Այսօր՝ 18 օգոստոսի 2022թ., 00:00
«Շենք է պայթել, մարդ ա մահացել, երեխա, կին, այ սալյուտ անողներ...»․ Լիլիթ Մուրադյան Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է բուժզննման համար Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել ՌԴ-ում նավթի արդյունահանման ծավալների նվազումը «լուրջ հետեւանքներ կունենա սպառողների համար». ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել բեռների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին ԵԼ․ «Փյունիկի» մեկնարկային կազմը Էներգետիկ ճգնաժամն ազդել է համաշխարհային տնտեսության հինգ հիմնական հումքային ոլորտների վրա. Bloomberg Ինչո՞վ են ճանճերը վտանգավոր ԱՄՆ ՌՕՈւ Ռազմածովային ավիացիոն փորձարկման կենտրոնն առաջին անգամ կին է գլխավորել Թուրքիայի նախագահի այցն Ուկրաինա հուժկու երկրի աջակցության հզոր ազդանշան է. Զելենսկի Բելառուսը «Բանակ-2020»-ին նոր լողացող զրահափոխադրիչ է ցուցադրել Որքա՞ն ժամանակ է պահպանվում COVID-19-ով վարակվելուց հետո որոշ նյարդաբանական եւ հոգեկան խանգարումների ռիսկը Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել ԵԱ․ Համեստ Աֆրիկյանը եզրափակիչում է Ռուսական կողմը Հայաստանից ակնկալում է քայլեր՝ «Սուրմալուի» մասին մեղադրանքները ճնշելու համար․ Սեւակ Հակոբյան Վանուատուի նախագահը ցրել է խորհրդարանը Ի՞նչ դեր է խաղում գենետիկ ռիսկի կառավարումը շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեջ Կիպրոսի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով զոհվածների առնչությամբ Ադրբեջանի ԱԻՆ գնդապետը տարածել է աշխատակիցների ինտիմ լուսանկարները «Ռեալը» պատրաստ է 70 միլիոն եվրոյով վաճառել Կազեմիրոյին Երեւանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ Ո՞ր համեմունքներն են օգնում ավելի քիչ ուտել ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը․ Նեդ Փրայս Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Թայվանի հետ Թուրքիայի Կենտրոնական բանկը նվազեցրել է տոկոսադրույքը Այսպիսի աղետների հետեւանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել. Երուսաղեմի հայոց պատրիարք Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, խաղաղապահները միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի.ՌԴ դեսպանորդ Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում եւ Քարահունջում «Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ «Թուրքին տալու ոչ մի բան չունեմ, էս հողի համար ախպեր եմ կորցրել». Աղավնոյի բնակիչը վառում է տունը Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար. երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել. ԱԻ նախարար «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի (տեսանյութ) «Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին Արեւմտյան երկրները ցանկանում են «արյունոտ» կարգավիճակ տալ ռուսական ադամանդներին. NYT Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում Մահերի, ողբերգության ու սեփական ապիկարության ֆոնին սրանց ինքնագովազդվելը պարզապես նողկալի է Անբարոյական կառավարության ամբողջ թշվառությունը մի գրառման մեջ (Լուսանկար) 47-ամյա կնոջը խեղդամահ արած երեք տղամարդիկ կալանավորվել են «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել նիկոլի կառավարությունը կրկին ձախողվել է ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ. պատճառը «Սուրմալուի» թեմայով շահարկումներն են Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան Հայլուր 12:30 «Սուրմալուի» զոհերի հարազատների խեղդող լռությունը. դիակները նույնականացվել են Երբ իրենք խոսում էին խաղաղության մասին, պարզվեց, որ այդ խաղաղ երկնքի տակ իրենք Հայաստան չեն տեսնում Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել «Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան Փաշինյանն իրականում ստում էր Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն «Ադրբեջանցի շները հերթափոխի ժամանակ խմում ու ակտիվ կրակում են․ որ մի բան եղավ, ժողովուրդը բահով, քլունգով պաշտպանելու է իրեն»․ Սոթքի բնակիչ «Կամավորները չլինեին՝ այսքան մարմին այսօր չէր հայտնաբերվելու». Հարություն Մնացականյան «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. որոնվում է 2 քաղաքացի (տեսանյութ) Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ Շենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալը մանրամասներ է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը Հայաստանում եւ Արցախում այսօր եւ վաղը հայտարարված է սգո օր «Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել «Որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին Երեւանում, ինչպես նաեւ օգոստոսի 20-ին Գյումրիում եւ Դիլիջանում նախատեսված մեր համերգները»․ Nemra Նախկինում ռումբերի մասին ահազանգերը երբեք այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ չեն կրել. ԱԱԾ նախին պետ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է Բեռնատարների վարորդները փակել են Սիսիան–Գորիս ավտոճանապարհը նիկոլի Հայաստանում երեք տղամարդ խեղդամահ են անում մի կնոջ Մետրոպոլիտենի 4 կայարաններում եւ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել Աֆղանստանից հեռանալուց հետո ԱՄՆ-ն թալիբներին 85 միլիարդ դոլարի զենք է թողել. Թրամփ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել 15 օրում 5 ոչ մարտական զոհ․ այս վիճակագրությունը ողբերգություն է բանակի ու երկրի համար Անհետ կորած է համարվում ութ մարդ Պայթյունի հետեւանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է. 10 քաղաքացի անհետ կորած է «Փոխարենը միավորվեինք՝ անջատվեցինք, պառակտվեցինք, իրար ատեցինք վերջնական․․․»․ Նազենի Հովհաննիսյան Սալյուտ խփելը պետք է արգելվի. Գեղամ Նազարյան Անհետ կորած քաղաքացիների թիվը 17-ն է. զանգ ենք ստացել, որ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը երկրում չէ. ԱԻ նախարար Ո՞նց կարելի է թույլ տալ այս աստիճան ծաղրանք «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը Մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու ահազանգ է ստացվել. ուղեւորափոխադրումները դադարեցված են Հայաստանում սգո օր կհայտարարվի Բացարձակ անտարբերություն․ սրանք վաղուց են ապացուցել, որ մահերը իրենց համար ոչինչ են «Ժողովուրդ». Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք Հղի կինն ու իր մանկահասակ երեխան զոհվել են
Հարցում

Մարդիկ, որոնք անցնում են քրեական գործով, ստանում են պաշտոններ. Գայանե Հովհանյան

168.am-ը հունիսի 13-ին անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի Արարատ այցին, տեղեկացրել, որ այդ այցի ընթացքում բերման ենթարկված տասնյակ քաղաքացիներից մեկը Գայանե Հովհանյանն է:

Գայանե Գյանջիրովի Հովհանյանը 2013 թվականից պայքարում է որպես տուժողի իրավահաջորդ, որպեսզի պարզի հոր մահվան հանգամանքները: Նախաքննական մարմինն ի սկզբանե առաջ է քաշել ինքնասպանության վարկածը, երբ 2013թ. հունիսի 26-ին Արարատից 3 կմ հեռու հայտնաբերվել է Գյանջիրով Հովհանյանի դին` բռնության հետքերով:

Նախորդ հրապարակմամբ հիշեցրել էինք նաև, որ 2016թ. սեպտեմբերին խորհրդարանում Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ելույթով, որտեղ ի թիվս այլ հարցերի՝ խոսել էր Արարատի մարզի բնակիչ Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքների մասին:

«…Կարելի է ենթադրել, որ դատախազական պաշտոնը նման կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու լավ մեխանիզմ է, մինչդեռ Քննչական ծառայության վարույթում է գտնվում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործը, ում 2013 թվականին գտել են կախված վիճակով:

 Նախորդ օրերին իր գործատուներն էս մարդուն բացահայտ կերպով ծեծել են, նվաստացրել են, հաջորդ օրը էդ մարդուն գտել են կախված, ու մինչև հիմա ոչ մի մարդ այս գործով քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Չնայած էդ քրեական գործի նյութերում քննիչը գրում է՝ ծեծեցին, էս արին, հետևից ընկան, փախավ, պախկվեց…, ու ոչ մի քրեական պատասխանատվության ենթարկված մարդ:

Հիմա, եթե այս մարդու հարազատները մտնեն, օրինակ, Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պետք է ասեք՝ ահաբեկչություն է, չէ՞: Եթե նույնիսկ համարենք, որ կարող է լինել այդպիսի մեկնաբանություն, սա ահաբեկչություն կարող է լինել՝ ընդդեմ ահաբեկչության, որովհետև մարդիկ ելք են ուզում տեսնել. ինչքա՞ն կարող են»,- 2016թ. իր ելույթում նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս ելույթն ու Փաշինյանի Արարատ այցը, այդ այցի ընթացքում Գյանջիրով Հովհանյանի դստեր բերման ենթարկելու տեղեկությունը միայն առաջին հայացքից կարող են խառնաշփոթ առաջացնել, սակայն ամեն բան պարզ է դառնում, երբ տեղեկանում ենք, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հանցավոր արարքների մեջ մեղադրվող «գործատուները» ոչ ավել, ոչ պակաս՝ 2021թ. հենց նրա ձեռամբ Արարատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնը ստանձնած Ասլան Ավետիսյանն է և նրա որդիները:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում Գայանե Հովհանյանը պնդեց՝ կատարվածը դիտավորյալ սպանություն էր:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի 2016 թվականի ելույթին՝ Գայանե Հովհանյանն արձանագրեց. «Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, կատարում՝ լրիվ ուրիշ բան:

Վերջին իրադարձություններից, Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրությունից կարելի է ենթադրել, որ, իրոք, չի կարելի արդարադատություն սպասել. մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանը հանդիսանում է Արարատի հին բնակիչներից, որն ուղիղ կապի մեջ է իմ հոր սպանողի ընտանիքի հետ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, որոշ իրավիճակ փոխվեց: Հիմա հեգնանքով ասում են, թե այն ժամանակ մի քանի փուլեր պետք է անցնեիր ինչ-որ գործ ջրելու համար, հիմա՝ ուղիղ կապ է Փաշինյանի ու գործ փակողների միջև. գոնե իմ անձնական փորձից եմ ասում: Բազմահազար նամակներ եմ գրել. բոլորն այս հարցով մնացել են անպատասխան: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն ինքը շատ լավ գիտի՝ ում է պաշտոնների նշանակել»:

Գյանջիրով Հովհանյանի դուստրը նաև տեղեկացրեց, որ հոր մահից հետո իրավաբանի մասնագիտություն է ստացել՝ արդարության հասնելու ակնկալիքով: Նա իրավիճակին անդրադարձավ նաև մասնագիտորեն՝ ընդգծելով օրենքի ու առկա իրավիճակի հակասությունը:

«Չկա քաղաքական կամք, որպեսզի գործը ընթացք ստանա, այսինքն՝ սպանությունն իր ուղիղ անունն ունենա: Եվ երբ դեռ քրեական գործն իր հանգուցալուծումը չի ստացել (թեկուզև ես գուցե սխալվում էի, և գործը կկարճվեր, կկասեցվեր), նրանք իրավունք չունեին սրանց պաշտոններ առաջարկել կամ նշանակեին:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ մարդիկ անցնում են քրեական գործով, մի մասը քննվում է Արարատի մարզի նստավայրում, Երևանի Կենտրոնի նստավայրում, մի մասը՝ հատուկ կարևորագույն գործերի քննչական վարչությունում է, և այս մարդիկ ստանում են պաշտոններ. էլ արդարադատություն ումի՞ց սպասել»,- հավելեց Գայանե Հովհանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ստորագրությամբ բաց են թողել Նարեկ Ասլանի Ավետիսյանին, Հովհաննես Ասլանի Ավետիսյանի դեպքում՝ գործը փորձում են տանել փակուղի, իսկ Երևանի Կենտրոնի դատարանում քննվում է Ասլան Ավետիսյանի և նրա որդիներին առնչվող «արդեն սպանության հոդվածի մասով գործը»:

Գյանջիրով Հովհանյանի գործը

Հիշեցնենք՝ 2013-ի հուլիսի 25-ին Արարատի բնակիչ Գյանջիրով Հովհանյանը դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել, հետո նրա դին գտնվել էր Ավշար գյուղի մոտ՝ ծառից կախված վիճակում։

Գ. Հովհանյանը աշխատել էր քարի արտադրությամբ զբաղվող «Ջի-ընդ էյ» ընկերությունում, որը պատկանում է Ասլան Ավետիսյանին ու նրա ընտանիքին։ «Հետք»–ը տարիներ առաջ ներկայացրել էր Հովհանյանի «ինքնասպանության» պատմությունը. ըստ նրա կնոջ ու դստեր՝ Գայանե Հովհանյանի, քարի արտադրամասում աշխատելիս Հովհանյանը տեսել էր, որ քարհատման ժամանակ ջարդոններ են ավելանում, խնդրել էր պետի տեղակալին թույլ տալ իրեն ջարդոնները վերցնել ու սեփական բակը կարգի բերել։ Ստանալով թույլտվություն՝ Գ. Հովհանյանը գնում է արտադրամաս՝ դրանք տուն բերելու համար, բայց հենց արտադրամասի դիմաց նրան սպասելիս են եղել Ասլան Ավետիսյանի երկու որդիները, որոնք դաժան ծեծի են ենթարկում Հովհանյանին ու նրա հետ քարի ջարդոններ տուն բերելու գնացած մնացած անձանց։

Սա դեռ ամենը չէ. ըստ «Հետք»-ի՝ Ավետիսյանի որդիները «ջիպով» գալիս են Գյանջիրովի տուն՝ փնտրելով նրան։ Գյանջիրովը թաքնվում է հարևանի տանը՝ խոտերի մեջ, իսկ Ասլան Ավետիսյանի որդիները խոստանում են բոլոր դեպքերում գտնել Գյանջիրովին։ Հաջորդ առավոտյան Գյանջիրովի հարևան տաքսիստը նրան խորհուրդ է տալիս գնալ Ասլանի որդիներին տեսնելու, որից հետո Գյանջիրովը դուրս է գալիս տնից, իսկ հետո հայտնաբերվում է նրա դին՝ ծառից կախված վիճակում։

Հետագայում նախաքննական մարմինը և դատախազությունը հայտնում են՝ Գյանջիրովին ոչ ինքնասպանության են դրդել, ոչ էլ սպանել։

2020 թվականի դեկտեմբեր. Ասլան Ավետիսյանի որդին՝ Հովհաննես Ավետիսյանը, նշանակվում է Արարատի մարզպետի օգնական:

2021թ. մարտ. Հովհաննես Ավետիսյանն արդեն մարզպետի խորհրդական է:

2021թ. հոկտեմբեր. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրում Ասլան Ավետիսյանին Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:

2021թ. դեկտեմբեր. Արարատ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի օրակարգի առաջին հարցը համայնքի ղեկավարի ընտրությունն էր, որը տեղի ունեցավ բաց քվեարկությամբ: «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել Վահե Հարությունյանը, «Իմ հզոր համայնք» խմբակցությունից՝ Հայկ Հայկյանը, որը նախկին համայնքապետն էր, և ՔՊ-ից Ասլան Ավետիսյանը: «Իմ հզոր համայնք» խմբակցությունից հայտարարեցին, որ անօրինական բաներ են անում նիստում, ուստի բոյկոտեցին նիստն ու հեռացան: Ավագանու մյուս անդամները մասնակցեցին քվեարկությանը. Ասլան Ավետիսյանը՝ 14 ձայնով՝ դարձավ Արարատ համայնքի ղեկավար:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan