Փակ դռների հետևում տեղի է ունենում գործընթաց, վերելակայաին բանակցությունները շարունակվում են. Քրիստինե Վարդանյան
Հիմա տեղի է ունենում շատ կարևոր գործընթաց, որը կանխորոշելու է մոր բոլորի ապագան, բայց դաշտ ներտվում է շատ քիչ ինֆորմացիա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ պաշտոնյաների շփումներին թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ:
«Այս հանդիպումներում պակասում է հայկական շահը, մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է ներկայացնեին մեր շահերը, հրապարակավ հրաժարվել են դրանից: Այս գործելաոճը հանգեցրեց աղետալի պատերազմի և նոյեմբերի 9-ի փաստաթղթի, մենք հիմա գտնվում ենք նույն վիճակի մեջ: Փակ դռների հետևում տեղի է ունենում գործընթաց»,-ասաց նա: