Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հրաժարվել է Հայաստանի անդամակցության հարցում օգտագործել «սառեցում» հասկացությունը Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է. Իմ տպավորությամբ իշխանությունը չգիտի՝ ինչով զբաղվի. Օհանյան
Հարցում

ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկեր-բարեկամները՝ ԿԳՄՍ նախարարության ՊՈԱԿ-ում.

2021 թվականի հոկտեմբերի 15-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է Արմեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը, գրում է «Հետքը»:

Արմեն Հովհաննիսյանը ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օգնական (նաև սանիկ), այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի երաշխավորությամբ։ Արմեն Հովհաննիսյանն ու Դավիթ Դանիելյանը ընկերներ են։

Ինչպես արդեն նշեցինք, մինչև տնօրենի պարտականությունները ստանձնելը Արմեն Հովհաննիսյանը եղել է ՊՈԱԿ-ի փոխտնօրենը։ Փոխտնօրեն նշանակվելուն զուգահեռ ՊՈԱԿ-ի «գործերին» ակտիվ մասնակցություն է սկսել ունենալ այդ ժամանակ դեռևս նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը։ Դրա մասին են փաստում միասին կատարած մարզային այցելությունները, ներկայությունը ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացմանը, նրա հաճախակի այցելությունները ՊՈԱԿ-ի վարչական շենք: Հասկանալի է, որ ԿԳՄՍ նախարարի օգնականի լիազորություններից կարող է լինել այդ ՊՈԱԿ-ի գործունեությանը հետևելը, սակայն ԱԺ պատգամավոր դառնալուց հետո էլ Դավիթ Դանիելյանը շարունակում է միջամտել ՊՈԱԿ-ի գործերին, հատկապես՝ կադրային տեղաշարժերին, որոնք մեկնարկեցին Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո։ Դանիելյանի և Հովհաննիսյանի ծանոթ-բարեկամները տարբեր պաշտոնների նշանակվեցին ՊՈԱԿ-ում։

«Հետքը» գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ամբողջ հաստիքացուցակը՝ ներառյալ վարչական անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային ծառայությունների։ Մեր գրությունը վերահասցեավորվել էր ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանին, որն էլ հրաժարվել է տրամադրել հաստիքացուցակը՝ պատճառաբանելով, թե դրանցում կարող են լինել «անձնի ինքնությունն ուղղակի կամ աննուղղակի կերպով նույնականացնելու հնարավորություն տվող տվյալներ» (մեջբերում հարցման պատասխանից)։ Հաստիքացուցակի վերաբերյալ հարցման պատասխանում միայն նշված էր, որ ՊՈԱԿ-ն ունի 331 աշխատակից, որից 70-ը՝ վարչական անձնակազմում, 261-ը՝ մարզային ծառայություններում, արգելոցներում և արգելոց-թանգարաններում։

Ինչևէ, ներկայացնենք, թե ինչպես են Արմեն Հովհաննիսյանի ու Դավիթ Դանիելյանի ազգականներն ու ծանոթները աշխատանքի անցել ՊՈԱԿ-ում։

Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվում պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը, որը մինչ այդ տնօրենի խորհրդականն էր, իսկ այդ պաշտոնից առաջ աշխատում էր Կոտայքի մարզային ծառայությունում։

ՊՈԱԿ-ի ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնում աշխատանքի է անցնում Դավիթ Դանիելյանի կնոջ եղբայրը՝ Արամ Անտոնյանը, որը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող է։

Կադրային տեղաշարժեր են տեղի ունեցել նաև ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայությունում։ Մի քանի ամիսների ընթացքում մարզային ծառայության երեք պետ է փոխվել, երեքն էլ՝ Կապանից, ու դարձյալ Դավիթ Դանիելյանի մտերիմները։ Ներկայիս պետը՝ Շանթ Դավթյանը, մինչ այդ աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես բանվոր:

Անդրադառնանք ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի մտերմիներին։ ՊՈԱԿ-ի ղեկավար դառնալուց հետո Արմեն Հովհաննիսյանը տնօրենի արտաքին կապերի գծով խորհրդական է նշանակում իր մորաքրոջ որդուն՝ Դավիթ Դանիելյանին (չշփոթել պատգամավորի հետ), որը իրավաբանական խորհրդատվություն է ապահովում։ Հարկ է նշել, որ խորհրդական Դավիթ Դանիելյանի մայրը՝ Աստղիկ Հակոբյանը, ժամանակին զբաղեցրել է Սյունիքի մարզային ծառայության պետի պաշտոնը։ Վերջինս աշխատանքից ազատվել է ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Թարվերդյանի հետ ունեցած միջադեպի հետևանքով:

Արմեն Հովհաննիսյանի շատ ազգականներ մինչ իր տնօրեն նշանակվելն արդեն իսկ աշխատում էին ՊՈԱԿ-ում. օրինակ՝ Արմեն Հովհաննիսյանի մյուս երկու մորաքույրները՝ Գոհարը և Շուշանիկը, Արմեն Հովաննիսյանի քույրը՝ Աննա Հովհաննիսյանը և ամուսինը՝ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, ինչպես նաև նույն Դավիթ Դանիելյանը, որը տարիներ առաջ աշխատել է ՊՈԱԿ-ում որպես իրավաբան և գնումների մասնագետ։ Այս «գերդաստանին» աշխատանքի է ընդունել ՊՈԱԿ-ի մեկ այլ նախկին տնօրեն՝ Վլադիմիր Պողոսյանը։

Տնօրենի պաշտոնակատար դառնալուց հետո ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժնում աշխատանքի է ընդունվում Գոհար Հարոյանը, որը Հովհաննիսյանի ընկերոջ քույրն է և իր վարորդի մորաքրոջ աղջիկը։

Դանիելյանն ու Հովհաննիսյանը չեն հերքում մեր տեղեկությունները

Այս բարեկամական կապերի վերաբերյալ ևս առանձին հարցումներ ենք ուղարկել պատգամավոր Դավիթ Դանիելյանին և ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանին։

Դավիթ Դանիելյանին հարցրել ենք, թե ինչ հարաբերություններ ունի Արմեն Հովհաննիսյանի հետ։ Դանիելյանը պատասխանել է՝ ընկերական հարաբերություններ։ Հարցրել ենք՝ արդյոք ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նա նշանակվել է Ձեր միջնորդությամբ․ այս հարցին պատգամավորը չի պատասխանել՝ չհերքելով մեր տեղեկությունը։ Հարցրել ենք՝ ճ՞իշտ է, որ Արմեն Հովհաննիսյանի նշանակումից հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվել Ձեր հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը։ Այս հարցին ևս Դավիթ Դանիելյանը, ըստ էության, չի պատասխանել։ Միայն նշել է, որ իր եղբայրը ՊՈԱԿ-ում աշխատել է մինչև Հովհաննիսյանի նշանակումը (ինչի մասին վերևում արդեն նշել ենք): Իր կնոջ եղբոր՝ Արամ Անտոնյանի վերաբերյալ հարցին էլ Դավիթ Դանիելյանը պատասխանել է, թե մանրամասներին չի տիրապետում՝ խորհուրդ տալով դիմել ՊՈԱԿ-ին։

Արմեն Հովհաննիսյանի կապերի վերաբերյալ էլ գրավոր հարցեր ենք ուղարկել նրան։ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ոչ մի հարցի չի պատասխանել՝ հիշատակելով մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները։ Թեպետ Արմեն Հովհաննիսյանը մեր տեղեկությունների սխալ լինելու դեպքում կարող էր պարզապես հերքել դրանք, ինչը, ըստ էության, չի արել։

900 հազար դրամ՝ Դավիթ Դանիելյանի կնոջ ընկերությանը

Կադրային քաղաքականությունից բացի, ուշադրության է արժանի նաև ՊՈԱԿ-ի գնումների գործընթացը, որից կրկին անմասն չի մնացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

2022թ․ մարտի 25-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համար գնման պայմանագիր է կնքել «Կրատոս» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է դրանից 21 օր առաջ՝ մարտի 4-ին։ Պայմնանագրի արժեքը կազմել է 900 հազար դրամ։ «Կրատոս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը պատգամավոր Դավիթ Դանիելյանի կինն է Անի Անտոնյանը։

Այս գործարքում ևս մեկ հատկանշական փաստ կա։ Թեպետ պամանագիրը կնքվել է 2022թ․ մարտի 25-ին «Կրատոս» ՍՊԸ-ի հետ, սակայն ծառայության մատուցման հաշիվ-ապրանքագիրը ստացվել է ապրիլի 1-ին «Կրատոս-1» ՍՊԸ-ից, որը հիմնադրվել է դրանից ընդամենը 4 օր առաջ՝ 2022թ․ մարտի 28-ին։ «Կրատոս-1» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը կրկին Անի Անտոնյանն է։

Պետական համակարգում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի բացառման մասին սիրում է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ինչպես տեսնում ենք, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ը, որը պատասխանատու է Հայաստանի պատմական հուշարձանների և արգելոց-թանագարնների պահպանության համար, կառուցված է հենց «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի վրա, որի հիմքը դրել են Փաշինյանի կուսակիցն ու նրա ընկերը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan