Այսօր՝ 05 հուլիսի 2022թ., 00:00
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը նախատեսում է երթ անել Երևանում Բացարձակ առաջատար․ Աշխարհում ոչ մի ղեկավարի այսքան դատի չեն տվել․ թվեր Չավուշօղլուն պատասխանել է «Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին. Քրիստինե Վարդանյան «Դիմադրության» շարժումը խանգարում է նիկոլին կառուցելու իր երազանքների «եղբայրական հարաբերությունները» թուրքերի հետ․ Սևակ Նազարյան Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում, հայտնաբերվել է 25-ից ավելի պարկուճ Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա Դուք շարունակեք բոլոր ձախողումների միակ պատճառը համարել Սահմանադրությունը, այդպես ապահով է. Գեւորգ Դանիելյան Արթուր Վանեցյանի փոխարեն ԱԺ գնացող Մարտուն Գրիգորյանը դիմել է շիրակցիներին ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ պատերազմը աղետալի հետեւանքներ կունենա․ Քիսինջեր Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը Չեմ հասկանում ՊՆ-ի լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել. զոհված Հրաչ Փիլիպոսյանի հայր Ծնվել է պատերազմում զոհված Մուշեղ Վարդանյանի եղբայրը Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային ինչ-որ բան ասելու. Չավուշօղլու «Բոլորը հետ կքաշվեն, հենց այդ թեկնածուն գա». Վահե Հակոբյան Դիմակահանդես․ ի՜նչ Արցախ, ի՜նչ հայրենիք «Սա էն ամենն ա ինչ պետք ա իմանալ էս անհայրենիք դավաճանների իշխանության մասին…». Նարեկ Սամսոնյան Իրականացվող գործողությունների մի մեծ մաս կա, որը չի երևում, բայց արդյունքները առաջիկայում կտեսնեք. Արամ Վարդևանյան Քաղաքացիները իրենց ոտքերը սրբում են Ջհանգիրյանի և ԵՄ դեսպանի նկարի վրա Ագնեսա Խամոյանը՝ Արթուր Ղազինյանի՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ որոշման մասին Ինչպես է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հետևում «Դիմադրության» քայլերթին Ավինյանն ամեն բան անում է, որ տապալի հայկական Flyone Armenia-ի աշխատանքը․ Ճաղարյան «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ Արգիշտի Գեւորգյանն է Մարիամ Փաշինյանը 110 հազար դոլար արժեցող խա՞չ է կրում Տիկին դեսպան, ձեր լռությամբ խայտառակում եք Եպրոպական միությունը. Հովհաննես Հարությունյան ԵՄ դեսպանատունը ուզի, թե՝ չուզի, առանց Նիկոլ Հայաստան լինելու ա. Արամ Վարդևանյան Վարդազարյանի փաստաբանը միջնորդել է հետաձգել ԲԴԽ նախագահի ընտրությունը Վերջին ամիսներին ԵՄ դեսպանատան շենքը վերավծել է ամոթի շենքի. Գեղամ Մանուկյան Իշխանությանը հորդորում եմ՝ մանդատներից զրկելու պրոցեսը սկսեն Արամ Վարդևանյանից. Վարդևանյան Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում՝ Հայաստան․ Նաիրի Հոխիկյան Արդյո՞ք ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս, պետք է հասկանանք. Վարդևանյան Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի․ Առանց խցիկների կամ «ստատուս»-ների․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանին Հավաքել են կողմնակիցներ, զինել, շրջափակել գրասենյակն ու կրակել Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել Սկանդալներով հարուստ թեժ ամառ է սպասվում. Ինչ է պլանավորվում կառավարության կուլիսներում Շատ խորհրդանշական է՝ ամեն անգամ, երբ սրանք Խաչատուրովների հետևից են ընկնում, մի ստոր բան հետևում է դրան Ղազինյանը մանդատը վայր է դնում և կոչ է անում բոլորին մասնակցել Դիմադրության շարժման ակցիաներին Արամ Վարդևանյանի հրավիրած ակցիան (տեսանյութ) Իրանի համար այդ հատվածում տարածքային փոփոխություններն անթույլատրելի են. իրանագետ Ոստիկանները սրիկայաբար 37 թվի ցուցմունք են տվել, նրանք պատասխան են տալու. Գեղամ Մանուկյան Սաուդյան նավթային հսկա Saudi Aramco-ն կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ ռուսական նավթի շեմային գինը կրկնակի կնվազի 5 մթերք, որոնք նպաստում են երիկամների առողջության համար Շրի Լանկայում վառելիքը սպառվում է. հասարակական տրանսպորտը դադարել է աշխատել Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը Բեզոսը Բայդենին մեղադրել է շուկայի բազային դինամիկայի չիմացության մեջ Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի հաղթող Հեյլին քննադատության է ենթարկվել Ջասթին Բիբերի հետ անկեղծ լուսանկարներ հրապարակելու համար Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 34 զրահամեքենա եւ կարգելվի ռուսական ոսկու ներմուծումը 72-ամյա Սիգուրնի Ուիվերը «Ավատար 2»-ում դեռահաս աղջկա դեր է խաղացել Ուկրաինան վաղ թե ուշ պիտի համաձայնի մեր պայմաններին. Պեսկով «Չելսին» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Դե Լիգտի համար Կրեմլին չի հետաքրքրում Պուտինի լուսանկարների վերաբերյալ Արեւմուտքի արձագանքը Գեղեցկության 5 գաղտնիք, որոնք ակնթարթորեն կերիտասարդացնեն ձեզ Արսենթորոսյաններն ու խաչատուրսուքիասյանները թուրքի քարոզիչներ են դարձել շահադիտական նպատակներով. Զաքարյան Կարմիր Ծովի եգիպտական հատվածում մի շարք լողափեր են փակվել Օլիմպիադա․ Լեւոն Արոնյանն ու Տաթեւ Աբրահամյանն՝ ԱՄՆ-ի թիմերում ԱՄՆ հետեւում է Թայվանի շուրջ Չինաստանի գործողություններին. ամերիկացի գեներալ Նուրլան Սաբուրովը բեմից հայհոյել է Քսենյա Սոբչակին Չեխական կործանիչները կպաշտպանեն Սլովակիայի օդային տարածքը Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան Ճամբարակում պայմանագրային զինծառայողի մահվան գործով կալանավորվածներն ազատ են արձակվել. 7 ամիս նախաքննություն է ընթանում Շվեյցարացի մրցավարները կսպասարկեն «Արարատ»-ի Կոնֆերենցիաների լիգայի առաջին հանդիպումը Կուրիլյան կղզիների Էբեկո հրաբուխը մոխրի սյուն է արտանետել Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում Լեւանդովսկին՝ Չավիին․ Շատ եմ ցանկանում խաղալ «Բարսելոնայում» Սիրիայում Թուրքիայի գործողությունները կապակայունացնեն տարածաշրջանը Գեղարքունիքի մարզում դասվարը ոստիկաններին հայտնել է, որ իր որդին գողացել է իրեն պատկանող այծերը, ոչխարներն ու գառները Ուզբեկստանում արտակարգ դրություն եւ պարետային ժամ է սահմանվել Երեւանում կրկին ինքնասպանություն է եղել Արիզոնայում Մարս թռչող հատուկ սարք են ստեղծել «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել Ռոնալդուին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արգենտինայի Էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել Պակիստանում ուղեւորատար բեռնատարն ընկել է ձորը. կա 19 զոհ
Հարցում

Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն, որ մեր երկրում արդարադատությունը աբսուրդի ժանրի է հասնում եւ իրավապահների ոչ օբյեկտիվ գործելաոճը բացառապես քաղաքական պատվերի շրջանակներում է, ակնհայտ է՝ հատկապես վերջին օրերին հարուցված քրեական գործերով: Ինչպես հայտնի է, կալանավորվել է ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Այսինքն, ԶՈւ շտաբի նախկին պետի որդին կալանավորված է:

Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ իրավապահ համակարգը փորձում է երկրում արդարություն ու կարգ ու կանոն հաստատել, սակայն, երբ համադրում ես նմանօրինակ այլ դեպքերի հետ, ակնհայտ է դառնում, որ իրավապահ համակարգը աչք է փակում քաղաքական իշխանության ներկայացուցիչների հարազատների կատարած ենթադրյալ հանցագործությունների վրա, իսկ ահա բարիկադից այն կողմ գտնվողներին ուղարկում բանտ:

Խոսենք փաստերով. Իգոր Խաչատուրովը կալանավորվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար, իսկ ահա Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի՝ սպանության փորձի և 235 հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք պահել, կրելու մեջ, շուրջ երեք ամիս ձևական հետախուզման մեջ մնալուց հետո ստորագրությամբ ազատության մեջ է: Ու սա միակ դեպքը չէ:

ԱԺ Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, օրերս մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: Նա մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Սակայն պատգամավորի որդին եւս ազատության մեջ է:

Ահա հենց այս փաստերն էլ ապացույց են այն բանի, որ իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով, ինչի արդյունքում տուժում է արդարադատությունը:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan