Իշխանությունների գրեթե բոլոր քայլերը տանելու են Հայաստանի և Արցախի փուլային ապամոնտաժմանը
2020թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը, Արցախը և առհասարակ ողջ Հայ Ազգը մտավ մի փուլ, որը կարելի է որակավորել հայտնի արտահայտությամբ՝ լինե՞լ, թե՞ չլինել։
Սա հուզական որակավորում չէ, սա տիրող իրավիճակի հստակ և պրագմատիկ գնահատական է։ Եվ այս պարագայում իշխանությունների գրեթե բոլոր քայլերը, որոնք վերաբերվում են թրքահաճո, հակահայկական և հակապետական «հայ-թուրքական մերձեցման» շինծու գործընթացի մեկնարկին, միանշանակ տանելու են Հայաստանի և Արցախի փուլային ապամոնտաժմանը։ Իմիջայլոց, թուրքերը վերը նշված վերջնական իրենց նպատակները չեն թաքցնում: