Հուլիսի 20-ին կշարունակվի Նարեկ Մանթաշյանի վերաբերյալ գործի քննությունը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաղը՝ հուլիսի 20-ին, ժամը 16։30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ կշարունակվի Նարեկ Մանթաշյանի վերաբերյալ գործի քննությունը»։