Այսօր՝ 18 օգոստոսի 2022թ., 00:00
ԵԼ․ «Փյունիկի» մեկնարկային կազմը Էներգետիկ ճգնաժամն ազդել է համաշխարհային տնտեսության հինգ հիմնական հումքային ոլորտների վրա. Bloomberg Ինչո՞վ են ճանճերը վտանգավոր ԱՄՆ ՌՕՈւ Ռազմածովային ավիացիոն փորձարկման կենտրոնն առաջին անգամ կին է գլխավորել Թուրքիայի նախագահի այցն Ուկրաինա հուժկու երկրի աջակցության հզոր ազդանշան է. Զելենսկի Բելառուսը «Բանակ-2020»-ին նոր լողացող զրահափոխադրիչ է ցուցադրել Որքա՞ն ժամանակ է պահպանվում COVID-19-ով վարակվելուց հետո որոշ նյարդաբանական եւ հոգեկան խանգարումների ռիսկը Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել ԵԱ․ Համեստ Աֆրիկյանը եզրափակիչում է Ռուսական կողմը Հայաստանից ակնկալում է քայլեր՝ «Սուրմալուի» մասին մեղադրանքները ճնշելու համար․ Սեւակ Հակոբյան Վանուատուի նախագահը ցրել է խորհրդարանը Ի՞նչ դեր է խաղում գենետիկ ռիսկի կառավարումը շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեջ Կիպրոսի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով զոհվածների առնչությամբ Ադրբեջանի ԱԻՆ գնդապետը տարածել է աշխատակիցների ինտիմ լուսանկարները «Ռեալը» պատրաստ է 70 միլիոն եվրոյով վաճառել Կազեմիրոյին Երեւանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ Ո՞ր համեմունքներն են օգնում ավելի քիչ ուտել ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը․ Նեդ Փրայս Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Թայվանի հետ Թուրքիայի Կենտրոնական բանկը նվազեցրել է տոկոսադրույքը Այսպիսի աղետների հետեւանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել. Երուսաղեմի հայոց պատրիարք Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, խաղաղապահները միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի.ՌԴ դեսպանորդ Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում եւ Քարահունջում «Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ «Թուրքին տալու ոչ մի բան չունեմ, էս հողի համար ախպեր եմ կորցրել». Աղավնոյի բնակիչը վառում է տունը Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար. երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել. ԱԻ նախարար «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի (տեսանյութ) «Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին Արեւմտյան երկրները ցանկանում են «արյունոտ» կարգավիճակ տալ ռուսական ադամանդներին. NYT Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում Մահերի, ողբերգության ու սեփական ապիկարության ֆոնին սրանց ինքնագովազդվելը պարզապես նողկալի է Անբարոյական կառավարության ամբողջ թշվառությունը մի գրառման մեջ (Լուսանկար) 47-ամյա կնոջը խեղդամահ արած երեք տղամարդիկ կալանավորվել են «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել նիկոլի կառավարությունը կրկին ձախողվել է ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ. պատճառը «Սուրմալուի» թեմայով շահարկումներն են Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան Հայլուր 12:30 «Սուրմալուի» զոհերի հարազատների խեղդող լռությունը. դիակները նույնականացվել են Երբ իրենք խոսում էին խաղաղության մասին, պարզվեց, որ այդ խաղաղ երկնքի տակ իրենք Հայաստան չեն տեսնում Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել «Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան Փաշինյանն իրականում ստում էր Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն «Ադրբեջանցի շները հերթափոխի ժամանակ խմում ու ակտիվ կրակում են․ որ մի բան եղավ, ժողովուրդը բահով, քլունգով պաշտպանելու է իրեն»․ Սոթքի բնակիչ «Կամավորները չլինեին՝ այսքան մարմին այսօր չէր հայտնաբերվելու». Հարություն Մնացականյան «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. որոնվում է 2 քաղաքացի (տեսանյութ) Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ Շենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալը մանրամասներ է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը Հայաստանում եւ Արցախում այսօր եւ վաղը հայտարարված է սգո օր «Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել «Որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին Երեւանում, ինչպես նաեւ օգոստոսի 20-ին Գյումրիում եւ Դիլիջանում նախատեսված մեր համերգները»․ Nemra Նախկինում ռումբերի մասին ահազանգերը երբեք այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ չեն կրել. ԱԱԾ նախին պետ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է Բեռնատարների վարորդները փակել են Սիսիան–Գորիս ավտոճանապարհը նիկոլի Հայաստանում երեք տղամարդ խեղդամահ են անում մի կնոջ Մետրոպոլիտենի 4 կայարաններում եւ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել Աֆղանստանից հեռանալուց հետո ԱՄՆ-ն թալիբներին 85 միլիարդ դոլարի զենք է թողել. Թրամփ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել 15 օրում 5 ոչ մարտական զոհ․ այս վիճակագրությունը ողբերգություն է բանակի ու երկրի համար Անհետ կորած է համարվում ութ մարդ Պայթյունի հետեւանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է. 10 քաղաքացի անհետ կորած է «Փոխարենը միավորվեինք՝ անջատվեցինք, պառակտվեցինք, իրար ատեցինք վերջնական․․․»․ Նազենի Հովհաննիսյան Սալյուտ խփելը պետք է արգելվի. Գեղամ Նազարյան Անհետ կորած քաղաքացիների թիվը 17-ն է. զանգ ենք ստացել, որ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը երկրում չէ. ԱԻ նախարար Ո՞նց կարելի է թույլ տալ այս աստիճան ծաղրանք «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը Մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու ահազանգ է ստացվել. ուղեւորափոխադրումները դադարեցված են Հայաստանում սգո օր կհայտարարվի Բացարձակ անտարբերություն․ սրանք վաղուց են ապացուցել, որ մահերը իրենց համար ոչինչ են «Ժողովուրդ». Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք Հղի կինն ու իր մանկահասակ երեխան զոհվել են Ոստիկանները Հյուսիսային պողոտայում համերգ էին լսում Պայթյունից զոհվել է 16, անհետ կորել 18 մարդ Իսկ քանի անօդաչու թռչող սարք է Հայաստանը գնել Իրանից կամ գնե՞լ է գոնե մեկ հատ Ինչու էին արյունոտ նիկոլի աչքերը Իլոն Մասկը ծրագրում է նվաճել Մարսը եւ մարդկանց տեղափոխել այնտեղ
Հարցում

Առաջին փողը տվել է Վանոն, տարածքը՝ Անդրանիկ Մարգարյանը, օգնել՝ Գագիկ Բեգլարյանը

«Հրապարակ»-ը գրում է. Նիկոլ Փաշինյանն իր նախօրեի ասուլիսին, որը 50-ից ավելի լրատվամիջոց բոյկոտել էր, հերթական անգամ հատելով բոլոր կարմիր գծերը, անդրադարձավ մամուլին ու լրագրողներին։ Մեղադրեց խմբագիրներին նախկինների թալանի «փայատեր» լինելու համար, մի պատմություն պատմեց թերթերից մեկի գույքն ԱԱԾ-ին պատկանելու մասին, ծաղրեց խմբագիրներին, որոնց մի մասը 63 տարի խմբագիր է աշխատում։

Թվում էր, թե գոնե իր նախկին գործընկերների նկատմամբ մի կես գրամ բարոյականություն պետք է ցուցաբերեր եւ էթիկայի կանոնները չխախտեր, քանի որ այդ նույն գործընկերները կարող են հազար ու մի պատմություններ հիշել, թե ինչպես է նա պահել իր թերթը եւ համագործակցել տարբեր օլիգարխների ու պաշտոնյաների հետ: Ասենք, օրինակ, կարող էին հիշեցնել, թե ինչպես են նախկին իշխանությունները՝ 1998 թվականից սկսած, երբ Աշոտ Բլեյանի հետ հիմնադրեց «Օրագիր» թերթը, որը հետո դարձավ «Հայկական ժամանակ», ամեն հարցում օժանդակել նրան։ Ով է նրան աջակցել եւ ինչպես:

Ասենք, օրինակ, կարող են հիշեցնել, որ 1998-ին թերթի հիմնադրման հարցում կարեւոր դերակատարում է ունեցել ներքին գործերի նախկին նախարար, ապա Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Խմբագրության տարածքը, որը գտնվում էր Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու հետնամասում, Աշոտ Բլեյանի տարածքն էր, բայց հետո ՀՀՇ-ական ու հետհհշական իշխանությունների թեթեւ ձեռքով այն դարձավ Նիկոլի անձնական սեփականությունը:

«Օրագիրը», որը տպագրվեց մինչեւ 1999 թվականը եւ դատական պրոցեսների արդյունքում` Սերժ Սարգսյանի ձեռքով արգելվեց, Նիկոլ Փաշինյանը գտավ չհրապարակվող մի թերթ` «Հայկական ժամանակը», եւ դրա փաստաթղթերը վերցնելով, դարձրեց իրենը: Իսկ «ՀԺ»-ն ժամանակին պատկանում էր Էդվարդ Եգորյանին, Պետրոս Մակեյանին եւ մի խումբ մարդկանց, խմբագիրն էլ քոչարյանական թիմի ներկայացուցիչ Երվանդ Բոզոյանն էր: «ՀԺ»-ի հիմնադիրները սիրահոժար հրաժարվեցին իրենց փայաբաժիններից, Փաշինյանը թողեց միայն Պետրոս Մակեյանին, ով այսօր դաժանաբար քննադատում է նրան` սխալ պահվածքի եւ ընկերներին դավաճանելու համար: Այս փոփոխության արդյունքում ընկերների ու թերթի հիմնադիրների թվից դուրս է թողնվում Աշոտ Բլեյանը, որն ամեն ինչ արել էր, որ 98-ի նախագահական ընտրություններում իր շտաբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը սեփական թերթն ունենա: Դժվար ժամանակներ էին` թերթը եկամուտ չէր բերում, հայտնի չէր, գովազդ, որպես այդպիսին, չկար` միակ ձեւը բարեգործների հետ հույս կապելն էր. Վանո Սիրադեղյան, Խաչատուր Սուքիասյան, Անդրանիկ Մանուկյան, հետագայում` Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան եւ շատ ուրիշներ:

 Այդ ընթացքում իր ճարպկության եւ հարաբերություններ կառուցելու, տեղն եկած տեղը` «բոչկա գլորելու» շնորհիվ թերթը կայացնում է, անգամ կարողանում է պետական տարածքում գտնվող խմբագրության մի սենյակն ընդլայնել` վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդառաջում է եւ խմբագրությանը հարակից սենյակն էլ է նրան տալիս: Ընդ որում, տարիներ շարունակ ո՛չ գույքահարկ, ո՛չ վարձավճար «ՀԺ»-ն չի վճարել։ Ավելի ուշ, երբ ՀՀԿ կարկառուն «թալանչիներից» Գագիկ Բեգլարյանը դառնում է Երեւանի քաղաքապետ, նա եւս օգնում է Նիկոլին տարածքի սեփականաշնորհման հարցում։ Հիմա, ճիշտ է` թերթը չի տպագրվում, կայքում էլ մի քանի հոգի են աշխատում, բայց քաղաքի կենտրոնում թանկ սեփականություն է` անշարժ գույք, որը երեւի Մարիամիկի օժիտն է լինելու։ Բազմաթիվ այլ դրվագներ էլ կարող են հիշեցնել իր գործընկեր խմբագիրները Նիկոլ Փաշինյանին, որոնցից մեկի մասին հրապարակավ հայտարարեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, թե ինչպես է շանտաժով իրենից գումար կորզել, եւ ինչպես են տարիներ շարունակ Արման Սահակյանին պատկանող «Պրես ստենդ» ընկերության հետ «Հայկական ժամանակ» օրաթերթի անվերադարձ վաճառքի պայմանագիր ունեցել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan