Այսօր՝ 18 օգոստոսի 2022թ., 00:00
Բելառուսը «Բանակ-2020»-ին նոր լողացող զրահափոխադրիչ է ցուցադրել Որքա՞ն ժամանակ է պահպանվում COVID-19-ով վարակվելուց հետո որոշ նյարդաբանական եւ հոգեկան խանգարումների ռիսկը Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել ԵԱ․ Համեստ Աֆրիկյանը եզրափակիչում է Ռուսական կողմը Հայաստանից ակնկալում է քայլեր՝ «Սուրմալուի» մասին մեղադրանքները ճնշելու համար․ Սեւակ Հակոբյան Վանուատուի նախագահը ցրել է խորհրդարանը Ի՞նչ դեր է խաղում գենետիկ ռիսկի կառավարումը շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեջ Կիպրոսի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով զոհվածների առնչությամբ Ադրբեջանի ԱԻՆ գնդապետը տարածել է աշխատակիցների ինտիմ լուսանկարները «Ռեալը» պատրաստ է 70 միլիոն եվրոյով վաճառել Կազեմիրոյին Երեւանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ Ո՞ր համեմունքներն են օգնում ավելի քիչ ուտել ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը․ Նեդ Փրայս Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Թայվանի հետ Թուրքիայի Կենտրոնական բանկը նվազեցրել է տոկոսադրույքը Այսպիսի աղետների հետեւանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել. Երուսաղեմի հայոց պատրիարք Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, խաղաղապահները միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի.ՌԴ դեսպանորդ Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում եւ Քարահունջում «Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ «Թուրքին տալու ոչ մի բան չունեմ, էս հողի համար ախպեր եմ կորցրել». Աղավնոյի բնակիչը վառում է տունը Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար. երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել. ԱԻ նախարար «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի (տեսանյութ) «Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին Արեւմտյան երկրները ցանկանում են «արյունոտ» կարգավիճակ տալ ռուսական ադամանդներին. NYT Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում Մահերի, ողբերգության ու սեփական ապիկարության ֆոնին սրանց ինքնագովազդվելը պարզապես նողկալի է Անբարոյական կառավարության ամբողջ թշվառությունը մի գրառման մեջ (Լուսանկար) 47-ամյա կնոջը խեղդամահ արած երեք տղամարդիկ կալանավորվել են «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել նիկոլի կառավարությունը կրկին ձախողվել է ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ. պատճառը «Սուրմալուի» թեմայով շահարկումներն են Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան Հայլուր 12:30 «Սուրմալուի» զոհերի հարազատների խեղդող լռությունը. դիակները նույնականացվել են Երբ իրենք խոսում էին խաղաղության մասին, պարզվեց, որ այդ խաղաղ երկնքի տակ իրենք Հայաստան չեն տեսնում Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել «Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան Փաշինյանն իրականում ստում էր Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն «Ադրբեջանցի շները հերթափոխի ժամանակ խմում ու ակտիվ կրակում են․ որ մի բան եղավ, ժողովուրդը բահով, քլունգով պաշտպանելու է իրեն»․ Սոթքի բնակիչ «Կամավորները չլինեին՝ այսքան մարմին այսօր չէր հայտնաբերվելու». Հարություն Մնացականյան «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. որոնվում է 2 քաղաքացի (տեսանյութ) Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ Շենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալը մանրամասներ է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը Հայաստանում եւ Արցախում այսօր եւ վաղը հայտարարված է սգո օր «Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել «Որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին Երեւանում, ինչպես նաեւ օգոստոսի 20-ին Գյումրիում եւ Դիլիջանում նախատեսված մեր համերգները»․ Nemra Նախկինում ռումբերի մասին ահազանգերը երբեք այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ չեն կրել. ԱԱԾ նախին պետ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է Բեռնատարների վարորդները փակել են Սիսիան–Գորիս ավտոճանապարհը նիկոլի Հայաստանում երեք տղամարդ խեղդամահ են անում մի կնոջ Մետրոպոլիտենի 4 կայարաններում եւ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել Աֆղանստանից հեռանալուց հետո ԱՄՆ-ն թալիբներին 85 միլիարդ դոլարի զենք է թողել. Թրամփ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել 15 օրում 5 ոչ մարտական զոհ․ այս վիճակագրությունը ողբերգություն է բանակի ու երկրի համար Անհետ կորած է համարվում ութ մարդ Պայթյունի հետեւանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է. 10 քաղաքացի անհետ կորած է «Փոխարենը միավորվեինք՝ անջատվեցինք, պառակտվեցինք, իրար ատեցինք վերջնական․․․»․ Նազենի Հովհաննիսյան Սալյուտ խփելը պետք է արգելվի. Գեղամ Նազարյան Անհետ կորած քաղաքացիների թիվը 17-ն է. զանգ ենք ստացել, որ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը երկրում չէ. ԱԻ նախարար Ո՞նց կարելի է թույլ տալ այս աստիճան ծաղրանք «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը Մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու ահազանգ է ստացվել. ուղեւորափոխադրումները դադարեցված են Հայաստանում սգո օր կհայտարարվի Բացարձակ անտարբերություն․ սրանք վաղուց են ապացուցել, որ մահերը իրենց համար ոչինչ են «Ժողովուրդ». Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք Հղի կինն ու իր մանկահասակ երեխան զոհվել են Ոստիկանները Հյուսիսային պողոտայում համերգ էին լսում Պայթյունից զոհվել է 16, անհետ կորել 18 մարդ Իսկ քանի անօդաչու թռչող սարք է Հայաստանը գնել Իրանից կամ գնե՞լ է գոնե մեկ հատ Ինչու էին արյունոտ նիկոլի աչքերը Իլոն Մասկը ծրագրում է նվաճել Մարսը եւ մարդկանց տեղափոխել այնտեղ «Սուրմալու»-ում ենթադրյալ անհետ կորած 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են Փրկարարները «Սուրմալու»-ի փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 8-ի ԱԻՆ-ը հրապարակել է հնարավոր անհետ կորածների 21 հոգանոց ցուցակ․ նրանցից 5-ը՝ Իրանի, մեկը՝ ՌԴ քաղաքացի է Ռուսաստանը 1000 անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագիր է կնքել Իրանի հետ․ ԶԼՄ Աչքերն ու բերանը փակել են եւ տարել Ծաթեր գյուղ, պահել հյուրատանը. Քոքոբելյանի հոր առեւանգման գործով կալանավորվել է 2 անձ
Հարցում

«Գործարանը 40 դրամով է վերցնում, արա՛, խի՞ ես 40 դրամով վերցնում, մարդիկ էշություն անեն, դու նստած միլիոններ շփես»․ Արմաշի բնակիչ

Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները լուրջ խնդրի առջև են կանգնել․ ծիրանը հասել՝ թափվում է ծառերի տակ, բայց գնորդ չկա։ Մարզում գտնվող չրի գործարանն էլ բերքը ծայրահեղ ցածր գնով է մթերում՝ 40 դրամով։

Գյուղացիներից Տիգրան Մաթևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ տեսնելով Կառավարության անտարբերությունը, դեռ 1 ամիս առաջ էր ահազանգում, որ ծիրանի իրացման հետ կապված լուրջ խնդիր են ունենալու, ինչը վերաբերելու է նախ Լարսով դեպի ռուսական շուկա արտահանմանը․

«Ճիշտ է, Լարսի փլուզումն ինչ-որ մեկի հետ կապ չունի՝ բնական աղետ է, բայց Կառավարությունը մինչ այս պետք է այլընտրանքային ճանապարհներ մտածեր՝ ծովով, օդով բերքը դուրս հանելու ուղղությամբ։

Գյուղացին ինչի՞ պետք է մտածի՝ իր բերքը տանի շուկա՝ իրացնի։ Գյուղացին պետք է մշակի, հողը նորմալ տիրություն անի, բերքը ստանա, վաճառականներն էլ գան՝ գյուղացուց տանեն․․․ Մի անգամ ես բարձեցի՝ տարա Երևան, մի ամբողջ օր կորցրեցի, ծիրանն էլ վայրկյան-վայրկյան հասունանում է, որակն ընկնում է․․․»։ 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ծիրան հավաքելու համար աշխատողներ են եկել Արմաշ։ Այս տարի բերքը հավաքելու համար 1 աշխատողին 10.000-15.000 դրամ են վճարել, եթե բերքահավաքի առաջին օրերին այգետերերը կարողանում էին վարձատրել աշխատողներին, այսօր դա ևս խնդիր է, ծիրանն այնքան է էժանացել, որ հավաքված բերքը չի բավարարում անգամ աշխատողներին վճարելու համար։

«Մեր ընկերներից մեկը բերել էր քաղողներ, 136.000 դրամ տվել էր քաղողներին՝ իրենց սնունդով, հավաքած բերքը տարել՝ ծախել էր, 110.000 դրամ փող էր արել։ Այսինքն՝ էդ մարդը 20.000 էլ իր գրպանից էր գումար դրել, որ բերքը քաղողներին տար։ Հիմա էդ մարդն ի՞նչ անի, էդ մարդու վնասն ո՞վ է փոխհատուցելու․․․

Ծիրանը 150-200 դրամ է դարձել, ասում են՝ թանկ է, ախր դրա թանկը ո՞րն է։ Էդ թանկ ասողները թող էն տժժան շոգին գան՝ 5 րոպե կանգնեն արևի տակ, ես իմ կողմից մի դույլ ընտիր ծիրան հավաքեմ՝ նվեր տամ․․․»,- ասաց Արմաշի բնակիչը։

Տիգրանին հարցրեցինք՝ որպես գյուղատնտես՝ ինչպե՞ս է գնահատում Կառավարության, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարության, հենց նախարարի աշխատանքը․

«Խոսելը, ասելը լրիվ ուրիշ է, գործելը՝ ուրիշ։ Էկոնոմիկայի նախարարը շատ բաներ ասել է, բայց հետո կանգնել, ասել է՝ հանաք եմ արել։ Կարող է՝ էս էլ է հանաքով ասել, ասել է՝ տղերք, շուլուխչի մարդ եմ, հանաքով բան եմ ասում, ինձնից մի նեղացեք։ Կառավարությունը, որի մեջ նաև Էկոնոմիկայի նախարարությունն է մտնում, պետք է մի քանի ամիս առաջ ուղիներն արդեն գտած լինեին։

Ես շատ շնորհակալ կլինեի, եթե որևէ գործարար գար ու մեր գյուղում հսկա սառնարան դներ, որ կարողանար 20.000 տոննա ծիրան մթերեր։ Բնականաբար, բերքահավաքի ժամանակ այդտեղ և՛ մթերում կլիներ, և՛ արտահանում կլիներ, սենց վիճակի մեջ չէին ընկնի գյուղացիները․․․»։

Արմաշի բնակիչը դաշտում նաև այծեր է պահում, կատակում է՝ իրեն տեսնում են՝ գիտեն, որ նորից ծիրան են ուտելու․ «Էծերս էնքան ծիրան են կերել՝ փորները երևի խառնվել է իրար․․․ Ամբողջ խնդիրն էն ա, որ մենք գյուղոլորտը կանոնակարգող գերատեսչություն չունենք։ Էն հեքիաթները, որ ինչ-որ կառույց կարող է գյուղոլորտը կարգավորի, խնդիրներով զբաղվի, չեմ հավատում էդ հեքիաթներին։ Մի բան պետք է տեսնել, նոր հավատալ, եթե չես տեսնում, 100 անգամ թող ասեն։ 3-4 տարի է՝ ստեր են ասում Հայաստանում, սուտն արդեն եկել-կերել է Հայաստանը։

Էսօր գյուղացին վիզը ծռած կանգնել՝ սպասում է, թե արտահանողն ի՞նչ գին է առաջարկելու։ Էդ գյուղացու մեղքն էլ է։ Հերթով մտեք գյուղացիների այգիները, տեսեք՝ քանի՞սը կհամաձայնեն խնդիրը բարձրաձայնել, բողոքել չեմ ասում, ընդամենը խնդիրը բարձրաձայնել։ Իսկ ինձ ու իմ նմաններին, որ խնդիր ենք բարձրացնում, կարող են պատերի տակ նստել՝ պիտակավորել․․․»։

Տիգրանը հիշեց, երբ տրանսպորտի ուղևորափոխադրման սակագինը 50 դրամով պետք է բարձրանար, մարդիկ ճանապարհներ էին փակում, բողոքի ակցիաներ իրականացնում, նույնը նաև եղավ տարիներ առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, բայց այսօր գյուղացին սովամահ է լինում, բայց չի բարձրաձայնում իր խնդիրը․

«Ինձ էլ է հետաքրքիր, թե ինչի՞ են գյուղացիները թմբիրի մեջ ընկել։ Էս ծիրանը, որ թափվել է, իմ քրտինքն է, ափսոսում եմ 50 դրամով ծախեմ, չե՛մ ծախի, որ գան 50 դրամով ուզեն, չե՛մ տալու, որովհետև էդ 50 դրամը կռանալ, մեջք ցավացնելու գինը չարժի՛։ Բայց էսօր գործարանը կանգնել ասում է՝ 40 դրամով ծիրան եմ վերցնում, արա՛ խի՞ ես 40 դրամով վերցնում։ Դու քո համար նստած միլիոններ շփես, մարդիկ գան՝ էշություն անեն, քեզ 40 դրամով ծիրան տա՞ն, թեկուզ 80 դրամով, ծիրանն էդ գինը չի՛․․․

Ասում են՝ Լարսը փակ է, ո՞վ է մեղավոր։ Ե՛ս եմ մեղավոր, որ Լարսը փակ ա, ե՛ս եմ մեղավոր, որ Արցախի նման երկիրը տվին շանը, ե՛ս եմ մեղավոր, որ թուրքն եկել, մտել է իմ տուն։ Հա՛, մեկը ե՛ս եմ մեղավոր, որ էսօր չեմ սատկացրել դրան, թող տանեին դատեին, թող տեղում ինձ էլ գյուլլեին, բայց իմ երեխեքը նորմալ երկիր կունենային, ոչ թե էսօր նստեմ մտածեմ՝ իմ 3 տղեն էլ գնալու են ծառայեն, թուրքը չգա, քացով երեխեքի քամակին տա՝ պոստից լարի․․․»։

Տիգրանի այգում՝ ծառերի վրա, ծառերի տակ, դեռ ծիրան կա։ Ցանկացողները կարող են ուղևորվել Արմաշ և տեղում մատչելի գնով՝ 150-200 դրամով ծիրան գնել։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan