Նիկոլը շարունակում է խրախուսել դահիճներին, ովքեր ՀՀ քաղաքացիների վրա ուժ են կիրառում․ Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանը պարգևատրում է Ոստիկանության ուժերի այն ծառայողներին, որոնք բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը նրանց պարգևատրում է, քանի որ հենց ոստիկանական ուժի վրա է հիմնված իր իշխանությունը։