«Թողեք, գլուխը վիրավոր է». Խորենացի-Մաշտոց խաչմերուկից բերման ենթարկեցին նաեւ երիտասարդ աղջիկներին
Երեւանի Խորենացի-Մաշտոց փողոցների խաչմերուկում, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա էին իրականացնում, իօրավիճակը լարվեց, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին:
Երբ տղաներից մեկին բերման էին ենթարկոմ, աղջիկներից մեկը բղավեց. «Թողեք, գլուխը վիրավոր է: 44-օրյա պատերազմի մասնակցին տանում եք ոստիկանական բաժանմունք»:
Քիչ անց ոստիկանական ավտոբուսը ժամանեց եւ երիտասարդներին սկսեցին մտնել ավտոբուսը, այդ թվում երիտասարդ աղջիկներին: