«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 19-ին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ հունիսի 28-ին, հետաձգեց «Սիլվայի գործով» դատական նիստը։
Դատական նիստը հետաձգելու մասին որոշում կայացվեց՝ գործում առկա ապացույցները հետազոտելիս թարգմանչի մասնակցությունն ապահովելու համար։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին։