիշեցնում են 1930-ականները. Fortune «Հրապարակ». Նիկոլը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանը խաղից դուրս եկավ Երկու փաստ, որոնք վկայում են, որ աշխարհը ցնորվել է «Ժողովուրդ». Մանրամասներ ՔՊ խմբակցության նիստից «Փաստ». Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ. ի՞նչ վերաբերմունք ունի պաշտոնական Մոսկվան «Հրապարակ». Ի՞նչ է հասկացնում Նիկոլ Փաշինյանը Պաշտոնանկություններ ՊՆ-ում. Ովքեր են «զոհաբերվելու» Թշնամին կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Հայ զինծառայողների գնդակահարությունն իրականացվել է Իշխանասարում․ Սիրանուշ Սահակյան Երբ վարչապետը թերթի խմբագիր է Ինչու՞ Ադրբեջանը որոշեց հրապարակել իր իսկ կողմից կատարված հանցագործությունները հենց այս պահին Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր Ռազմագերիների սպանությունը Ժնեւի կոնվենցիաների «լուրջ խախտում» է. Սերժ Թանկյանը կիսվել է Civilnet-ի հոդվածով «Հաղթանակ» զբոսայգում ապօրինի «чертово колесо» է կառուցվել․ արձանագրություն կազմե՞լ եք. քաղաքապետ Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են. Իսպանացի պատգամավոր Մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը. Սենոր Հասրաթյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Հարոյանի եղբայրը ԱԺ-ն շուրջ 4 միլիոն դրամով 100 հուշամեդալ է գնել Սրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության մասին Բացահայտվել են Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի անձնական նամակագրությունը Վերին Լարսում ՌԴ քաղաքացիների սահմանազատման 180 հայց է գրանցվել Անպատժելիությունը նպաստում է վայրագությունների. դե Վաալը՝ մահապատժի մասին Սալիվանը Ստամբուլում Էրդողանի խորհրդականի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղ բանակցությունները Սպասում եք, որ ադրբեջանցիներն ավարտե՞ն 1915-ի ցեղասպանությունը. Վալերի Բուայե Մենք գործ ունենք վայրենիների հետ. Զոհրաբ Մնացականյանը` հայ գերիների գնդակահարության մասին Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղաապանությունները և լիարժեք հայաթափումը. թուրքագետ «Ուշադրություն դարձրեք աշխարհի լռությանը». Սոբչակն ասել, թե ինչու էր Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին ֆիլմ ցուցադրելն այդքան կարեւոր (տեսանյութ) Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը Իրանում տեղի ունեցողն ուղիղ կապ ունի մեզ հետ. Կարեն Հովհաննիսյան Խաղաղություն մարդու ու գազանի միջև չի լինում․ Արման Յարալյան Իմ ու իմ ընկերների ու հայրենասեր մարդկանց համար սա քաղաքականություն չի, այլ լինել -չլինելու հարց՝ Հայրենիքի հարց է․ Թերեզա Մխիթարյան Զորահավաքի մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին. Պեսկով Ե՞րբ կվճարեն հոկտեմբեր ամսվա թոշակը ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը նախազգուշացրել է ահաբեկիչներին Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան․ Թաթոյան ՄԻՊ հայտարարությունը հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալ Միջազգային շուկայի գներով ինչ զինտեխնիկա կարելի էր գնել պարգեւավճարներին հատկացված գումարներով Եթե մեկը թուրքական գործակալ չէ, այս արհավիրքի փոխարեն պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Իշխան Սաղաթելյան Միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասին Թագավորական ընտանիքը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում «Կառավարությունը սկուտեղի վրա Աղավնոն մատուցեց, հիմա իրենց մենք հետաքրքիր չենք»․Աղավնոյից տեղահանված Խնդիրը նիկոլավարի «լուծելուց» հետո զինվորը ստիպված էր ամբողջ շաբաթ նույն ներքնազգեստով մնալ․ Կարեն Վրթանեսյան Արդար եւ ազատ խորհրդարանական ընտրություններում հաղթում են ոչ թե 54, այլ 19 տոկոս հավաքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը եւ «Ապրելու երկիրը» կղեկավարեն Ալավերդի համայնքը Հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը ստուգվում է. Le Figaro-ի փոխտնօրեն Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ «Բևեռի» միտինգ-երթին պակասում էր ևս երկու երկրի դրոշ․ Թուրքիայինն ու Ադրբեջանինը․ Սևակ Հակոբյան Վստահ ենք, որ հաղթանակները կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ․ Արցախի թեմի առաջնորդ Իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է. ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին Ժնևում բարդ խոսակցություն է սպասվում․ Տարասով Ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար 2.2 միլիարդ դրամ՝ պետությանը միլիոնների վնաս պատճառած ընկերությանը, ևս 32 միլիոն՝ Բագրատ Բադալյանի ընտանեկան բիզնեսին Մեծ սուտ. Մոտ 200 մլն $՝ ինքնագովազդի համար Ի՞նչ առաջարկներով են իրանցի գեներալները եկել Երևան, ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում Իրանից Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ողբերգությամբ՝ 127 զոհ Օրվա հանդիպումները ԱԺ աշխատանքը՝ գլխացավանք. իշխանությունը փակուղու մեջ է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կբանակցեն. մանրամասներ Փաշինյան-ՔՊ հանդիպումից. տեսանյութ Տեսչականի զտումները սկսվեցին ժամը 12 ին բամբիտ են արել էլի, էդքան ռակետ, սնարյադ կլիներ, արա... պատմում են Սոթքի բնակիչները (տեսանյութ) Էլ ի՞նչ «հետաքրքիր տարբերակներ» ունի իշխանությունը Ռուսները ծանոթանում են Արևմուտքի հետ քննարկվող տարբերակներին Նույնիսկ վերելակը կանչեք, չի գա ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ 17 օր է՝ թշնամին Կութի գլխավերևում է. անիվները վառում, գլորում են գյուղի անտառները (տեսանյութ) Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները չեն ցանկանում, որ Թուրքիան, նաև Ադրբեջանը, ամրապնդվեն Հայաստանում Ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել հայկական ընկերությունների նկատմամբ Դրան լսելն իսկական մազոխիզմ է․ Իշխանյան Նիկոլին առավել սարսափեցնում է մասնակի իշխանափոխության սցենարը. Ագնեսա Խամոյան «ՔՊ»-ական պատգամավորների մատները կտրես՝ ինձ համար չեն քվեարկի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Հանդիպման ընթացքում երկու հայտարարություն չի քննարկվել, տարաձայնությունն անմիջապես ի հայտ եկավ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ ուժեղացել էր, այլ՝ նրա համար, որ մենք ենք շատ թուլացել. Քոչարյան Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան
Հարցում

Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել. Կրիչներով նամակի պարունակությունը խորհրդավոր ու մտահոգիչ է

Օրեր առաջ Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել մարզային թանգարաններին` մեկ առ մեկ գույքագրել թանգարաններում պահվող պատմամշակութային ողջ ունեցվածքը, խիստ մոտավոր գներ սահմանել դրանց և առնվազն 10-օրյա ժամկետում ցուցակներն ուղարկել Կառավարություն: Ուշադրություն՝ այս հրահանգն իջել է խիստ գաղտնի պայմաններում, ձեռքից ձեռք՝ կրիչներով (ֆլեշկաներով ), ընդ որում՝ հրահանգվել է նույն կերպ կատարողականները փոխանցել Երևան՝ առանց օնլայն գրագրության:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ խիստ խոհրդավոր և անհասկանալի հանձնարարականը Կառավարության X օղակից հասել է մարզեր՝ հատուկ բանագնացների միջոցով՝ ուղիղ տնօրեններին: Սա նշանակում է, որ X պաշտոնյան խուսափել է ավանդական ձևերով նամակագրությունից և չի ցանկացել էլեկտրոնային փոստով հետքեր թողնել, տրամաբանությունը հուշում է, որ ռիսկ կա… Չի բացառվում, որ վախեցել են, թե էլփոստով թանգարանների տնօրենների ձեռքին վտանգավոր փաստ կմնա, ուստի փորձել են հետագիծը ջնջել, որպեսզի հետագայում ռիսկեր չստեղծեն հրահանգն իջեցնող պետական պաշտոնյաների համար:

Ստացվում է նաև, որ ամեն ինչ արվել է, որպեսզի բացառեն հրահանգ տվող-կատարող կոնտակտը, ու այդ մասին իմանան սեղմ շրջանակի անձիք:

Հիմա հաջորդ աբսուրդը․ Բացի այն, որ հասկանալի չէ՝ ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է կառավարության X օղակից պատմական տարեթվերն ու փաստերն իրենց մեջ ամփոփող արժեքավոր իրերի հետ կապված նման հանձնարարություն իջել, այն էլ խոհրդավոր պայմաններում՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Սյունիքում այս օրերին թշնամու հետ տարածքներ կիսելու կամ հնարավոր նոր զիջումների հարց կա հայկական իշխանության օրակարգում: Աբսուրդային է նաև այս հանձնարարության մյուս կտորը՝ առ այն, որ հնածոներն ու պատմամշակութային արժեքավոր իրերը պետք է դրամային արժեքով գնահատեն սովորական մարդիկ:

Ըստ հանձարարականի, փաստորեն, գնահատման իրավունք իրենց պետք է վերապահեն թանգարանային աշխատողները: Այսինքն, ոչ թե հատուկ մասնագետներից, ասենք, կառավարության N որոշմամբ՝ հանձնաժողով է կազմվում և նրանց համար ստեղծվում են պայմաններ, տրվում են խելամիտ ժամկետներ և պատշաճ գնահատում իրականացվում, այլև Հայոց պատմության վկայության արժեքները գույքագրելու համար պարզապես մարդիկ գործեն: Թանգարանների աշխատողները մտահոգված են, թե Աստված գիտե այդ գնահատողները հեղափոխության օրերին քայլած, ինչ-ինչ ճանապարհով նշանակվել են թանգարանում՝ որպես աշխատավարձ ստանացող գիդ, պատմության արխիվները գնահատելն իրենց է վերապահված.... Այն էլ, թե ինչ աչալրջությամբ և կամ ինչ նենգամտությամբ պատմական փաստեր կեղծելու գնով, ոչ ոք չգիտի։ Տարակուսած ու մտահոգված են թանգարանի աշխատողները, չգիտեն՝ ինչու, ում համար։ Մանավանդ, որ ոչ վաղ անցյալում Շուշիի թանգարանի զարհուրելի կորուստն ունեցանք։

Հիշեցնենք, Շուշիում պատմական թանգարանը չդատարկվեց պատերազմի օրերին… Ավելին, բացառիկ նմուշներն ու Շուշիի ողջ պատմական արխիվացված ցուցանմուշները հանձնվեց թշնամուն: Այս ամենից զատ Փաշինյանի հակահայկական որակված ելույթներն են նաև ստիպում, որ զուգահեռներ անցկացնենք Բերձորի շուրջ կատավողի ու Սյունիքում թշնամու կառուցվող ճանապարհների հետ։

Փաշինյանը մի շարք բնակավայրերի ապտմությունն ու դրանց հայկականությունը բազմիցս է կասկածի տակ դրել իր սկանդալային հայտարարություններով… Հետպատերազմյան ասուլիսում (24 Դեկտեմբեր, 2021 թ) ասում է․ «ԼՂԻՄ-ում ապրել են ադրբեջանցիներ․ ես համաձայն չեմ այն մտքին, որ Արցախը պիտի լիներ հայկական»:

Պատերազմից հետո 2020 թ դեկտեմբերից սկսած՝ Սյունքում բարձունքներ, միջպետական ճանապարհից հատվածներ զիջելուց և Որոտանն ու Շուռնուխ գյուղական բնակավայրերը, ինչպես Փաշինյանն էր ձևակերպել՝ Ալիևի հետ իր բանավոր փոխըմբռնումից հետո կիսեց և կառավարության նիստի ժամանակ այս քայլն արդարացնող ելույթին Սյունիքում որոշ հայկական բնակավայրեր ադրբեջական տեղանուններով կոչեց՝ Էյվազլու և Չայզամի․..

Հետպատերազմյան աղմկահարույց ելույթներից մեկն էլ Փաշինյանի՝ «Շուռնուխի համար լացողները թող իմանան՝ Սյունիքում մեծացող սերունդը չի տեսել, որ էդտեղ Ադրբեջան է եղել» արտահայտությունն է։

Իսկ երբ թշնամին առանց դիմադրության մտավ Գեղարքոնիք ու Սյունիք՝ Սև լիճը զավթեց, Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց. «…Կապ չունի, թե որտեղով է անցնում Արարատի և Նախիջևանի, Մեղրիի և Նախիջևանի, կամ՝ Ջերմուկի և Ադրբեջանի սահմանը։ էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչներիս է պետք զինվորը»։

ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկատվությունը․ ինչու է գաղտնի ռեժիմով արվում՝ պատճառաբանեցին, թե չի կարելի դրանց մասին բաց կապով փոխանակել ինֆորմացիան, որպեսզի ուրիշինը դարձնելու ռիսկը բացառվի: Գնահատման մասով կցկտուր էր բացատրությունը, ինչու շարքային աշխատողին տալ այդպիսի իրավասություն, չկարողացան հիմնավորել… «Այո, թարմացվում է թանգարաններում ու ցուցասրահներում ունեցվածքի ողջ տեղեկատվությունը ու դա նորմալ պետք է համարել բնական կամ մարդածին աղետների ռիսկեր են գնահատվում պարբերաբար»,- ասում է ԿԳՄՍ ներկայացուցիչը: Հարցին, թե երբ է վերջինն արվել, ինչ օրենքով կամ ինչ իրավական ակտով է կարգավորվում այս գործընթացը, պարզաբանեցին. «Թանգարանների մասին օրենք չկա, դեռևս մշակվում է, ուստի ներկայում այդ գույքագրման աշխատանքները կազմակերպվում են հարակից օրենքով, այն է՝ «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքով, և այդ օրենքով հստակ սահմանված է՝ որ պետք է ժամանակ առ ժամանակ գույքագրել թանգարանային գույքը։ Իսկ թե վերջին անգամ երբ է արվել, չենք կարող ասել, չգիտենք»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan