«Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ Արգիշտի Գեւորգյանն է
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը քիչ առաջ հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Պատգամավորը պատճառների մասին չի բարձրաձայնել, սակայն, նշել է, որ դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ։
Արթուր Ղազինյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։ Խորհրդարանի պաշտոնական էջում դեռ հրապարակված չէ ԱԺ նախագահի հայտարարությունը Ղազինյանի հրաժարականի մասին։