Այսօր՝ 18 օգոստոսի 2022թ., 00:00
Որքա՞ն ժամանակ է պահպանվում COVID-19-ով վարակվելուց հետո որոշ նյարդաբանական եւ հոգեկան խանգարումների ռիսկը Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել ԵԱ․ Համեստ Աֆրիկյանը եզրափակիչում է Ռուսական կողմը Հայաստանից ակնկալում է քայլեր՝ «Սուրմալուի» մասին մեղադրանքները ճնշելու համար․ Սեւակ Հակոբյան Վանուատուի նախագահը ցրել է խորհրդարանը Ի՞նչ դեր է խաղում գենետիկ ռիսկի կառավարումը շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեջ Կիպրոսի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով զոհվածների առնչությամբ Ադրբեջանի ԱԻՆ գնդապետը տարածել է աշխատակիցների ինտիմ լուսանկարները «Ռեալը» պատրաստ է 70 միլիոն եվրոյով վաճառել Կազեմիրոյին Երեւանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ Ո՞ր համեմունքներն են օգնում ավելի քիչ ուտել ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը․ Նեդ Փրայս Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Թայվանի հետ Թուրքիայի Կենտրոնական բանկը նվազեցրել է տոկոսադրույքը Այսպիսի աղետների հետեւանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել. Երուսաղեմի հայոց պատրիարք Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, խաղաղապահները միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի.ՌԴ դեսպանորդ Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում եւ Քարահունջում «Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ «Թուրքին տալու ոչ մի բան չունեմ, էս հողի համար ախպեր եմ կորցրել». Աղավնոյի բնակիչը վառում է տունը Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար. երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել. ԱԻ նախարար «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի (տեսանյութ) «Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին Արեւմտյան երկրները ցանկանում են «արյունոտ» կարգավիճակ տալ ռուսական ադամանդներին. NYT Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում Մահերի, ողբերգության ու սեփական ապիկարության ֆոնին սրանց ինքնագովազդվելը պարզապես նողկալի է Անբարոյական կառավարության ամբողջ թշվառությունը մի գրառման մեջ (Լուսանկար) 47-ամյա կնոջը խեղդամահ արած երեք տղամարդիկ կալանավորվել են «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել նիկոլի կառավարությունը կրկին ձախողվել է ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ. պատճառը «Սուրմալուի» թեմայով շահարկումներն են Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան Հայլուր 12:30 «Սուրմալուի» զոհերի հարազատների խեղդող լռությունը. դիակները նույնականացվել են Երբ իրենք խոսում էին խաղաղության մասին, պարզվեց, որ այդ խաղաղ երկնքի տակ իրենք Հայաստան չեն տեսնում Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել «Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան Փաշինյանն իրականում ստում էր Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն «Ադրբեջանցի շները հերթափոխի ժամանակ խմում ու ակտիվ կրակում են․ որ մի բան եղավ, ժողովուրդը բահով, քլունգով պաշտպանելու է իրեն»․ Սոթքի բնակիչ «Կամավորները չլինեին՝ այսքան մարմին այսօր չէր հայտնաբերվելու». Հարություն Մնացականյան «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. որոնվում է 2 քաղաքացի (տեսանյութ) Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ Շենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալը մանրամասներ է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը Հայաստանում եւ Արցախում այսօր եւ վաղը հայտարարված է սգո օր «Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել «Որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին Երեւանում, ինչպես նաեւ օգոստոսի 20-ին Գյումրիում եւ Դիլիջանում նախատեսված մեր համերգները»․ Nemra Նախկինում ռումբերի մասին ահազանգերը երբեք այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ չեն կրել. ԱԱԾ նախին պետ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է Բեռնատարների վարորդները փակել են Սիսիան–Գորիս ավտոճանապարհը նիկոլի Հայաստանում երեք տղամարդ խեղդամահ են անում մի կնոջ Մետրոպոլիտենի 4 կայարաններում եւ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել Աֆղանստանից հեռանալուց հետո ԱՄՆ-ն թալիբներին 85 միլիարդ դոլարի զենք է թողել. Թրամփ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել 15 օրում 5 ոչ մարտական զոհ․ այս վիճակագրությունը ողբերգություն է բանակի ու երկրի համար Անհետ կորած է համարվում ութ մարդ Պայթյունի հետեւանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է. 10 քաղաքացի անհետ կորած է «Փոխարենը միավորվեինք՝ անջատվեցինք, պառակտվեցինք, իրար ատեցինք վերջնական․․․»․ Նազենի Հովհաննիսյան Սալյուտ խփելը պետք է արգելվի. Գեղամ Նազարյան Անհետ կորած քաղաքացիների թիվը 17-ն է. զանգ ենք ստացել, որ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը երկրում չէ. ԱԻ նախարար Ո՞նց կարելի է թույլ տալ այս աստիճան ծաղրանք «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը Մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու ահազանգ է ստացվել. ուղեւորափոխադրումները դադարեցված են Հայաստանում սգո օր կհայտարարվի Բացարձակ անտարբերություն․ սրանք վաղուց են ապացուցել, որ մահերը իրենց համար ոչինչ են «Ժողովուրդ». Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք Հղի կինն ու իր մանկահասակ երեխան զոհվել են Ոստիկանները Հյուսիսային պողոտայում համերգ էին լսում Պայթյունից զոհվել է 16, անհետ կորել 18 մարդ Իսկ քանի անօդաչու թռչող սարք է Հայաստանը գնել Իրանից կամ գնե՞լ է գոնե մեկ հատ Ինչու էին արյունոտ նիկոլի աչքերը Իլոն Մասկը ծրագրում է նվաճել Մարսը եւ մարդկանց տեղափոխել այնտեղ «Սուրմալու»-ում ենթադրյալ անհետ կորած 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են Փրկարարները «Սուրմալու»-ի փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 8-ի ԱԻՆ-ը հրապարակել է հնարավոր անհետ կորածների 21 հոգանոց ցուցակ․ նրանցից 5-ը՝ Իրանի, մեկը՝ ՌԴ քաղաքացի է Ռուսաստանը 1000 անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագիր է կնքել Իրանի հետ․ ԶԼՄ Աչքերն ու բերանը փակել են եւ տարել Ծաթեր գյուղ, պահել հյուրատանը. Քոքոբելյանի հոր առեւանգման գործով կալանավորվել է 2 անձ ՊՍԺ-ում կքննարկեն Նեյմարի եւ Մբապեի լարված հարաբերությունները
Հարցում

Հայաստանում հավի մսի արտադրության ծավալները նվազել են․ Ռուսաստանը եգիպտացորեն չի վաճառում

Ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ դրա հետեւանքները զգալի ազդեցություն են ունեցել ամբողջ աշխարհում մատակարարման շղթաների վրա։ Պատժամիջոցներն ու փակ սահմանները ստիպում են նոր ուղիներ փնտրել՝ ապրանքների եւ մարդկանց տեղափոխման համար։

Այս փոփոխությունների ողջ «հմայքը» զգացել են նաեւ Հայաստանի արտահանողներն ու ներկրողները, որոնք օգտվում են Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան ճանապարհից, որով նույնպես կտրուկ աճել է ավտոմեքենաների հոսքը։

Վերին Լարսի անցակետում ծանրաբեռնվածությունը լուրջ հարված է հասցրել նաեւ թռչունների կերի ներմուծմանը, հատկապես՝ վերջին 10 օրվա ընթացքում։ Իսկ առանց դրա ներմուծումը դանդաղ էր իրականացվում՝ 10-15 օր բեռնատարները անգործության էին մատնված։

Հիմա, ինչպես հայտնեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, ռուսական կողմն ասում է, որ ԵՏՄ շրջանակում եգիպտացորենի քվոտան Հայաստանի համար սպառվել է, եւ Հայաստանում արտադրության ծավալները նվազում են, քանի որ ֆերմերները չեն կարողանում անասնակեր գնել, իսկ սեփական արտադրության կեր չկա։

Ստեփանյանի խոսքով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում ներկրվել է ավելի քան 15 հազար տոննա եգիպտացորեն, որից 7-8 հազար տոննան՝ թռչնաբուծության կարիքների համար։ 2021 թվականի առաջին եռամսյակում եգիպտացորենի ներմուծումը կազմել է ավելի քան 9 հազար տոննա։ Ներմուծման տարեկան ցուցանիշը միջինը կազմում է մոտ 80 հազար տոննա։

«Եգիպտացորենի պակասը հնարավոր չէ փոխհատուցել այլ բանով, ուստի այս իրավիճակը կբերի թռչնամսի, հավի մսի եւ ձվի կրճատման։ Անցյալ տարի մեծ քանակությամբ անասնագլուխ են բերել, որն այս տարի հանգեցրել է գերարտադրության, իսկ հիմա կերի խնդիր կա։ Ուստի գյուղացին անասունը կամ պետք է մորթի կամ վաճառի, բայց կերի բացակայության պատճառով նորից գնող չկա»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։

Մինչ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելը Հայաստան եգիպտացորեն էր ներկրվում նաեւ Ուկրաինայից։ Բացի այդ, ներկրվող թռչնամսի սառեցված մսի կեսը նույնպես եկել է Ուկրաինայից։ 2021 թվականին թռչնամսի ներմուծման ծավալը Հայաստան կազմել է ավելի քան 38000 տոննա։

Ցորենի դեպքում քվոտայի հետ կապված խնդիրներ չկան, սակայն դժվարություններ են առաջանում բեռնափոխադրումների շարժի արագության, ապրանքների ներմուծման հետ կապված։ Հատկապես դժվար է ռուսական մեքենաների համար, որոնք երկար են կանգնում Ռուսաստանից դուրս գալու ժամանակ, իսկ ներս մտնելիս՝ ավելի երկար։

Միակ ճանապարհը Վերին Լարսի անցակետով է։ Այստեղ Ռուսաստանի կառավարությունը վերջերս որոշեց բացել մաքսազերծման երկրորդ գոտին, որը, ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, պետք է 30 տոկոսով ավելացնի անցակետի թողունակությունը։ Բայց հիմա քվոտայի խնդիր կա։

«Ամեն ամիս նոր խնդիր է առաջանում։ Ինչ վերաբերում է լաստանավային փոխադրմանը, Աստված գիտի, թե երբ կաշխատի եւ կաշխատի արդյոք ընդհանրապես»,-կասկած հայտնեց Ստեփանյանը։

Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ 2022 թվականի հունիսի 15-ին Վրաստանի (Փոթի) տարածքով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լաստանավային հաղորդակցության մեկնարկը հետաձգվում է Փոթի նավահանգստի օպերատոր նիդերլանդական «APM Terminals Poti» ընկերության կողմից կիրառվող հակառուսական պատժամիջոցների պատճառով։

Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունը որոշել է վեց ամսով սուբսիդավորել լաստանավային բեռնափոխադրումները։ Բայց միայն լաստանավային տրանսպորտի սուբսիդավորումը բավարար չէ, քանի որ ավտոմոբիլային տրանսպորտն ավելի էժան է, անհրաժեշտ են լրացուցիչ օժանդակ միջոցներ։

Առանձին խնդիր է փոխարժեքի կտրուկ տատանումը։

«Ոչ ոք չգիտի, թե ամեն ինչ ինչպես կավարտվի, մենք չգիտենք՝ ինչ անել։ Պատկերացրեք, որ անցյալ ամիս արտադրողը 10 տոննա անասնակեր գնելիս փոխարժեքի տատանումների պատճառով երեք օրվա ընթացքում կորցրել է 100 հազար դրամ (ավելի քան 200 դոլար)։ Չգիտենք՝ աշխատել դոլարով, դրամով, թե՞ ռուբլով։ Շուկայի անկայունությունը մեծապես խանգարում է բնականոն գործունեությանը»,-հավելեց փորձագետը։

Գազի ծախսերը շատ բարձր են եւ նաեւ մեծ ազդեցություն ունեն: Գազի սակագնի հաշվարկման բանաձեւի փոփոխությունը գյուղացիների համար ոչինչ չփոխեց, ավելին՝ ծախսերն էլ ավելի բարձրացան։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan